Jump to content

Կառլշտայն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կարլշտեյնից)
Կառլշտայն
չեխ․՝ Karlštejn
Նկարագրություն
Տեսակդղյակ
Վարչական միավորKarlštejn?[1][2]
Երկիր Չեխիա[1]
Կազմված է մասերիցGreat Tower?, Marian Tower?, Imperial Palace at Karlštejn Castle?, Burgrave house at Karlštejn?, Voršilka Tower?, First gate of Karlštejn Castle?, Second gate of Karlštejn Castle?, Well tower in Karlštejn castle?, skyway between the towers of Karlštejn Castle?, Q116871450?, Q116871451?, Q116871452?, Q116871454?, Q116871455?, Q116871456?, Q116871457?, Q116871458?, Q116871459?, column shrine at Karlštejn Castle?, cross nearby house no. 173 in Karlštejn?, Kříž před vstupem na hrad Karlštejn? և Q115978601?
Կառուցված1348
ՃարտարապետՄաթյո Արրասացի և Josef Mocker?
ՊատվիրողԿառլոս IV կայսր
Ճարտարապետական ոճCzech Gothic architecture?
Ընթացիկ
սեփականատեր
Կառլոս IV կայսր
Կայքhrad-karlstejn.cz
Քարտեզ
Քարտեզ
 Karlštejn (castle) Վիքիպահեստում

Կարլշտեյն (չեխ․՝ Karlštejn, գերմ.՝ Karlstein), գոթական ամրոց Չեխիայում` Պրահայից 28կմ հարավ-արևմուտք։ Ամրոցը կառուցել է Կառլոս IV կայսրի պատվերով 15-րդ դարում։ Այն կառուցելու և ձևավորելու համար հրավիրվել են լավագույն վարպետներ։ Կարլշտեյնը ամենաներկայանալի ամրոցներից է, որտեղ պահվել են չեխ թագավորների սրբությունները։ Ամրոցը գտնվում է Բերոունկա գետի հարևանությամբ գտնվող 72 մետրանոց կրաքարե ժայռին[3]։

Ամրոցի ընդհանուր տեսք

Ամրոցը անվանվել է իր հիմնադրի` Չեխիայի թագավոր և սրբազան Հռոմեական կայսրության կայսր Կառլոս 4-րդի պատվին։ Հիմնադրվել է 1348 թվականին որպես Կառլոս 4-րդի ամառային նստավայր, ինչպես նաև թագավորական խորհրդանիշերի և սուրբ մասունքների պահպանման վայր։ Կառույցի հիմնաքարը դրել է կայսեր մտերիմ ընկեր և խորհրդական, Պրահայի արքեպիսկոպոս Արնոշտ Պարդուբիցցին։ Ամրոցը կառուցվել է կայսեր անմիջական հսկողությամբ շատ կարճ ժամկետներում։ Արդեն 1355 թվականին՝ կառույցի ամբողջական ավարտից երկու տարի առաջ, կայսրը տեղափոխվում է Կարլշտեյն։

Ամրոցի ճարտարապետական լուծման հիմքում ընկած է աստիճանաձև դասվորման սկզբունքը. յուրաքանչյուր հաջորդ կառույց հենված է նախորդին։ Վերին ամրոցում մեծ աշտարակն է՝ Սուրբ խաչի մատուռով։ Հենց այնտեղ են պահվել սրբությունները, Հռոմեական սրբազան կայսրության թագը։ Մեծ աշտարակն ունի 25×17մ չափեր։ Պատերի հաստությունը 4մ է։ Վերին ամրոցի համալիրի մեջ մտնում են մեծ աշտարակը, կայսրական պալատը, Մարիանյան աշտարակը՝ սուրբ Մարիամ եկեղեցով։ Ներքևում ներքին ամրոցն է՝ ներքին մեծ բակով, դարպասներով։ Ամրոցի ամենաստորին հատվածում ջրհորի աշտարակն է։ Ջրհորի խորությունը 80մ է։ Ջրհորից ջուր հանելու համար անհրաժեշտ է եղել երկու մարդու աշխատանք։

