Կարմիր կրիան
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | դրամա և համր կինո |
Շարքի մասն է | list of Studio Ghibli works? |
Ռեժիսոր | Միքայել Դյուդոկ դը Վիտ[1][2] |
Սցենարիստ | Միքայել Դյուդոկ դը Վիտ[2] և Pascale Ferran?[2] |
Պրոդյուսեր | Տոսիո Սուձուկի[3], Պասկալ Կոչետո[3], Վինսենտ Մարավալ[3], Grégoire Sorlat?[3] և Իսաո Տաքահատա[3] |
Երաժշտություն | Լորան Պերես |
Երկիր | Ֆրանսիա, Բելգիա և Ճապոնիա |
Ընկերություն | Studio Ghibli |
Դիստրիբյուտոր | BiM Distribuzione? և Mozinet[4] |
Տևողություն | 80 րոպե |
Շարք | list of Studio Ghibli works? |
Թվական | մայիսի 18, 2016[3] |
Առաջադրում | Օսկար լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար և Եվրոպական կինոմրցանակ լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար[5] |
MPAA վարկանիշ | PG |
Շահույթ | 6 591 789 $[6] և 921 974 $[6] |
red-turtle.jp և sonyclassics.com/theredturtle/ |
Կարմիր կրիան, ֆրանս-ճապոնական անիմացիոն մուլտֆիլմ, որը նկարահանել է Միխայել Դյուդոկ դե Վիտան։ Այն պատմում է մի մարդու մասին, որը, անմարդաբնակ կղզուց խափչելու համար, որտեղ նա հայտնվել էր, կառուցում է լաստ, բայց կարմիր կրիան անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի կանխի կղզուց նրան հեռանալը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Սյուժեի կենտրոնում մի մարդ է, որը հայտնվել է անմարդաբնակ կղզում։ Փախչելու համար նա կառուցում է լաստ, սակայն կարմիր կրիան խանգարում է նրան կղզուց հեռանալ։ Զգալով զայրույթ և հուսահատությունը, մարդը թողնում է կրիային մեջքի վրա պառկած։ Թվում է, թե նա մահացել է, սակայն մի քանի գիշեր հետո նա խորհրդավոր կերպով վերածվում է մի երիտասարդ աղջկա։ Նրանք սկսում են ապրել կղզում, միասին վարելով պարզ կյանք։ Շուտով նրանք ունենում են մի որդի։ Երեխան արդեն դառնում է դեռահաս, երբ ցունամի է գալիս կղզի՝ ոչնչացնելով ափամերձ բամբուկե ծառերը։ Փոթորիկից հետո երիտասարդը փնտրում է իր ծնողներին, բայց միայն վիրավոր մորն է գտնում։ Հայրն ընկել էր ծովը, սակայն նրա որդին կարողանում է փրկել նրան։ Ընտանիքը վերամիավորվում եև շարունակում ապրել կղզու վրա։
Քաղաքակրթության մասին հիշեցնող միակ առարկան ապակե շիշն է, որը բերել են ալիքները։ Մեծանալով՝ երիտասարդը որոշում է լողալով հեռանալ կղզում։ Ծնողները թողնում են նրան։ Ցուցադրվում է նրանց կյանքը կղզու վրա, ապա գլխավոր հերոսի մահը, որ վրա է հասնում քնի ընթացքում։ Կինը նորից վերածվում է մեծ կարմիր կրիայի և հեռանում։
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սա Հյայո Միյազակիի հեռանալուց հետո Ghibli ստուդիայի առաջին նախագիծն է։
- Հայաո Միազակին Միքայել Դյուդոկա դե Վիտային այս մուլտֆիլմի նկարահանմանը մասնակցելու հարցը հաստատել է 2010 թվականին։
- Ֆիլմի մեջ հնչում են մարդկանց կողմից արձակված հնչյուններ, օրինակ, բացականչություններ, բայց խոսք չկա։
Պրեմերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի մայիսի 13-ին թողարկվել է մուլտֆիլմի թրեյլերը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.festival-cannes.fr/en/article/62135.html
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.bcdb.com/bcdb/cartoon.cgi?film=165631
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ https://web.archive.org/web/20171211053445/https://www.europeanfilmacademy.org/2016.704.0.html
- ↑ 6,0 6,1 Box Office Mojo — 1999.
|