Կարիստուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կարիստուս (/kəˈrɪstəs/; հուն․՝ Κάρυστος, մերօրյա Կարիստոսի մերձակայքում), պոլիս հնագույն Եվբեա կղզում։ Տեղակայված էր կղզու հարավային ափին՝ Օխի լեռան ստորոտին: Հոմերոսն այն հիշատակել է «Իլիական» վիպերգի նավերի կատալոգում, ինչպես նաև նշել, որ վերահսկվում է աբանտացիների կողմից[1]: Հույն պատմիչ Թուկիդիդեսը գրել է, որ քաղաքը հիմնել է դրիոպ ցեղախումբը[2][3][4]: Քաղաքն անունն ստացել է Խիրոնի որդի Կարիստուսի անունից[5][6]:

Պարսկական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիստոսի արծաթե մետաղադրամ, 313-265 մ․թ․ա․ դիմերեսին՝ կով և հորթ, դարձերեսին՝ աքաղաղ, ΚΑΡΥΣΤΙΩΝ.

Մ.թ.ա. 490 թվականին պարսից զորքը ցամաք է իջել Կարիստուսում և արագորեն իրեն ենթարկել տեղաբնակներին[7]: Սալամինի ճակատամարտից անմիջապես հետո աթենացիների նավատորմը Թեմիստոկլեսի գլխավորությամբ փող է շորթել քաղաքից[8]:

Շատ չանցած՝ Կարիստուսը հրաժարվել է միանալ Դելյան լիգային[9]: Աթենացիներն ուզում էին, որ Կարիստուսը միանա դրան, և մերժումը չընդունելով՝ հարձակվել և թալանել են Կարիստուսը: Սա ստիպել է քաղաքին միանալ Դելյան լիգային: Աթենքը հաճախ է օգտագործել այս մարտավարությունը, որի շնորհիվ հունական քաղաք-պետությունը չէր կարող անցնել Պարսկաստանի կողմը և իրենց քաղաքը որպես բազա առաջարկել, ինչպես նաև չէր կարողանա խուսափել հարկ վճարելուց: Դելյան լիգայի ստեղծմամբ անկիրթ գյուղացիներին իրավունք է վերապահվել ժողովներին քվեարկել։ Աթենական ժողովրդավարության այս տարբերակը հանդես էր գալիս մի դերով, որը թույլ էր տալիս թվացյալ համահավասարության գաղափարին հաղորդել բռնակալական բնույթ:

Լիգան հպատակություն էր պարտադրում միասնական Հունաստան ստեղծելու համար, սակայն կայուն բանակ կամ հետագա ներխուժումը կանխելու համար ռազմական ուժ ստեղծելու փոխարեն աթենացիները Պերիկլեսի գլխավորությամբ սկսել են միջոցները վատնել Աթենքն ու Հունաստանը փառաբանելու վրա։ Ատտիկյան քաղաք-պետությունների այս սխալ պահվածքը մերժվել է Սպարտայի կողմից ու հանգեցրել Պելոպոննեսյան պատերազմին, որի ժամանակ ոչ միայն չի ապահովվել Հունաստանի անվտանգությունն արտաքին պարսկական հարձակումներից, այլև հող է ստեղծել լիգայի՝ ներսից կազմաքանդվելու համար։

Հետագա պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիստացիները Հին Հունաստանը մակեդոնացիներից ազատագրելու պատերազմում կռվել են աթենացիների կողմից[10]: Ֆիլիպ 5-րդ Մակեդոնացու դեմ պատերազմում անցել են հռոմեացիների կողմը[11][12]:

Կարիստուսը հիմնականում հայտնի է եղել իր մարմարով, որը Հռոմում մեծ պահանջարկ ուներ: Հույն պատմիչ Ստրաբոնը քարհանքների տեղը նշել է Մարմարարիում քաղաքի մոտ, սակայն դրանց հետքերը հայտնաբերվել են Օխե լեռան վրա՝ ծովից երեք մղոն հեռավորությամբ։ Դա հռոմեացիների ցիպոլինյան մարմարն է․ կանաչ մարմար սպիտակ շերտերով[13][14]: Կարիստուսում ասբեստ հանքանյութը նույնպես կարելի էր գտնել, որն այդպես էլ անվանվել է՝ «Կարիաստյան քար»[13][15]:

Քրիստոնեական եպիսկոպոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես եպիսկոպոսություն Կարիստուսն ի սկզբանե Կորնթոսի սուֆրագան էր, բայց 9-րդ դարում այն ​​միավորվել է Աթենքի հետ բյուզանդական կայսր Լևոն VI Իմաստասերի իշխանության օրոք (886-912): Կարիակուս անունով եպիսկոպոսությունը 458 թվականին Լևոն Թրակիացու կորնիթյան գավառի մաս է կազմել[16][17]։

Այլևս չլինելով եպիսկոպոսական նստավայր՝ այսօր Կարիստուսը Կաթոլիկ եկեղեցու կողմից համարվում է «մահացած թեմ»[18]:

Հանրահայտ մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անտիգոնուս Կարիստացի (մ.թ.ա. 3-րդ դար), գրող
  • Ապոլլոդորուս Կարիստացի (մ.թ.ա. 3-րդ դար), կոմիկ ​​դրամատուրգ
  • Դիոքլես Կարիստացի (մ.թ.ա. 4-րդ դար), բժիշկ
  • Գլավկուս Կարիստացի (մ.թ.ա. 6-րդ դար), բռնցքամարտիկ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]