Ծնվել է սեպտեմբերի 1-ին 1908 թվականին, Վառնայում (Բուլղարիա)։ Ավարտել է Բուխարեստի պետական կոնսերվատորիան։ 1940-1948 թվականներին եղել է Զինվորական երաժշտական ինստիտուտի, 1949 թվականից Չ. Պորումբեսկուի անվան պետական կոնսերվատորիայի (Բուխարեստ) պրոֆեսոր, 1962 թվականից՝ նաև լարային գործիքների ամբիոնի վարիչ։ Հրատարակել է ջութակի նվագի կատարելագործման ձեռնարկ։ Նրան աշակերտել են ԱՄՆ-ից, Շվեդիայից, Ֆինլանդիայից, Չինաստանից, Շվեյցարիայից և այլ երկրներից եկած ջութակահաբներ։ Ավագյանը եղել է Պյոտր Չայկովսկու, Ջ. էնեսկուի անվան միջազգային մրցույթների ժյուրիի անդամ, հրավիրվել է ջութակի դասընթացներ վարելու Սիենայում (Իտալիա) և Ստոկհոլմում։ Երաժշտական մշակույթին մատուցած ծառայությունների համար Ավագյանը պարգևատրվել է ՌՍՀ շքանշաններով։ Նա իր մասնակցությունն է բերել նաև հայ գաղթավայրի մշակութային միջոցառումներին։ 1969 թվականից, Բուխարեստում, Ավագյանի ապրած տանը, բացվել է տարբեր երկրների ու ժամանակների գեղարվեստական հազվագյուտ առարկաների՝ նրա հավաքածուի ցուցահանդես-թանգարանը։ Գրել է աշխատություններ Կրեյցերի, Ռոդեի, Ֆիորիլոյի, Սազասի, Ի. Բախի, Ջորջե Էնեսկուի ստեղծագործությունների վերաբերյալ։ Մահացել է 1967 թ. հուլիսի 11-ին, Բուխարեստում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 600)։