Ֆրանսիսկո դե Պաուլա դե Բուրբոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանսիսկո դե Պաուլա դե Բուրբոն
Ծնվել է՝մարտի 10, 1794(1794-03-10)[1][2][3][…]
ԾննդավայրԱրանխուես, Մադրիդ, Իսպանիա
Մահացել է՝օգոստոսի 13, 1865(1865-08-13)[1][2][3] (71 տարեկան)
Վախճանի վայրՄադրիդ, Իսպանիա
Pantheon of the Infantes of the Royal Monastery of San Lorenzo de El Escorial
Երկիր Իսպանիա
ՏոհմԲուրբոններ
ազնվական և քաղաքական գործիչ
ՀայրԿառլ IV
ՄայրՄարիա Լուիզա
ԵրեխաներՖրանսիսկո դե Ասիս Բուրբոն, Infante Enrique of Spain?, Infanta Maria Cristina of Spain?, Infanta Amalia of Spain?, Infanta Josefa Fernanda of Spain?[2], Infanta Isabel Fernandina of Spain?, Infanta Luisa Teresa of Spain?, Francisco de Asís Luis de Borbón?[2], Infante Eduardo Felipe of Spain?[2], Ricardo María de Arredondo?, Infante Fernando Maria of Spain? և Infanta María Teresa of Spain?
Պարգևներ
Ոսկե գեղմի շքանշանի ասպետ և Commander of the Order of Santiago

Ֆրանսիսկո դե Պաուլա Անտոնիո դե Բուրբոն և Բուրբոն Պարմացի (իսպ.՝ Francisco de Paula Antonio de Borbón y Borbón-Parma, մարտի 10, 1794(1794-03-10)[1][2][3][…], Արանխուես, Մադրիդ, Իսպանիա - օգոստոսի 13, 1865(1865-08-13)[1][2][3], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի ինֆանտ, Չարլզ IV թագավորի և Մարիա Լուիզա Պարմացու կրտսեր որդին, Իզաբելլա II թագուհու հորեղբայրն ու աները։

Երիտասարդ ինֆանտի կրթությունն ընդհատվել է Պիրենեյան պատերազմների պատճառով։ 14-ամյա Ֆրանցիսկոսի վտարումը 1808 թվականի մայիսին առաջ բերեց Մադրիդի ապստամբությունը, որը դաժանորեն ճնշվեց ֆրանսիական զորքերի կողմից։ Հաջորդ տասը տարին նա ծնողների հետ աքսորում ապրեց՝ սկզբում Մարսելում, ապա՝ Հռոմում։

1818 թվականին Ֆրանսիսկո դե Պաուլան վերադարձավ Իսպանիա, որտեղ թագավորի եղբայր Ֆերդինանդ VII-ը նրան շնորհեց բազմաթիվ պատիվներ և արտոնություններ։ Ֆրանցիսկոն հետաքրքրվել է գեղարվեստական գործունեություն ծավալելու ուղղվածությամբ՝ որպես նկարիչ և երգիչ։ 1819 թվականին նա ամուսնացավ իր զարմուհու՝ արքայադուստր Լուիզա Կառլոտա Բուրբոն-Սիցիլիացու հետ, որը իր քրոջ՝ Մարիա Իզաբելլայի ավագ դուստրն էր։ Զույգը տասնմեկ երեխա ուներ, ովքեր ակտիվորեն միջամտում էին Իսպանիայի քաղաքական կյանքին։ Լուիզա Կարլոտան մեծ ներդրում է ունեցել իսպանական գահը իր հարս թագուհի Իզաբելլա II-ին անցնելու գործում։

