Կառլոս Գարդել
Կառլոս Գարդել | |
---|---|
Ի ծնե անուն | ֆր.՝ Disputada[1] |
Ծնվել է | դեկտեմբերի 11, 1890[2] Թուլուզ[2] |
Երկիր | Արգենտինա, Ուրուգվայ և Ֆրանսիա |
Մահացել է | հունիսի 24, 1935[3][4][5][…] (44 տարեկան) Մեդելյին, Կոլումբիա[6][7] |
Գերեզման | Լա Չակարիտա գերեզմանատուն |
Ժանրեր | տանգո |
Մասնագիտություն | երգիչ, դերասան, կոմպոզիտոր և հեղինակ-կատարող |
Գործիքներ | կիթառ և վոկալ |
Լեյբլ | Columbia Records, EMI և RCA Records |
Անդամակցություն | Dúo Gardel-Razzano? |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Carlos Gardel Վիքիպահեստում |
Կառլոս Գարդել (դեկտեմբերի 11, 1890[2], Թուլուզ[2] - հունիսի 24, 1935[3][4][5][…], Մեդելյին, Կոլումբիա[6][7]), արգենտինացի երգիչ, կոմպոզիտոր և դերասան։ Տանգոյի պատմության մեջ ամենանշանավոր դերակատարներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառլոս Գարդելի ծննդյան օրը համարվում է 1890 թվականի դեկտեմբերի 11-ը։ Այդ օրը նշվում է որպես տանգոյի համաշխարհային օր։ Նրա ծննդյան վայրի մասին կան տարբեր կարծիքներ, մի վարկածի համաձայն նա ծնվել է Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում, մեկ այլ վարկածով, որն առավելապես պնդում են ուրուգվայցիները՝ Ուրուգվայի Տակուարեմբո քաղաքում։ Տեղի ֆուտբոլի թիմի երկրպագուները խաղերի ժամանակ դրոշների վրա գրում են Տակուարեմբոն Գարդելն է։
Մայրը՝ Բերտա Գարդելը, գաղթել է Արգենտինա, երբ Կառլոս Գարդելը 2 տարեկան էր։ Կառլոսը սկսել է երգել դեռ մանկուց, նրա առաջին հանրային ելույթները կայացել են 1910 թվականին՝ Բուենոս Այրեսի Օ'Ռոնդեման սրճարանում։ 1911 թվականին սկսել է դուետով ելույթ ունենալ Ժոզե Ռազանոյի հետ։ Սա Գարդելի ստեղծագործական կյանքում կարևոր փուլ է եղել։ Սակայն դա դեռ տանգո չէր, նրանք երգում էին ժողովրդական երգեր։ Այդ ժամանակաշրջանի լավագույն երգերից էր «Լինդա պրովինցիալիտան»։
1914 թվականին Գարդելն արդեն բավականին հայտնի երգիչ էր Բուենոս Այրեսում։ 1915 թվականին Ուրուգվայում կայացավ Գարդելի առաջին արտասահմանյան հյուրախաղերը։ Գարդելը տանգո կատարել սկսել է 1917 թվականին և 1917 թվականի ապրիլի 9-ին ձայնագրվել է նրա առաջին տանգոն «Իմ տխուր գիշեր», կոմպոզիտոր՝ Սամուել Կաստրիոտ։ Դրան հաջորդում են մյուսները՝ հետագայում դառնալով հայտնի տանգոյի կատարումներ, այդ թվում Ռոդրիգեսի Լա Կումպարիստան և այլն։1917 թվականին Գարդելը նկարահանվում է իր առաջին համր ֆիլմում «Ֆլոր դը Դուրազանո»։ Ընդհանուր առմամբ նրա մասնակցությամբ լույս է տեսել 10 ֆիլմ՝ համր և հնչյունային, որտեղ հնչել են Գարդելի երգերը։ 1920-ական թվականներին Կառլոս Գարդելն արդեն համաշխարհային աստղ էր։ 1923 թվականին Իսպանիայում կայացան Գարդելի առաջին եվրոպական շրջագայությունները։ 1925 և 1927 թվականներին Գարդելը ձայնագրվել և ելույթ է ունեցել Իսպանիայում, 1928-1929 թվականներին՝ Ֆրանսիայում և Իտալիայում, 1930 թվականին՝ նորից Ֆրանսիայում։ 1931-1932 թվականներին ևս մեկ խոշոր եվրոպական շրջագայություն՝ Բարսելոնա, Երկնագույն Լողափ, Իտալիա, Փարիզ, Լոնդոն, Բեռլին, Վիեննա։ 1932 թվականին Գարդելը սկսել է համագործակցել Ալֆրեդո Լը Պերոյի հետ, որը նրա վերջին ֆիլմերի սցենարիստն ու երգերի բառերի հեղինակն էր։
