Սամաթիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սամաթիայի փողոցներից մեկը

Սամաթիա (հունարեն՝ Ψαμάθεια, նախկինում Փսամաթիա; թուրք.՝ Samatya), հայաբնակ թաղամաս Ստամբուլի եվրոպական հատվածում, Ֆաթիհ շրջանում: Թաղամասը գտնվում է Մարմարա ծովի ափին: Թաղամասից դեպի արևմուտք գտնվում է Եդիկուլե (Յոթ աշտարակների ամրոց) թաղամասը:

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումը ծագել է հունարեն փսամաթիոն (Ψαμάθιον) բառից, որը թարգմանաբար նշանակում է «ավազոտ»: Պատճառը թաղամասի տարածքից հայտնաբերված մեծաքանակ ավազն էր[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

383 թվականին Կոստանդնուպոլսում առաջին եկեղեցական համալիրը կառուցվել է Փսամաթիայում՝ Կոստանդնուպոլսի պարիսպների հակադիր կողմում[2]

Սամաթիայի հունական Սբ. Մենաս եկեղեցին

Մինչև վերջերս, Սամաթիան մեծապես բնակեցված է եղել հայերով, ովքեր այստեղ հաստատվել էին 1458 թվականին՝ սուլթան Մեհմեդ II-ի հրամանով[3]: Սամաթիայում է գտնվում Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության Սուրբ Գևորգ եկեղեցին, որը հաճախ կոչում են նաև «Ջրե տաճար»: Եկեղեցին կառուցվել է 1886 թվականին[3]: Թաղամասում բնակվում են նաև հույներ: Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքությանն են պատկանում Խրիստոս Անալիփսիս և Սուրբ Մենասի եկեղեցիները[4]:

Թաղամասը մեծապես տուժել է 1782 թվականին Ստամբուլում տեղի ունեցած ուժեղ հրդեհի արդյունքում[3]:

Սամաթիան այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամաթիայում գործում է հանրային հիվանդանոց, ինչպես նաև Ստամբուլի կրթական և հետազոտական հիվանդանոցը[5]

Սամաթիայում է գտնվում Սիրքեջի- Հալքալը երկաթուղային գծի Խոջամուստաֆափաշա կայարանը:

Ստամբուլի ամենահայտնի ձկան շուկաներից մեկը գտնվում է հենց Սամաթիայում, գնացքի կայարանի դիմացի հատվածում:

Սամաթիան նախընտրելի վայր է թուրք մի շարք ռեժիսորների համար: Այնպիսի հայտնի հեռուստաշոու, ինչպիսին է «Երկրորդ գարունը» (թուրք.՝ Ikinci Bahar), նկարահանվել է Սամաթիայում: Նուրի Բիլգե Ջեյլանը իր Երեք կապիկները ֆիլմը նույնպես նկարահանել է Սամաթիայում:

Հայտնի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Janin (1964), p. 418
  2. Tsai, Kathryn (Dr). A Timeline of Eastern Church History. Divine Ascent Press, CA, 2004. p.73. 0-9714139-2-4
  3. 3,0 3,1 3,2 Müller-Wiener (1977), p. 200
  4. Müller-Wiener (1977), p. 186
  5. «S.B.Ü. İstanbul Eğitim Araştırma Hastanesi - Ana Sayfa»։ www.istanbuleah.saglik.gov.tr (թուրքերեն)։ Վերցված է 2017-09-05 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Janin Raymond (1964)։ Constantinople Byzantine (French) (2 ed.)։ Paris: Institut Français d'Etudes Byzantines 

Կոորդինատներ: 41°00′ հս․ լ. 28°56′ ավ. ե. / 41.000° հս․. լ. 28.933° ավ. ե. / 41.000; 28.933