Բացի հյուսիսֆրանսիական ոճով կառուցված գլխավոր աշտարակներից՝ Կարլշտեյնի համալիրի՝ պաշտամունքային նշանակության գլուխգործոցներ են Սուրբ Մարիամ եկեղեցին, Եկատիրինյան կապելլան՝ գոթական վիտրաժով ու հասպիսի, ագաթի, սարդիոնի թանկարժեք սալիկներով, 1365 թվականին ավարտված Խաչի կապելլան, որի վրա կան մարգարեների պատկերները։

Ամրոցը կառավարումն ու պաշտպանությունը ղեկավարում էր բուրգգրաֆը, որի ենթակայության տակ էր գտնվում ամրոցի շուրջը կալվածքներ ունեցող վասալների կայազորը։

Հետագա զարգացում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարլշտեյն ամրոցը թռչնի թռիչքի բարձրությունից

Հուսյան հեղափոխական շարժման շրջանում Կարլշտեյնում բացի հռոմեական սրբություններից պահվել են նաև չեխ արքաների խորհրդանիշեր։ Կարլշտեյնի պաշարումը հեղափոխականներից 1427 թվականին տևել է 7 ամիս, սակայն ամրոցն այդպես էլ չի գրավվել։ 1620 թվականին Երեսնամյա պատերազմի ընթացքում ամրոցը պաշարվել է շվեդների կողմից, սակայն նրանց ևս չի հաջողվել գրավել այն։ 1436 թվականին Կառլոս 4-րդի որդի կայսր Սիգիզմունդի հրամանով թագավորական գանձերը դուրս են բերվել Կարյշտեյնից. ներկայումս դրանք պահվում են Պրահայում և մասամբ Վիեննայում։

16-րդ դարում ամրոցում առանձնացվել է կայսրական արխիվի կարևորագույն փաստաթղթերի համար նախատեսված տարածք։ Նույն դարի վերջին ամրոցային սրահները ձևավորվել են Վերածննդի ոճով։ Սակայն 1625 թվականից հետո ամրոցը անկում է ապրում՝ կապված կայսրուհի Էլյանորայի՝ ամրոցը չեխ ազնվական Յան Կավկային գրավ տալու հետ։ Ադպիսով՝ ամրոցը դառնում է մասնավոր սեփականություն։ Լեոպոլդ կայսեր այրուն գրավի վճարման դիմաց կրկին հաջողվում է ամրոցը արքայական սեփականություն դարձնել։

Հռոմեական կայսրության թագ

Կայսրուհի Մարիա Թերեզան ամրոցը տվել է Գրադչանսկի կուսանոցի գիշերօթիկին. հենց նա էլ հանդիսացել է ամրոցի վերջին սեփականատերը մինչև ամրոցի՝ Չեխոսլովակիայի պետական սեփականություն հռչակվելը։

Առաջին անգամ ամրոցը վերականգնելու ջանքեր է դրսևորել կայսր Ֆրանց 1-ինը (այդ ժամանակ ամրոցի պատի մեջ հայտնաբերվել են 14-րդ դարի գանձեր)։ Կարլշտեյնը ներկայիս տեսքը ձեռք է բերել 1887-1899 թվականների վերանորոգումից հետո։ Վերանորոգման աշխատանքներն ընթացել են Վիեննայի ակադեմիայի պրոֆեսոր Ֆ. Շմիդտի և իր աշակերտ Մոցկերի ղեկավարությամբ։ Շատերը պնդում են, որ Կառլոս 4-րդը չէր ճանաչի իր ամրոցը այդ վերանորոգումից հետո, որի ընթացքում օգտագործվել է ցեմենտ։ Այդ պատճառով էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի շտապում ամրոցը ճանաչել համաշխարհային ժառանգության օբյեկտ։

Պետական սեփականություն հռչակվելուց հետո ամրոցը բացվել է այցելուների և զբոսաշրջիկների համար՝ դառնալով ամենապահանջված զբոսաշրջային օբյեկտներից մեկը Չեխիայում։ Այն զիջելում է միայն Պրահային։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. Památkový katalog NPÚ
  3. ABC kulturních památek Československa ; Zprac. aut. kol. za odb. red. Jan Muk, Eva Šamánková. - 1. vyd. - Praha : Panorama, 1985. - 678 s.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլշտայն» հոդվածին։