Իզաբելլա II թագուհու ռեգենտության ժամանակ Ֆրանսիսկո դե Ասիսը վտարվեց թագուհի Մարիա Քրիստինա Բուրբոն-Սիցիլիացու կառավարությունից։ Նա և իր կինը դարձան ընդդիմադիր՝ հանդես գալով լիբերալների դեմ և ստիպված եղան լքել Իսպանիան՝ 1838 թվականին տեղափոխվելով Ֆրանսիա։ Նրանք վերադարձան Իսպանիա Մարիա Քրիստինայի իրավահաջորդ Բալդոմերո Էսպարտերոյի օրոք։ Ներգրավված լինելով նրա դեմ դավադրության մեջ՝ նրանք նորից ստիպված եղան աքսորվել։ Թագուհի Իզաբելլա II-ի չափահաս դառնալուց հետո նրանք կարողացան վերադառնալ։ Ինֆանտը և նրա կինը կենտրոնացրին իրենց բոլոր ջանքերը, որպեսզի ամուսնացնեն իրենց որդի Ֆրանսիսկո դե Ասիսին տիրող թագուհու հետ։ Լուիզա Կարլոտան մահացավ 1844 թվականին։ 1846 թվականին նրանց որդին ամուսնացավ թագուհու հետ։ Դրանից հետո Ֆրանսիսկո դե Պաուլան դառնում է թագուհու սկեսրայրը և նշանավոր պաշտոն է զբաղեցնում Իզաբելլա II թագուհու արքունիքում։ Սակայն երբ նա փորձեց խառնվել քաղաքականությանը, 1849 թվականին կրկին աքսորվեց արտերկիր։ 1852 թվականին թագուհու համաձայնությամբ երկրորդ ամուսնությունը կնքեց և տասներկու տարի անց մահացավ։

Երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինֆանտ Ֆրանսիսկո դե Պաուլան ՖրանսիսկոԳոյայի դիմանկարում:

Ինֆանտ Ֆրանսիսկո դե Պաուլա Անտոնիո դե Բուրբոն և Բուրբոն-Պարմա (իսպ.՝ Francisco de Paula Antonio de Borbón y Borbón-Parma) ծնվել է 1794 թվականի մարտի 10-ին Առանխուեսի թագավորական պալատում.[4]։ Նա դարձավ Իսպանիայի թագավոր Չարլզ IV-ի (1748–1819) և Մարիա Լուիզայի Բուրբոն Պարմացու (1751–1819) տասնչորսերորդ զավակը։ Հոր կողմից նա Սաքսոնիայի թագավոր Չարլզ III-ի և Մարիա Ամալիայի թոռն է, իսկ մոր կողմից՝ Պարմայի դուքս Ֆիլիպ I-ի և Ֆրանսիայի թագավոր Լուի XV-ի դուստր Մարիա Լուիզա Էլիզաբեթ թոռը։ Ինֆանտի պապերը հարազատ եղբայրներ էին` Ֆիլիպ V թագավորի և Իզաբելլա Ֆարնեզեի երկու որդիները։ Երիտասարդ ինֆանտի ծնողներն ամուսնացել են քսանինը տարի առաջ, և ինֆանտը նրանց վերջին երեխան էր։ Որպես ընտանիքի ամենափոքրը, նա համարվում էր իր մոր սիրելին[5]։

Ֆրանցիսկոսի հայրը լավ կառավարիչ էր, միևնույն ժամանակ ֆիզիկապես կոփված անձնավորություն էր, սակայն, արքունիքում շատերի կարծիքով, նա չուներ հատուկ ինտելեկտուալ ունակություններ և չափազանց դյուրահավատ էր[6]։ Չնայած նրան, որ նա համարվում էր եվրոպական հզոր միապետ, նա երբեք չէր անհանգստանում պետական գործերով՝ հաճախ դրանք թողնելով իր կնոջը կամ Մանուել Գոդոյին՝ իր ամենամոտ գործընկերոջն ու ընկերոջը[7]։ Ինֆանտի մայրը եղել է ընտանիքի գլուխը և մեծ ազդեցություն է ունեցել թագավորի վրա։ Մարիա Լուիզան կառավարման ողջ ղեկը հանձնեց Մանուել Գոդոյին, որը արքունիքում համարվում էր նրա սիրեկանը, իսկ նրա երեխաների՝ Մարիա Իզաբելլայի և Ֆրանցիսկոսի հայրությունը վերագրվում էր նրան, այլ ոչ թե թագավորին։ Այնուամենայնիվ, շատ ժամանակակից պատմաբաններ և կենսագիրներ այս փաստը համարել են անհավանական և չապացուցված[7][8][9]։

