Կարմիր նարինջ
![]() Արյունոտ նարինջ (լատին․՝ Citrus sinensis) | |
Տեսակ | նարինջ |
Ենթատեսակ | Նարնջենի |
Առաջացման երկիր | ![]() |
Արտադրման վայր | Սիցիլիա |
![]() |
Կարմիր նարինջ նաև արյունոտ նարինջ (լատին․՝ Citrus sinensis), նարնջի տարատեսակներից, որն ունի արնանաման կարմիր երանգավորում։
Բնորոշ հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմիր նարնջի արնակարմիր գույնը պայմանավորված է գունանյութերի՝ անտոցիանների առկայությամբ, որոնք բավականին հաճախ հանդիպում են ծաղիկներում և մրգերում, բայց հատուկ չեն ցիտրուսայիններին[1]։ Գունավորման աստիճանը կախված է նաև ջերմաստիճանից, լուսավորությունից և տեսակից։ Պտուղը՝ որպես կանոն, փոքր է նարնջից, ունի շերտավոր մակերես և կորիզներ գրեթե չի պարունակում[2]։
Ծագում և տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարմիր նարինջը սովորական նարնջի բնական մուտացիան է, որն էլ իր հերթին պոմելոյի և մանդարինի հիբրիդ է[3]։ Արյունոտ նարնջի առաջին տնկիներն առաջացել են Սիցիլիայում։ Կարմիր նարինջը աճեցնում են Իսպանիայում, Մարոկկոյում, Չինաստանում, ԱՄՆ-ում[4]։
Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նարնջի այս տարատեսակն ունի երեք տարածված սորտեր.
- Տարոկկո (անգլ.՝ Tarocco) (ծագմամբ Իտալիայից)
- Սանգուինելլո (անգլ.՝ Sanguinello) (ծագմամբ Իսպանիայից)
- Մորո (անգլ.՝ Moro), որն համեմատաբար նոր տեսակ է։
Կան նաև ավելի քիչ տարածված սորտեր[5]։
Կիրառություն և օգտակար հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինչպես բոլոր ցիտրուսները, կարմիր նարինջը ևս հարուստ է վիտամին C-ով։ Դրա մեջ պարունակվող անտոցիանները հակաօքսիդիչներ են, որոնք նվազեցնում են տարիքային հիվանդություններից շատերի ռիսկը[1], այդ թվում՝ սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները։ Դրանք նաև նվազեցնում են կատարակտի առաջացումը[6]։ Արյունոտ նարինջը նաև երկաթի, կալցիումի և վիտամին A-ի լավ աղբյուր է։
Խոհարարության մեջ արյունոտ նարինջներն օգտագործվում են աղցանների և կոկտեյլների պատրաստման, նաև մարմելադի ու օշարակի արտադրության մեջ[7]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Կալիֆոռնիայի կարմիր նարինջ
-
Արյունոտ նարնջով կոկտեյլ
-
Կարմիր նարնջով չիզքեյք
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bowman Barbara։ «Blood Oranges»։ gourmetsleuth (անգլերեն)։ Gourmet Sleuth։ Արխիվացված է օրիգինալից 2020-07-09-ին։ Վերցված է 2020-07-09
- ↑ Reliability of Analytical Methods for Determining Anthocyanins in Blood Orange Juices
- ↑ History runs deep for blood oranges
- ↑ Что за фрукт красный апельсин и где его используют
- ↑ Кровавый апельсин родом из Сицилии
- ↑ Nutrition in the Prevention and Treatment of Disease
- ↑ «Апельсин красный»։ Արխիվացված է օրիգինալից 2020-07-10-ին։ Վերցված է 2020-07-08
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- SICILIAN RED ORANGES AS FUNCTIONAL FOOD(անգլ.)
- Սիցիլիական ծագմամբ «արյունոտ» նարինջ Archived 2020-07-10 at the Wayback Machine.
- Արնագույն նարինջը առողջարար ազդեցություն ունի
- Արյունոտ Մարգարիտայի բաղադրատոմսը
|