1933 թվակյանի նոյեմբերի 6-ին ձայնագրվել է Մադամ Իվոնը, որը կատարվել է Բուենոս Այրեսում և 1933 թվականի նոյեմբերի 7-ին Գարդելը շրջագայության է մեկնել Եվրոպա և ԱՄՆ։ Նրան այլևս վիճակված չէր կենդանի վերադառնալ Բուենոս Այրես։
1934-1935 թվականներին Գարդելը նկարահանվել է Փարամաունդ ստուդիայի ֆիլմերում, որոնցում կատարել է իր ամենանշանավոր տանգոները։
1935 թվականի ապրիլին Կառլոս Գարդելը մեծ շրջագայություն է ունեցել Լատինական Ամերիկայում՝ Պուերտո Ռիկո, Վենեսուելա, Կոլումբիա, Պանամա, Կուբա, Մեքսիկա։1935 թվականի հունիսի 24-ին Մեդելինայի օդանավակայանից թռիչքի ժամանակ Սակօ ավիաընկերության Ֆոռդ Թրիմոթոր F-31 ինքնաթիռը, որով թռչում էր Գարդելը, կործանվեց՝ բախվելով մեկ այլ Կոլումբա-Գերմանական Սկատդա արտադրության ինքնաթիռի հետ։
Գարդելի մարմինը հրաժեշտի երթ կատարեց Նյու-Յորքից մինչև Ռիո դե Ժանեյրո, այնտեղից՝ Մոնտեվիդեո, որտեղ հազարավոր անմխիթար երկրպագուներ իրենց հարգանքի և սիրո տուրքը մատուցեցին։ Գարդելը թաղված է Բուենոս – Այրեսի Չակարիտա գերեզմանատանը։ Նրա գերեզմանին միշտ թարմ ծաղիկներ են դրված, իսկ նրա հուշաքարի մատների մեջ՝ վառած ծխախոտ։
Գարդելը սովորաբար ելույթ էր ունենում երեք կամ չորս կիթառահարների հետ։ Նրանցից երկուսը՝ Ռիվեռոլը և Պեռան զոհվել են նրա հետ։
Գարդելն ամուսնացած չի եղել, նա երեխաներ չի ունեցել, ունեցել է հարսնացու՝ Մարտինես դել Վալիե և ուրիշ շատ այլ կանայք։ Չնայած իր հսկայական հոնորարին՝ Գարդելի մահվանից հետո գրեթե գումար չէր մնացել, նա ծախսում էր ամեն, ինչ աշխատում էր։
«Կնոջ բույրը» ֆիլմում Ալ Պաչինոն Գաբրիել Անվարի հետ պարում է Գարդելի «Por una cabeza» երաժշտության ներքո։
Երգերի հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]- Brisas de la tarde (1912)
- Pobre mi madre querida (1912)
- Mi noche triste (1917)
- Flor de fango (1917)
- Desdén (1933)
- Tomo y obligo (1931)
- Lejana tierra mía (1935)
- Silencio (1933)
- Amores de estudiante (1934)
- Golondrinas (1934)
- Melodía de arrabal (1933)
- Guitarra guitarra mía (1935)
- Cuesta abajo (1934)
- Mi Buenos Aires querido (1934)
- Soledad (1934)
- Volver (1935)
- Por una cabeza (1935)
- Sus ojos se cerraron (1935)
- Volvió una noche (1935)
- El día que me quieras (1935)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.lanacion.com.ar/sociedad/fin-del-misterio-muestran-la-partida-de-nacimiento-de-gardel-nid1509532
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Archives municipales de Toulouse
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 cinenacional.com (իսպ.) — 2001.
- ↑ 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.planecrashinfo.com/famous1930s.htm
- ↑ 7,0 7,1 7,2 Archivio Storico Ricordi — 1808.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Творчество и биография Карлоса Гарделя Արխիվացված 2008-10-17 Wayback Machine (ռուս.)
- Сайт, посвященный певцу Արխիվացված 2011-07-26 Wayback Machine (իսպ.)
- Гардель на сайте Аргентинское танго Արխիվացված 2009-03-01 Wayback Machine (իսպ.)
- Федерико Андахази. Танцующий с тенью, 2004 год (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլոս Գարդել» հոդվածին։ |
|