Մանուկ հասակում Ֆրանցիսկոսն ուներ սպիտակ մազեր, շագանակագույն աչքեր և դեմքի նուրբ արտահայտություն[10]։ 1800 թվականի գարնանը, երբ ինֆանտը վեց տարեկան էր, նա ամբողջ թագավորական ընտանիքի հետ պատկերված էր ՖրանսիսկոԳոյայի հայտնի՝ «Չարլզ IV-ը և նրա ընտանիքը» նկարում[10]։

Ֆրանցիսկոսի կրթությունը տարբերվում էր նրա ավագ եղբայրների՝ Աստուրիայի արքայազն Ֆերդինանդի և Կառլոս Ավագի ստացած կրթությունից[11]։ Ուսումնական ծրագիրը, որով նա պետք է կրթվեր, կազմել է այն ժամանակվա ամենահայտնի ուսուցիչ Յոհան Հայնրիխ Պեստալոցցին[11]։ Պեստալոցցիի կրթական համակարգը կիրառվում էր ողջ Իսպանիայում, և գիտնականը համոզեց թագավորական ընտանիքին փորձարկել այն երիտասարդ Ֆրանցիսկոսի վրա[11]։ Ծնողները ցանկանում էին, որ իրենց կրտսեր որդին ծառայեր ռազմական նավատորմում, սակայն նրա կրթությունն ընդհատվեց Իսպանիայում նապոլեոնյան պատերազմների պատճառով[11]։

Կարլոս IV թագավորի և նրա որդու՝ Առանխուեսում խռովությունից հետո կառավարության ղեկավար դարձած Ֆերդինանդի միջև հակամարտությունը լուծելու պատրվակով Նապոլեոնը հորն ու որդուն հրավիրեց Բայոն, Ֆրանսիա[12]։ Նրա ճնշման տակ նա ստիպեց հորն ու որդուն հրաժարվել իսպանական թագից իր առաջ։ Նապոլեոնը գահը հանձնեց իր եղբորը՝ Ժոզեֆ Բոնապարտին, իսկ թագավորական ընտանիքի մնացած անդամները ստիպված եղան անմիջապես լքել իսպանական թագավորությունը[13][14]։

Մինչ ծնողներն ու ավագ եղբայրները Նապոլեոնի հետ բանակցություններ էին վարում էին Բայոնում, Ֆրանցիսկոսը գտնվում էր իր քրոջ՝ Էտրուրիայի, գահընկեց արված թագուհի Մարիա Լուիզայի և նրա երեխաների հետ միասին։ 1808 թվականի մայիսի 2-ին նա մնաց Իսպանիայում որպես իսպանական Բուրբոնների վերջին տղամարդ ներկայացուցիչը։ Նույն օրը թագավորական պալատի մոտ հավաքվել է մարդկանց մեծ խումբ, որը փորձել է կանխել թագավորական ընտանիքի վերջին ներկայացուցչի հեռանալը։ Վատ զինված բնակչությունը դիմակայում էր լավ պատրաստված ֆրանսիական բանակին։ Ինքնաբուխ ժողովրդական ապստամբությունը տարածվեց ամբողջ Մադրիդում, սակայն ֆրանսիացի գեներալ Յոախիմ Մյուրատը դաժանորեն ճնշեց այն[15]։

Աքսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինֆանտ Ֆրանսիսկո դե Պաուլան իր վաղ տարիներին:

Հաջորդ վեց տարիների ընթացքում թագավորական ընտանիքի բոլոր անդամներն ապրել են աքսորում։ Ֆերդինանդ VII-ը, նրա եղբայր Դոն Կառլոսը և ինֆանտ Դոն Անտոնիո Պասկալը գտնվում էին Վալանսե դղյակում խիստ հսկողության տակ[16]։ Ֆրանսիսկո դե Պաուլան այն ժամանակ դեռահաս էր, և նրան միայնակ թույլ տվեցին ուղեկցել Ֆրանսիայում աքսորված իր ծնողներին[17][18]։

