Կարինե Խալաթովա
Կարինե Խալաթովա | |
---|---|
Ծնվել է | հունիսի 20, 1953 (71 տարեկան) |
Ծննդավայր | Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, թարգմանչուհի և լրագրող |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան |
Անդամակցություն | ՀԳՄ |
Կարինե Խալաթովա Վիքիքաղվածքում |
Կարինե Յուրիի Խալաթովա (հունիսի 20, 1953, Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող։ Հայաստանի գրողների միության (1989), Մոսկվայի գրողների միության (1996) անդամ է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարինե Խալաթովան ծնվել է 1953 թվականին, Կիրովաբադում։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը։ Ռուսերեն է թարգմանել հայ գրողների մի շարք ստեղծագործություններ, հեղինակ է հայ մշակույթին և գրականությանը նվիրված մի շարք հոդվածների։ Հրատարակվել է «Գրական Հայաստան», «Գրքերի աշխարհ», «Կոմունիստ», «Հայաստանի Հանրապետություն», «Ուրարտու», «Կոմսոմոլեց» և այլ հայկական և ռուսական պարբերականներում[1]։
Թարգմանել է Մուշեղ Գալշոյանի, Զորայր Խալափյանի, Վալտեր Արամյանի, Ստեփան Ալաջաջյանի, Շահեն Թաթիկյանի, Վախթանգ Անանյանի, Մկրտիչ Սարգսյանի, Հրաչյա Քոչարի, Կարինե Խոդիկյանի և այլ գրողների ստեղծագործություններից։ 1993-2008 թվականներին ապրել է Մոսկվայում, «Центрполиграф», «Эксмо», «Акпресс» և այլ պարբերականներում աշխատել որպես լրագրող և խմբագիր։ 2008 թվականին վերադարձել է Հայաստան և եղել է ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների մի քանի գիտաժողովների կազմակերպիչներից։ 2010-2011 թվականներին եղել է «ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչներ» կայքի առաջին խմբագիրը, 2011-2012 թվականներին՝ Հայաստանի գրողների միության միջազգային գրական կապերի կենտրոնի ղեկավարը։ Մասնակցել է թարգմանչական մի շարք միջազգային գիտաժողովների և կոնֆերանսների։ Մոսկովյան «Меценат и мир» և «Առագաստ» ամսագրերի հեղինակ և թարգմանիչ (2010)[1][2][3]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Гранатовое кабаре» (2009)
- «В поисках утерянного сна» (2012)
- «Նրանք սիրել են Հայաստանը» (2011)
- «Старый Ереван» («Հին Երևանը 1920-1940-ական թվականների հայ դասականների պատմվածքներում և հուշերում», 2016 թվական)[4]
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԳՄ Միքայել Նալբանդյանի անվան մրցանակ, 2012։
- Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի և ՀԳՄ «Կանթեղ» մրցանակ, 2013։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Կարինե Խալաթովայի կենսագրությունը zarkfoundation.com կայքում
- ↑ «Каринэ Халатова: Картина распятия. Стихотворение». Центр поддержки русско-армянских стратегических и общественных инициатив. 2017 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «КАРИНЭ ХАЛАТОВА - ЛАУРЕАТ ПРЕМИИ "КАНТЕХ"». www.golosarmenii.am. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Ճամփորդություն 20-րդ դարի հին Երևանում՝ Կարինե Խալաթովայի գրքով