Միհրան Աբիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միհրան Աբիկյան
Ծնվել է 1855
Ծննդավայր Սամաթիա, Ֆաթիհ, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է դեկտեմբերի 15, 1938(1938-12-15)
Մահվան վայր Սամաթիա, Ֆաթիհ, Ստամբուլ, Թուրքիա
Քաղաքացիություն Flag of Turkey.svg Թուրքիա
Ազգություն հայ[1]
Մասնագիտություն բառարանագիր
Աշխատավայր Կեդրոնական վարժարան
Աշխատությունները Վիքիդարանում

Միհրան Աբիկի Աբիկյան (1855, Սամաթիա, Ֆաթիհ, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - դեկտեմբերի 15, 1938(1938-12-15), Սամաթիա, Ֆաթիհ, Ստամբուլ, Թուրքիա), հայ կրթական գործիչ, բառարանագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթություն ստացել է տեղի ծննդավայրի Սահակյան վարժարանում։ Երկար տարիներ եղել է Կ. Պոլսի հայկական դպրոցներում թուրքերենի ուսուցիչ։ Ունի տպագիր բազմաթիվ գործեր, բառարաններ, դասագրքեր, որոնցից շատերը արժանացել են մի քանի տպագրության, ինչպես «Առաջնորդ ուղղագրության օսմանյան լեզվի» (Կ. Պոլիս, 1894), «Լեթյիֆի ասար» (1894)։ Արժեքավոր են հատկապես նրա «Բառարան հայերեն-թուրքերեն ընդարձակ», «Բառարան հայերեն-թուրքերեն համառոտ» (1891), «Բառարան հայերեն-թուրքերեն-ֆրանսերեն» (1895) և այլ մի քանի բառագրքեր։[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ստեփանյան Գ. Կենսագրական բառարան — 1973. — ISBN 978-5-550-00265-0
  2. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան»։ էջ էջ 13