Թագավոր Չարլզ IV-ը թագուհու և Ֆրանսիսկո դե Պաուլայի հետ Մանուել Գոդոյի առաջնորդությամբ ապրում էր Փարիզի հյուսիս-արևելքում գտնվող Կոմպիեն պալատում։ 1808 թվականի հոկտեմբերին նրանք տեղափոխվեցին Մարսել, որտեղ կլիման ավելի մեղմ էր[19]։ Նրանք այնտեղ անցկացրել են հաջորդ չորս տարիները։ Ֆրանսիսկո դե Պաուլայի քույրը՝ Էտրուրիայի գահընկեց արված թագուհի Մարի-Լուիզան, Նապոլեոնի կողմից բանտարկվել է Հռոմի մոտ գտնվող մենաստանում։ Իրենց դստերը ավելի մոտ լինելու համար թագավորն ու թագուհին որդու հետ միասին 1812 թվականի հուլիսին տեղափոխվում են Հռոմ, որտեղ հաստատվում են Բորգեզե պալատում։ Դրանից անմիջապես հետո Յոախիմ Մյուրատը, ով 1808 թվականից Նեապոլի թագավորն էր, արշավեց դեպի Հռոմ «կայսրի անունով»։ Ընտանիքը տեղափոխվել է Վերոնա։ Նապոլեոնի վերջնական պարտությունից հետո թագավորական ընտանիքը վերադարձավ Հռոմ, որտեղ նրանք ապրում էին Պալացցո Բարբերինի պալատում[20]։

1815 թվականին Հարավային Ամերիկայի Միացյալ նահանգների դիվանագետները Չարլզ IV թագավորի աջակցությամբ առաջարկեցին Ֆրանսիսկո դե Պաուլային թագադրել որպես Լա Պլատա, Պերու և Չիլի գետերի Միացյալ Թագավորության թագավոր։ Պլանը մնաց նախագիծ, թեև դրա գաղափարական ոգեշնչողների թվում էին ժամանակի նշանավոր գործիչներ Մանուել Բելգրանոն և Բեռնարդինո Ռիվադավիան։

Վտարանդիության ժամանակ Ֆրանսիսկո դե Պաուլան գործնականում պատշաճ կրթություն չի ստացել։ Մանուել Գոդոյը, ով թագավորական ընտանիքի հետ լքել է Իսպանիան, նրան քաղաքականության դասեր է տվել։ Հռոմում ծնողները փորձել են որդուց քահանա սարքել և նրան տարել են վանքեր։ Տղան եկեղեցական հագուստ է կրել, իսկ Հռոմի Պապն առաջարկել է նրան կարդինալ դարձնել։ Բայց Ֆրանսիսկո դե Պաուլան երբեք չի ցանկացել իր կյանքը կապել եկեղեցու հետ[18]։ Աքսորում ինֆանտի մշտական ուղեկիցը Սուեկայի 2-րդ դքսուհի Կարլոտա դե Գոդոյն էր։ 1814 թվականին ինֆանտը դարձավ 20 տարեկան, Կարլոտան՝ 14։ Երիտասարդները սիրահարվեցին, և թագուհի Մարիա Լուիզը տվեց իր համաձայնությունը ամուսնության համար։ Սակայն շուտով Ֆրանսիսկո դե Պաուլան փոխեց իր միտքը ամուսնության հետ կապված։ Դժգոհ լինելով իր կողքին մշտական ներկայությունից՝ Ֆրանցիսկոսը գրեց իր եղբորը՝ Ֆերդինանդ VII-ին, որ թույլ տա իրեն հեռանալ, այնուհետև ծառայել իսպանական բանակում[21]։ Ֆերդինանդ VII-ը դարձավ Իսպանիայի թագավոր Նապոլեոնի տապալումից հետո։ Նա հորդորեց իր եղբորը գալ Իսպանիա, որպեսզի նա չամուսնանա Կարլոտայի հետ[21]։ 1816 թվականի օգոստոսին թույլ տրվեց ինֆանտ Ֆրանցիսկոյին վերադառնալ հայրենիք, ինչը մեծապես վրդովմունք առաջացրեց նրա ծնողների մոտ, որոնք հույս ունեին ոև նա կամուսնանա դքսուհի Գոդոյի հետ[22]։

