Jump to content

Կարինե Աշուղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարինե Աշուղյան
Ծնվել էմարտի 20, 1962(1962-03-20)[1]
ԾննդավայրՏափերական, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհունիսի 22, 2019(2019-06-22)[2] (57 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունբանաստեղծուհի, թարգմանչուհի, հրապարակախոս և գրող
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների թեկնածու
Ուշագրավ աշխատանքներՓիլիսոփայական և գեղարվեստական միտքը 13-14-րդ դարերի քերականության հայ մեկնություններում
Փորձեր
Հմայիլներ
Բանաստեղծություններ
ԱնդամակցությունՀԳՄ
ԱշխատավայրՓիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ և Հայ զինվոր
Պարգևներ

Կարինե Արամայիսի Աշուղյան (մարտի 20, 1962(1962-03-20)[1], Տափերական, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 22, 2019(2019-06-22)[2], Երևան, Հայաստան), հայ բանաստեղծուհի, թարգմանչուհի, հրապարակախոս, փիլիսոփայական գիտությունների թեկնածու[3], 1996 թվականից Հայաստանի գրողների միության անդամ[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1962 թվականի մարտի 20-ին, Արարատի մարզի Տափերական գյուղում։ Ավարտել է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան, աշխատել է նույն ինստիտուտում որպես հայ փիլիսոփայության պատմության բաժնի կրտսեր գիտաշխատող։ Խմբագրել է «Արարատ» մարզային թերթը (1998-2008), աշխատել է ՀՀ ՊՆ «Զինվոր» պաշտոնաթերթում և որպես լրագրող՝ տարբեր լրատվամիջոցներում։ Գիտական և հրապարակախոսական բազմաթիվ հոդվածների հեղինակ է։ Խմբագրել է «Գրական տապան» միջազգային գրական փառատոնի ամենամյա մի քանի ժողովածուներ, տարբեր հեղինակների գրքերի գեղարվեստական խմբագիրն է։ Նրա ստեղծագործությունները[5] լույս են տեսել գրական պարբերական մամուլում և տարբեր ժողովածուներում, թարգմանվել են ռուսերեն, պարսկերեն և հոլանդերեն, լեհերեն, անգլերեն, թուրքերեն և այլ լեզուներով։

«Հմայիլներ» բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է ՀԳՄ Պարույր Սևակի մրցանակի։ Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Գրիգոր Նարեկացի հուշամեդալով[6], արժանացել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՀԳՄ համատեղ ամենամյա մրցանակին (2016)[7]։

  • Բանաստեղծություններ, Երևան, 1995։
  • Առաքելություն (հրապարակախոսություն, «Ավետաբերները» ժողովածու ), Երևան, 1997։
  • Հմայիլներ (բանաստեղծություններ), Երևան, 2006[8]։
  • Փորձեր, Երևան, 2007[9]։
  • Մի ճամպրուկ ճակատագիր (արձակ), Երևան, 2014[10][11]։
  • Փիլիսոփայական և գեղարվեստական միտքը 13-14-րդ դարերի քերականության հայ մեկնություններում (գիտական մենագրություն), Երևան, 2015[12]։
  • Երկրի կանաչ ժամից յոթ օր առաջ ( գիտաֆանտաստիկ վիպակ, «Յոթ գույն» ժողովածու), Երևան։
  • Գրական տապան 2015։ Հայաստանը գրականություն է հյուրընկալում։ Ակոս, 2016[13]։

Թարգմանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Մարինա Ցվետաևա, Աննա Ախմատովա (թարգմանություն ռուսերենից, բանաստեղծություններ, ժողովածու), Երևան, 2003։
  • Նաթելլա Լալաբեկյան, Բազմակետ (թարգմանություն ռուսերենից, բանաստեղծություններ), Երևան, 2011։ Վահան Հովհաննիսյան, Մանդելիոն (վեպ), Երևան, 2014

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. 2,0 2,1 2,2 Մահացել է գրող, լրագրող Կարինե Աշուղյանը
  3. ««Չեմ հավատում նրանց գրին, ովքեր «բարձր գրականություն են արարում»».Կարինե Աշուղյան». www.nt.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.(չաշխատող հղում)
  4. «ԿԱՐԻՆԵ ԱՇՈՒՂՅԱՆ « Հայաստանի Գրողների Միություն». Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  5. «ԱՆԵՐԲ ՍԵՐ». TheՀայեր Մեդիահարթակ. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  6. «ՀԳՄ «Պարույր Սևակ» մասնաճյուղի անդամները պարգևատրվեցին «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով և պատվոգրով». life.mediamall.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  7. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ | Գրական Թերթ». Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  8. Աշուղյան, Կարինե (2017). Հմայագիր. Zangak Hratarakchʻutʻyun. ISBN 9789939685960.
  9. «Каталог файлов - Մանկավարժ.do.am». mankavarzh.do.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  10. Աշուղյան, Կարինե (2014). Մի ճամպրուկ ճակատագիր։ պատմվածքներ, հրապարակախոսություն, խոհագրություն. HGM Hrat. ISBN 9789939582092.
  11. «Մի ճամպրուկ ճակատագիր - BlogNews.am». blognews.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  12. Աշուղյան, Կարինե (2015). Փիլիսոփայական եվ գեղագիտական միտքը 13-14-րդ դարերի հայ քերականության մեկնություններում. Գիտություն. ISBN 9785808011595.
  13. Աշուղյան, Կարինե (2016). Գրական տապան 2015։ Հայաստանը գրականություն է հյուրընկալում. AŌKS. ISBN 9789939104324.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]