Միքայել Դյուդոկ դը Վիտ
Միքայել Դյուդոկ դը Վիտ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 15, 1953[1][2][3][…] (71 տարեկան) |
Ծննդավայր | Abcoude[2] |
Քաղաքացիություն | Նիդերլանդների Թագավորություն |
Մայրենի լեզու | հոլանդերեն |
Կրթություն | Surrey Institute of Art & Design, University College? (1978)[2], History of the art schools of Geneva? (1975)[2] և University for the Creative Arts? |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, նկարազարդող, սցենարիստ, նկարիչ, մուլտիպլիկատոր, գրող և ռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | dudokdewit.co.uk |
Michael Dudok de Wit Վիքիպահեստում |
Միքայել Դյուդոկ դը Վիտ (հոլ.՝ Michaël Dudok de Wit, հուլիսի 15, 1953[1][2][3][…], Abcoude[2]), հոլանդացի նկարիչ-մուլտիպլիկատոր, կինոռեժիսոր, նկարազարդող, սցենարիստ և նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1978 թվականին ավարտել է Ֆարնհամի արվեստի քոլեջը (Մեծ Բրիտանիա)։ Նրա թեզային աշխատանքը «Հարցազրույց»-ն է (1978 թ.): Մեկ տարի ապրելով Բարսելոնայում՝ նա բնակություն է հաստատում Լոնդոնում, հեռուստատեսության համար ստեղծում է անիմացիոն ֆիլմեր:Ֆիլմը առաջադրվել է Օսկարի, արժանացել է «Սեզար» և Cartoon d'or մրցանակաների։
Իր սեփական ստուդիայում ստեղծել է գովազդային հոլովակներ, մուլտսերիալներ։ Նրա «Հայրեր և դուստրեր» (2000) աշխատությունը արժանացել է միջազգային 22 մրցանակների[4], այդ թվում նաև "Օսկար"մրցանակի (2001)[5], և նույն տարում նաև BAFTA մրցանակին[6]։ 2016 թվականին էկրան է բարձրանում «The Red Turtle» ֆիլմը։
Անգլիայի և արվեստի աշխարհի տարբեր քոլեջներում անիմացիա է դասավանդում։ Գերադասում է նկարահանել ֆիլմեր, որոնցում չկա հստակ պատմություն, բայց կա հայեցակարգ, հատուկ տրամադրություն, անկեղծություն։
Հայտնի է նաև որպես գրքեր զարդարող, նկարազարդարող։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Le moine et le poisson»-ը (1994) առաջադրել է "Օսկար" մրցանակի, արժանացել է "Սեզար" մրցանակներին։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միքայելը 1978 թվականից մինչև 2016 թվականը նկարահանել է 12 ֆիլմ[7].
- 2016 The Red Turtle (ռեժիսոր, նկարիչ)
- 2006 The Aroma of Tea (կարճամետրաժ) (ռեժիսոր, սցենարիստ, նկարիչ)
- 2003 La prophétie des grenouilles (նկարիչ։ Փիղ)
- 2001 Father and Daughter (կարճամետրաժ) (ռեժիսոր, սցենարիստ, նկարիչ)
- 1999 Fantasia/2000 (նկարիչ)
- 1998 T.R.A.N.S.I.T. (կարճամետրաժ) (նկարիչ)
- 1998 L’enfant au grelot (կարճամետրաժ) (նկարիչ)
- 1994 Le moine et le poisson (կարճամետրաժ) (ռեժիսոր, սցենարիստ, նկարիչ)
- 1993 Prince Cinders (նկարիչ)
- 1992 Tom Sweep (կարճամետրաժ) (ռեժիսոր, սցենարիստ)
- 1981 Heavy Metal (նկարիչ — «Den»-ի մասը)
- 1978 The Interview
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Dudok de Wit, Michael // Who's Who in Animated Cartoon: An International Guide to Film and Television's Award-Winning and Legendary Animators — NY: Hal Leonard LLC, 2006. — ISBN 978-1-55783-671-7
- ↑ 3,0 3,1 http://web.archive.org/web/20170323064811/http://jeugdliteratuur.org/auteurs/michael-dudok-de-wit
- ↑ Michael Dudok de Wit — призы
- ↑ «Премия «Оскар» 2001 — номинанты и победители». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ BAFTA Awards 2001
- ↑ страница на сайте IMDb
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքայել Դյուդոկ դը Վիտ» հոդվածին։ |
|