Կարլ Վերնետ
Կարլ Վերնետ դան․՝ Carl Værnet | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 28, 1893 |
Ծննդավայր | Løjenkær, Օրհուս, Դանիա |
Մահացել է | նոյեմբերի 25, 1965 (72 տարեկան) |
Մահվան վայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
Քաղաքացիություն | Դանիա և Արգենտինա |
Կրթություն | Կոպենհագենի համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Աշխատավայր | ՍՍ[1] |
Անդամություն | ՍՍ[1] |
Կարլ Վերնետ (դան․՝ Carl Værnet), հայտնի է նաև Կարլ Պետեր Ենսեն (դան․՝ Carl Peter Jensen, ապրիլի 28, 1893, Løjenkær, Օրհուս, Դանիա - նոյեմբերի 25, 1965, Բուենոս Այրես, Արգենտինա), դանիացի բժիշկ և ՍՍ-ի շտուրմբանֆյուրեր։ 1944 թվականին Բուխենվալդ մահվան ճամբարում փորձարկումներ է արել նույնասեռական կալանավորների հետ իբրև թե նրանց «բուժելու» նպատակով[2]։
Փորձարկումները Բուխենվալդում
[խմբագրել | խմբագրել կոդը]1943 թվականին ՍՍ-ի ռայխսֆյուրեր Հայնրիխ Հիմլերը, իմանալով դանիացի բժիշկ Վերնետի հետազոտությունների մասին, որը «բուժում էր նույնասեռականներին» հրավիրում է Երրորդ Ռայխ, որ վերջինս հետազոտություններ անցկացնի Բուխենվալդում։ Վերնետը մարդկանց վրա փորձարկումները սկսել է 1944 թվականի հուլիսից[3][4]։ Պահպանվել են Բուխենվալդում 12 նույնասեռական անձանց նկատմամբ փորձարկումների մասին մանրամասն փաստաթղթեր։ Այդ ժամանակ բժիշկը գեյերի աճուկային շրջանում տեղադրում է «տղամարդկային հորմոններով» դեղապատիճներ, որոնք պետք է նրանց դարձնեին հետերոսեքսուալ[5]։ Վերնետի առաջին փորձարկվողը 55-ամյա կաթոլիկ աստվածաբան էր, որը 1936 թվականին դատապարտվել է § 175 (հականույնասեռական դրություն) պարագրաֆով և 1944 թվականին տեղափոխվել Բուխենվալդ[6]։
Կալանավորներից ոմանք վիրահատությանը համաձայնում էին ինքնակամ այն հույսով, որ ազատ կարձակվեն համակենտրոնացման ճամբարից «բուժումից» հետո[7][8]։ Սակայն «բուժված» նույնասեռականների այցելությունը ճամբարային հասարակաց տներ չէր դիտարկվում որպես «բուժման» ապացույց[8]։ 1944 թվականին Հիմլերի հրամանով կալանավորները, ում նկատմամբ կատարել են «տղամարդկային հորմոնների» փորձարկումները, ուղարկվել են Ռավենսբրյուկ կանաց համակենտրոնացման ճամբար, որտեղ պահվում էին մեծաքանակ կանայք, որոնք դատապարտվել էին պոռնկության համար։ Ճամբարի ղեկավարությունը կանաց ցուցում էր տվել՝ մերձենալ այդ տղամարդկանց հետ և մտնել սեռական կապի մեջ[8]։ Սակայն դա նույնպես չէր գոհացնում ճամբարի ղեկավարությանը[8]։
Կյանքը պատերազմից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]1945 թվականին Վերնետն իր ընտանիքի հետ վերադառնում է Դանիա։ Պատերազմի ավարտից հետո նա ձերբակալվել է և դատապարտվել պետական դավաճանության համար, սակայն դատարանում նա չի ընդունել իր մեղքը՝ վստահեցնելով որ գործել է բժշկության շահերից ելնելով։ 1945 թվականի նոյեմբերի 12-ին Վերնետը սրտի նոպա է տանում ու տեղափոխվում հիվանդանոց, որտեղ բժիշկները փաստեցին, որ նա շատ հիվանդ է և չի կարող դատարանում կրկին հայտնվել (ավելի ուշ այն կարծիքը տարածվեց, որ բժիշկները ստել են, քանի որ Վերնետը ծանոթ էր նրանցից մեկի հետ)։ Վերնետը դուրս է գրվել 1946 թվականի փետրվարին․ այդ պահին դատը հետաձգվել էր։ Հետո, փաստելով, որ սրտի նոպաները դարձել են ավելի հաճախակի, նրա նախկին կոլեգաներից մեկը դիմում է դատախազին, որ թույլ տա Վերնետին գնալ Շվեդիա՝ Ստոկհոլմ՝ բուժվելու նպատակով։ Չնայած նրան, որ դատախազությունը նրա նկատմամբ պատրաստում էր մեղադրանք, 1946 թվականի սեպտեմբերի սկզբին Վերնետի անձնագիրը հետ վերադարձրին ու համաձայնություն տվեցին, որ գնա բուժվելու։ Սակայն, նոյեմբերի վերջին, ոստիկանությանը հայտնի դարձավ, որ բժիշկը պլանավորում է փախչել Հարավային Ամերիկա։ Երբ ոստիկանությունը հարցում արեց Վերնետի մասին ստոկհոլմյան հիվանդանոցին, վերջինս պատասխանեց, որ նման հիվանդ իրենց մոտ չի եղել։ Որոշ ժամանակ անց ոստիկանությունը դիմեց Շվեդիային Վերնետին բանտարկելու ու Դանիա տեղափոխելու խնդրանքով, սակայն արդեն ուշ էր, քանի որ վերջինս 1946 թվականի դեկտեմբերին Շվեդիայից գնացել էր Բրազիլիա, այնտեղից էլ, 1947 թվականի մարտի 17-ին, Արգենտինա։
Նա դարձավ Արգենտինայի քաղաքացի՝ Կառլոս Պեդրո Վարնետ անունով և համոզեց երկրի ղեկավարությանը արհեստական գեղձի հնարավորությունների մասին, ինչի շնորհիվ անցավ աշխատանքի Բուենոս Այրեսում, 1947 թվականին առողջապահության նախարարությունում։ Սակայն, նախարարությունը հետաքրքրությունը կորցրեց արհեստական գեղձի մասով և նրան ազատեցին աշխատանքից։ Այդ ժամանակ բժիշկը բացեց իր մասնավոր բժշկական պրակտիկան, սակայն ամեն ինչ փոխվեց, երբ 1955 թվականին վրաերթի ենթարկվեց և ծանր վնասվածքներ ստացավ, ինչի պատճառով տարիուկես գամվեց հաշմանդամի անվասայլակին։ Վերնետը երկու անգամ փորձել է վերադառնալ Դանիա՝ 1959 և 1965 թվականին, սակայն անհաջող, քանի որ բժիշկը խնդրել էր, որ հանեն իր մեղադրանքը, սակայն վերջինս մերժել էր։
Մահացել է 1965 թվականի նոյեմբերի 25-ին, երկու շաբաթ հոսպիտալացվելուց հետո։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Nuremberg Trials Project — 2016.
- ↑ «Хроника песледований гомосексуалистов». Initiative „Der homosexuellen NS-Opfer gedenken“. 2008. Արխիվացված է օրիգինալից 2014-02-25-ին. Վերցված է 2012-11-03-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Grau, 2004, էջ 345
- ↑ Stümke, 1989, էջ 123—125
- ↑ Grau, 2004, էջ 345—346
- ↑ Stümke, 1989, էջ 125
- ↑ Grau, 2004, էջ 346
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Stümke, 1989, էջ 126
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hans Davidsen-Nielsen, Niels Høiby, Niels-Birger Danielsen, Jakob Rubin: Carl Værnet — Der dänische SS-Arzt im KZ Buchenwald, Edition Regenbogen, Wien 2004, ISBN 3-9500507-2-8.
- Ernst Klee: Auschwitz, die NS-Medizin und ihre Opfer. 3. Auflage. S. Fischer Verlag, Frankfurt am Main, 1997, ISBN 3-596-14906-1.
- Günter Grau. Homosexualität in der NS-Zeit: Dokumente einer Diskriminierung und Verfolgung. — Überarb. Neuausg. — Frankfurt am Mein: Fischer Verlag, 2004. — 367 S. — (Die Zeit des Nationalsozialismus). — ISBN 3-596-15973-3
- Hans-Georg Stümke. Homosexuelle in Deutschland: Eine politische Geschichte. — Orig.-Ausg. — München: Beck, 1989. — 183 S. — (Beck'sche Reihe). — ISBN 3-406-33130-0
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Vaernets Experimente in Buchenwald(գերմ.)
- Carl Værnet. Der dänische SS-Arzt im KZ Buchenwald Արխիվացված 2015-09-24 Wayback Machine in: Invertito 7 (2005), Rezension von Herbert Potthoff, Köln
- Carl Vaernet — Danish SS-Doctor in Buchenwald(անգլ.)
- Психиатрия на людях: медицинские эксперименты на живых людях