Կարպիս Ճանճիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարպիս Ճանճիկյան
արմտ. հայ.՝ Կարպիս Ճանճիկեան
Ծնվել էհունվարի 6, 1920(1920-01-06)[1]
ԾննդավայրՍամաթիա, Ֆաթիհ, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[2]
Վախճանվել էփետրվարի 26, 1946(1946-02-26)[1] (26 տարեկան)
Վախճանի վայրՍտամբուլ, Թուրքիա
ԳերեզմանԲալըքլի հայկական գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ
Քաղաքացիություն Թուրքիա
ԿրթությունԿեդրոնական վարժարան

Կարպիս Ճանճիկյան (հունվարի 6, 1920(1920-01-06)[1], Սամաթիա, Ֆաթիհ, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[2] - փետրվարի 26, 1946(1946-02-26)[1], Ստամբուլ, Թուրքիա), հայ բանաստեղծ։

Սովորել է Կ. Պոլսի Սահակ-Նունյան, իտալական և Կեդրոնական վարժարաններում՝ ընդհատումներով։ Աշակերտական տարիներին խմբագրել է «Արաքս» խմորատիպ հանդեսը։ Հյուծախտը ստիպում է հեռանալ դպրոցից 1943 թվականին։ 1942 թվականին հրատարակել է (Հայկազուն Գալուստյանի հետ) թուրքերեն բանաստեղծությունների «Պալքըս» գրքույկը։ Հայերեն բանաստեղծությունները լույս են տեսնում մամուլում, Բագրատ Թևյանի «Պատկեր»-ում՝ առաջինը 1939 թվականին, Արաքս Սողոմոն ծածկանունով։ Հետագա տարիներին՝ Ավետիս Ալիքսանյանի «Պատկեր» պարբերականում, «Նոր օր» շաբաթաթերթում և «Ժամանակ» օրաթերթում։ Մահվանից հետո նրա մի շարք անտիպ բանաստեղծություններ լույս են տեսել «Այսօր», «Ճառագայթ» շաբաթաթերթերում և «Ժամանակ» օրաթերթում։

1950 թվականին լույս է տեսել հայերեն բանաստեղծությունների ժողովածու («Օրէ օր»)։ 1990 թվականին Ռուբեն Մաշոյանի խմբագրությամբ Ստամբուլում հրատարակվել է «Կարպիս Ճանճիկյանի հետքերով» գիրքը, որը պարունակում է Կարպիս Ճանճիկյանի հայերեն և թուրքերն անտիպ և լույս տեսած բոլոր գործերը, ինչպես նաև՝ թուրքերեն բանաստեղծությունների հայերեն թարգմանությունները։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սփյուռքահայ բանաստեղծություն (ժող.), Երևան, 1981։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=1251
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր 2, Ե., ՀՀՀ, 2007, էջ 6։