Ավետիս Ալիքսանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավետիս Ալիքսանյան
արմտ. հայ.՝ Աւետիս Ալիքսանեան
Ծնվել էմայիսի 10, 1910(1910-05-10)[1]
ԾննդավայրՍկյուտար, Ստամբուլի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]
Վախճանվել էսեպտեմբերի 20, 1984(1984-09-20)[2] (74 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ
Մասնագիտությունգրող, խմբագիր, հասարակական գործիչ, բանաստեղծ և լրագրող
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Ֆրանսիա
ԿրթությունՊերպերյան վարժարան[1] և Կեդրոնական վարժարան[1]
ԿուսակցությունՖրանսիայի կոմունիստական կուսակցություն
ԱշխատավայրԼույս Փարիզի[1] և Լուսաղբյուր
Ավետիս Ալիքսանյան Վիքիդարանում

Ավետիս Հովհաննեսի Ալիքսանյան (մայիսի 10, 1910(1910-05-10)[1], Սկյուտար, Ստամբուլի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - սեպտեմբերի 20, 1984(1984-09-20)[2], Փարիզ), հայ գրող, խմբագիր, հասարակական գործիչ։ Ֆրանսահայ գրողների ընկերակցության նախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է մայիսի 10-ին, Կոստանդնուպոլիսի Սկյուտար թաղամասում։ Սովորել է տեղի Պերպերյան և Կեդրոնական վարժարաններում։ Բնակվել է Փարիզում։ Գրել է պատմվածքներ, վիպակներ, վեպեր, նկարագրել սփյուռքահայության կյանքը, աշխատավորության պայքարը՝ ազատության և դեմոկրատիայի համար («Անունը Մասիս դրինք» - 1964, «Երջանկություն» - 1966[3])։ Խմբագրել է ամսագրեր ու թերթեր Կոստանդնուպոլսում («Ամսվան գիրքը»[4] - 1930, «Պատկեր» - 1932-1940, «Այսօր»[5] - 1947–1948 և այլն), Փարիզում («Լույս Փարիզի»[6] - 1957, «Լուսաղբյուր» - 1958)։ 1960 թվականից եղել է Փարիզի «Աշխարհ»[7] թերթի խմբագիրը, Ֆրանսիայի կոմկուսի անդամ։ Եղել է նաև Ֆրանսահայ մշակութային միության պատվիրակ, Ֆրանսահայ գրողների ընկերակցության նախագահ[8]։

Օգտագործել է Ա., Ա. Ա., Ա. Ք., Ալեքս, Այսօր, Անահիտ,Անոնցմե մին, Աշխարհական, Ավո, Արվեստասեր, Ա. Գավազանակիր, Աշոտ Գիպարյան, Դետ, Թատերասեր, Սիտ-եվա, Ալեքս Վարդանյան, Վոսփոր, Աշոտ Քիպարյան ծածկանունները[9][10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 http://am.hayazg.info/index.php?curid=468
  3. «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Ալիքսանեան , Աւետիս». www.bibliotheque-eglise-armenienne.fr. Վերցված է 2019 թ․ մայիսի 19-ին.
  4. Գույումճեան, Երմոգ; Ալիքսանեան, Աւետիս Յովհաննէսի, eds. (1938). Ամսուան գիրքը։ Գրական ամսաթերթ. Ստամբուլ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)(չաշխատող հղում)
  5. Ալիքսանեան, Աւետիս Յովհաննէսի, ed. (1947). Այսօր: Aysor. Ստամբուլ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)(չաշխատող հղում)
  6. Էլեկեան, Պարոյր; Ալիքսանեան, Աւետիս Յովհաննէսի, eds. (1957). Լոյս Փարիզի։ Գրական, գեղարուեստական եւ հասարակական շաբաթաթերթ. Փարիզ ։: տպ. Էլեկեան.(չաշխատող հղում)
  7. Ալիքսանեան, Աւետիս Յովհաննէսի, ed. (1960). Աշխարհ: Շաբաթաթերթ գրական եւ հասարակական. Փարիզ: տպ. Արաքս.(չաշխատող հղում)
  8. «AV Production - Ավետիս Ալիքսանյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 19-ին.
  9. Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 552։
  10. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 177
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավետիս Ալիքսանյան» հոդվածին։