Կառլ IV-ի ընտանիքի դիմանկարը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառլ IV-ի ընտանիքի դիմանկարը
իսպ.՝ La familia de Carlos IV
տեսակգեղանկար
նկարիչՖրանցիսկո Գոյա
տարի1800-1801-ական թվականներ
բարձրություն280 սանտիմետր[1]
լայնություն336 սանտիմետր[1]
ստեղծման երկիր Իսպանիա
ուղղությունռոմանտիզմ[2]
ժանրխմբակային դիմանկար
նյություղաներկ և կտավ
գտնվում էՊրադո թանգարան և Մադրիդի թագավորական պալատ[3]
հավաքածուՊրադո թանգարան
սեփականատերՖերդինանդ VII[3]
հիմնական թեմաընտանիք
կայք
Ծանոթագրություններ
 La familia de Carlos IV Վիքիպահեստում

Կառլ IV-ի ընտանիքի դիմանկարը՝ իսպանացի նկարիչ Ֆրանցիսկո Գոյայի նկարն է, որը սկսել էր վրձնել 1800 թվականին և ավարտել 1801 թվականի ամռանը։ Այն խմբային նկար է, որում պատկերված են Իսպանիայի թագավոր Կառլ 4-րդը իր ընտանիքի հետ՝ բնական մեծությամբ, ովքեր շինծուաբար թանկանոց զգեստներ էին հագել և կրում էին բազմաթիվ զարդեր[4]։

Նկարը ունի բացահայտ համադրություններ Վելասկեսի «Լաս Մենինաս»-ի հետ՝ թագավորական կերպարների ճշմարտանման և բնական պատկերման մեջ[5]։ Սակայն, ի տարբերություն Վելասկեսի նկարի պալատական ինտերիերի ջերմ մթնոլորտին, «Դիմանկարի» կահավորվածությունը պայմանական է և միմիայն բեմ է ծառայում գործող անձանց անգթաբար ցուցադրության համար, կատարված ամենայն ճշտությամբ, այնպես որ դիտորդից չի թաքցվում ոչ արտաքին թերությունները, ոչ նրանց խառնվածքի առանձնահատկությունները[6]։ Ինչպես և Վելասկեսը «Լաս Մենինաս»-ում, Գոյան խառնում է նկարի վրա իրեն, կարծես մի ակնթարթով կտրվելով աշխատանքից դիմում է դիտորդին[7]։ «Դիտեք նրանց, և դատեք նրանց ինքներդ»։

Անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դոն Կարլոս Մեծ (1788-1855 թթ.)՝ թագավորի երկրորդ որդին։
  2. Ֆրանցիսկո Գոյա։
  3. Ֆերդինանտ 7-րդ (1784-1883- ական թվականներ)՝արքայի առաջին որդին։
  4. Մարիա Հոսեֆա Կարմելա Իսպանացի (1744-1801-ական թվականներ)՝ արքայի քույրը։
  5. Ֆերդինանտի ապագա կինը (նկարի ստեղծման ժամանակ հայտնի չէր, ով պետք է դառնար նրա կինը) կամ թագավորական զույգի մեռելածին դուստրը։
  6. Մարիա Իզաբելլա Իսպանացի (1789-1848-ական թվականներ)՝ արքայի դուստրը։
  7. Մարիա Լուիզա Պարմեցի (1751-1819-ական թվականներ)՝ արքայի կինը։
  8. Ֆրանցիսկո դե Պաուլա դո Բուրբոնվ (1794-1848-ական թվականներ)՝արքայի կրտսեր որդին.
  9. Կառլ 4-րդ (1748-1819 - թվականներ)՝ արքան
  10. Ինֆանտ Անտոնինո Պասկուալ (1755-1817 թթ.)՝ արքայի կրտսեր եղբայրը.
  11. Կարլոտա Ժոակին (1775-1830 -ական թվականներ) երևում է միայն գլխի մի մասը՝ արքայի մեծ դուստրը.
  12. Լյուդովիկոս 1-ին, էտրուրսկների արքա (1773-1803-ական թվականներ )՝ արքայի փեսան.
  13. նրա որդին՝ Կառլ Լյուդովիկոս (1799-1883-ական թվականներ )՝ Պարմի ապագա դուքսը.
  14. նրա կինը՝ Մարիա- Լուիզա Իսպանացի (1782-1824 -ական թվականներ)՝ արքայի դուստրը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 https://www.museodelprado.es/en/the-collection/art-work/the-family-of-carlos-iv/f47898fc-aa1c-48f6-a779-71759e417e74
  2. Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  3. 3,0 3,1 Inv. Fernando VII, Palacio Nuevo, 1814-1818 — 1814.
  4. Gassier, Pierre. Goya: Biographical and Critical Study. New York: Skira, 1995. стр. 69–73
  5. Gassier, Pierre. Goya. Rizzoli International Publications, 1989. ISBN 0-8478-1108-5
  6. Carlos IV de España con su familia at arteHistoria.com(չաշխատող հղում)
  7. «Edward J. Olszewski — Exorcising Goya's «The Family of Charles IV»» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.