Լուսաղբյուր (ամսագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լուսաղբյուր (այլ կիրառումներ)
Լուսաղբյուր
արմտ. հայ.՝ Լուսաղբիւր
Տեսակգրական ամսագիր
Լեզուհայերեն
Հիմնադրվել էսեպտեմբերի 1, 1952
ԵրկիրFlag of France (1958–1976).svg Ֆրանսիա
ԳրասենյակՓարիզ, Փարիզի շրջան
Լուծարվեց1971

«Լուսաղբյուր» (ամսագիր), գրական, գեղարվեստական և գիտական ամսագիր (հետագայում՝ շաբաթաթերթ, ապա՝ հայերեն-ֆրանսերեն պարբերագիրք)։ Լույս է տեսել 1952-1956, 1959, 1970-1971-ին, Փարիզում։ Հրատարակիչ-խմբագիրներ՝ Պ. էլեկյան, Լ. Մոփոկլյան, Ա. Ալիքսանյան։ «Լուսաղբյուր»-ը համախմբել է ֆրանսահայ առաջադեմ մտավորականներին, ամրապնդել կապը սփյուռքի և հայրենիքի միջև։ Տպագրել է հայ սովետական գրողների ստեղծագործությունները, գրական-բանասիրական ուսումնասիրություններ, հոդվածներ գիտության, արվեստի և մշակույթի խնդիրների շուրջը։ Արժեքավոր են Հ. Զարդարյանի և Մ. Աթամճյանի՝ Սիամանթոյին, Դ. Վարուժանին, Մ. Մանուշյանին նվիրված հուշագրությունները։ Ներկայացրել է նաև խորհրդային և արտասահմանյան հեղինակների (Վ. Մայակովսկի, Յան Ռայնիս, Պ. էլյուար և ուրիշներ) գործերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 687 CC BY-SA icon 80x15.png