Կարինե Բաբաջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարինե Բաբաջանյան
Ի ծնե անունԿարինե Բաբաջանյան
Ծնվել էդեկտեմբերի 1, 1968(1968-12-01) (55 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Երկիր Հայաստան
Ժանրերօպերա
ՄասնագիտությունԵրգչուհի, սոպրանո
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ

Կարինե Բաբաջանյան (դեկտեմբերի 1, 1968(1968-12-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ օպերային երգչուհի, սոպրանո։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարինե Բաբաջանյանը ծնվել է Երևանում։ Սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրի բաժնում, այնուհետև Երևանի պետական կոնսերվատորիայի խմբավարական բաժնում՝ Տաթևիկ Սազանդարյանի դասարանում, հետագայում՝ Հռոմի Mirella Parutto հաստատությունում։ 1996 թվականին Ավետիք Իսահակյանի անվան մի շարք մրցույթներում հաղթող է ճանաչվել, իսկ 1988 թվականին ՝ Համբուգի «Կոմետիցիոնե դել օպերա» մրցույթներում[2]։ 1997-1999 թվականներին որպես մեներգչուհի աշխատել է Երևանի օպերային թատրոնում, համագործակցել Լորիս Ճգնավորյանի հետ։ 1999 թվականից ապրում և ստեղծագործում է Գերմանիայում։ Աշխատել է Շտուտգարտի պետական օպերային թատրոնում[3]։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմպոզիտոր Օպերա Դերերգ
Վինչենցո Բելլինի Նորմա Նորմա
Ջակոմո Պուչչինի Մադամ Բատերֆլայ Չիո-Չիո-Սան
Ջակոմո Պուչչինի Մանոն Լեսկո Մանոն
Ջակոմո Պուչչինի Տոսկա Տոսկա
Ջակոմո Պուչչինի Տուրանդոտ Լիու
Պյոտր Չայկովսկի Եվգենի Օնեգին Տատյանա
Պյոտր Չայկովսկի Մազեպա Մարիա
Ջուզեպպե Վերդի Աիդա Աիդա
Ջուզեպպե Վերդի Դոն Կառլո ֆրանսիական տարբերակ Եղիսաբեթ
Ջուզեպպե Վերդի Ճակատագրի ուժը Լեոնորա
Ջուզեպպե Վերդի Նաբուկո Աբիգայել
Ջուզեպպե Վերդի Օթելլո Դեզդեմոնա
Ջուզեպպե Վերդի Տրուբադուր Լեոնորա
Ռիխարդ Վագներ Թռչող հոլանդացի Սենտա
Ռիխարդ Վագներ Տանհոյզեր Եղիսաբեթ

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավետիք Իսահակյան վոկալ մրցույթի մրցանակ, 1996
  • Ավստրո-գերմանական երգեցեղության մրցանակ, 1997
  • "Competizione Dell" օպերային հատուկ մրցանակ, Համբուրգ, 1998
  • «Տարվա լավագույն երիտասարդ երգչուհի», 2001
  • «Տարվա լավագույն երիտասարդ երգչուհի», 2003
  • «Կոմիտաս հուշամեդալ», ՀՀ սփյուռքի նախարարություն

Ձայնասկավառակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարինե Բաբաջանյան, Puccini-Arien, Audio-CD, EMI Classics 2677312, 2008

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #137477287 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Աշխարհի հայ երաժիշտներ. Երևան: Անտարես. 2014. էջ 60.
  3. «Կարինե Բաբաջանյան, «Ժողովրդի ջերմությունն ու մի բուռ արև կտանեմ Հայրենիքից»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]