Բագրատ Թևյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բագրատ Թևյան
Ծնվել է1893
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել է1970
Մասնագիտությունթարգմանիչ, հրապարակախոս, արձակագիր, դրամատուրգ և խմբագիր
Լեզուհայերեն
Ազգությունհայ

Բագրատ Թևյան (1893 - 1970), հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս։

Ծնվել է Կ. Պոլսում, որտեղ ստացել է կրթությունը, սովորել նախ թաղային վարժարանում, ապա՝ Կենտրոնական։ 1918-1919 թթ.-ից սկսած պոլսահայ մամուլում տպագրել է հրապարակախոսական հոդվածներ և գեղարվեստական երկեր, ինքնուրույն և թարգմանական թորթոններ։ Աշխատակցել է «Ճակատամարտ», «Շեփոր», «Ժամանակ», «Զարթոնք», «Մարմարա», «Նոր լուր» և այլ պարբերականների։ 1926-ին հրատարակել է «Կեսուր» երգիծական շաբաթաթերթը։ Հետագայում խմբագրել է «Անուշապուր», «Պատկեր» պարբերականները։ 1928 թ.-ից՝ մոտ քառասուն տարի, հրատարակել է «Երջանիկ տարեգիրքը», որին աշխատակցել են պոլսահայ բոլոր գրողներն ու բանաստեղծները։

Առանձին գրքերով հրատարակել է «Թոսուն Միրիկ» (Կ. Պոլիս, 1931), «Բանտարկյալի մը օրագիրը» (1933), «Զսպանակի վրա» (1951) վեպերը, «Հանգրվանը» (1943), «Շուշիկին կաղանդը» (1954), «Զարթիկ հորքուրին տունը» (1955) պիեսները, գրված Ատրինե Տատրյանի հետ միասին։

Թարգմանություններից առանձին գրքով լույս է տեսել Վ. Քեոյի «Փոցտամի գաղտնիքները» վեպը (Կ. Պոլիս, 1924)։ Օգտագործել է Բոռ, Մահակ, Զապել Տերտերյան, Պրպտող, Բ. Թայիս, Սեդա, Բակուր, բրոֆ. Ներսես Ճիլանճյան և այլ ծածկանուններ[1]:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 358