Ինֆանտը 1816 թվականի նոյեմբերի 22-ին հեռացավ Հռոմից։ Լիոնից Իսպանիա գնալու ճանապարհին Ֆրանցիսկոսը սկանդալի մեջ է հայտնվեվլ։ Պարզվել է, որ նա իր հետ տարել է մի սիրուհու՝ իր աշխատակիցներից մեկի կնոջը, ով ֆինանսական շահույթ էր հետապնդում այդ անհարմար իրավիճակից[21]։ Ինֆանտը թագավորից ներողություն խնդրեց։ Ֆերդինանդ VII-ը ներեց եղբորը, բայց հրամայեց նրան դեռ չվերադառնալ Իսպանիա, այլ այցելել եվրոպական արքունիքներ՝ հարսնացու փնտրելու[23]։ Հաջորդ տասնյոթ ամիսների ընթացքում նա այցելեց Փարիզ, Բրյուսել, Ամստերդամ, Ֆրանկֆուրտ, Բեռլին, Վայմար, Լայպցիգ, Դրեզդեն, Պրահա և Վիեննա[23]։ Սաքսոնական արքայադստերից մեկի հետ ամուսնանալու հեռանկար կար։ 1817 թվականի դեկտեմբերին Չարլզ IV թագավորն առաջարկեց իր որդուն ամուսնանալ Բավարիայի թագավորի երկվորյակ դստրերից մեկի հետ, սակայն այս երկու միություններից ոչ մեկը հարսանիքի չհանգեցրեց[24]։ Ինֆանտը ցանկանում էր ամուսնանալ իր զարմուհու՝ Պարմայի արքայադուստր Մարիա Լուիզա Կարլոտայի հետ, որն այն ժամանակ տասնչորս տարեկան էր։ Բայց Արքայադուստր Մարիա Լուիզայի մայրը կտրականապես դեմ էր դրան՝ եղբորը չափազանց անխոհեմ համարելով իր այդքան փոքր դստեր համար։ 1818 թվականի մարտին թագավոր Ֆերդինանդ VII-ը, կնոջ՝ Մարիա Իզաբելլա Պորտուգալացու ճնշման ներքո, եղբորը վերադարձրեց Իսպանիա[24]։

Կադիսի դուքս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինֆանտ Ֆրանսիսկո դե Պաուլան իր կնոջ՝ արքայադուստր Մարիա Կարոլինա Բուրբոն-Սիցիլիացու հետ

Ինֆանտ Ֆրանսիսկո դե Պաուլան վերադարձավ Իսպանիա 1818 թվականի ապրիլին[24]։ Թագավոր Ֆերդինանդ VII-ը թույլ չտվեց նրան միանալ բանակին, ինչպես ինքն էր ուզում՝ ի պատասխան նրան արտոնություններ շնորհելով։ Ինֆանտը ստացավ Կադիսի դուքս տիտղոսը և դարձավ Սանտյագոյի, Կալատրավայի, Ալկանտարայի և Մոնտեզի շքանշանների ասպետ՝ ստանալով մեծ շահույթ[24]։ Ինֆանտը նաև դարձավ Սուրբ Հովհաննես Երուսաղեմցու շքանշանի ասպետ։ Ստացել է Ֆրանսիայի Սուրբ Հոգու շքանշան և դարձել Արվեստի թագավորական ակադեմիայի պատվավոր անդամ[24]։

Այն բանից հետո, երբ Ֆրանցիսկոսը հաստատվեց թագավորական պալատում, նրա հայրը՝ Չարլզ IV-ը իր մահից կարճ ժամանակ առաջ սկսեց բանակցություններ վարել նեապոլիտանական արքայադուստր Լուիզա Կարլոտայի հետ նրա ամուսնության շուրջ[25]։ Նա Սիցիլիայի թագավոր Ֆրանցիսկոս I-ի և Ֆրանցիսկոսի քրոջ՝ Մարիա Իզաբելլա Իսպանացու ավագ դուստրն էր։ Դրանով հաստատվում էր ամուսնություն հորեղբոր և զարմուհու միջև՝ տասը տարվա տարբերությամբ։ Ֆերդինանդ VII թագավորը նույնպես համաձայնել է ամուսնությանը[25]։ 1819 թվականի մայիսի 15-ին նրանք հավատարմագրով ամուսնություն կնքեցին։ Մայիսի 14-ին Լուիզա Կարլոտան ժամանեց Բարսելոնա[26]։ Հարսանիքը տեղի է ունեցել 1819 թվականի հունիսի 9-ին Մադրիդի թագավորական պալատում։ Ամուսինը 25 տարեկան է, կինը ընդամենը՝ 15[25]։ Արքայադուստրը աշխույժ էր, սրամիտ, կամային, արագաշարժ և փառասեր։ Նա միանգամից սկսեց ղեկավարել ամուսնուն, շահեց թագավորի վստահությունը և սկսեց երեխաներ ծնել, և տասնմեկ երեխա ծնվեց 14 տարվա ամուսնության ընթացքում։ Նրանց բոլորին տրվել է Իսպանիայի ինֆանտի կոչում[27]։ Ընտանիքն ապրում էր Մադրիդի թագավորական պալատում, որտեղ նրանց համար հատուկ բնակարաններ էին հատկացվել։ Երբեմն նրանք այցելում էին Առանխուեսի և Սևիլիայի պալատները[28]։

Զույգը բավականին համեստ ապրելակերպ էր վարում։ Ինֆանտը միայն իսպանական գահի հինգերորդ հավակնորդն էր՝ իր եղբոր՝ Դոն Կառլոսից և նրա երեք որդիներից հետո։ Ակնկալելով ունենալ ժառանգներ՝ Ֆերդինանդ VII-ը, ով իր առաջին երկու կանանցից ժառանգներ չուներ, երրորդ անգամ ամուսնացավ Ֆրանցիսկոսի հարսանիքից չորս ամիս անց։ 1820-ական թվականներին Իսպանիան անընդհատ ցնցվում էր քաղաքական ճգնաժամերից, տնտեսությունը լավագույն վիճակում չէր։ Իսպանիայի տնտեսական հզորությունը խարխլվեց Ֆրանսիայի Անկախության պատերազմի և ամերիկյան մայրցամաքի գաղութների մեծ մասի կորստի պատճառով։ 1820 թվականի հեղափոխությունը թագավորին ստիպեց ընդունել 1812 թվականի լիբերալ սահմանադրությունը։ Այս շրջանը տևեց երեք տարի։ 1823 թվականին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Պրուսիայի և Ավստրիայի հավանությամբ ֆրանսիական բանակը ներխուժեց Իսպանիա և վերականգնեց թագավորի բացարձակ իշխանությունը։ Այնուամենայնիվ, լիբերալների և պահպանողականների մշտական քաղաքական հակասությունները շարունակվեցին։ Այս պայքարում Ֆրանցիսկոսը աջակցեց իր եղբորը և բռնեց պահպանողականների կողմը[29]։ Ինֆանտի քաղաքական հայացքները բավականին չափավոր էին, և արքունիքում շատերը նրան համարում էին ավելի լիբերալ, քան պահպանողական[30][31]։

Իսպանիա վերադառնալուց հետո ինֆանտը ավելի շատ հետաքրքրված էր արվեստով, ավելի քիչ փորձում էր մտնել քաղաքականության դաշտ։ Մանուկ հասակում նա նկարչության դասեր է առել պալատական նկարիչ և մանրանկարիչ Անտոնիո Կարնիսերոյի մոտ, իսկ հայրենիք վերադառնալուց հետո դարձել է սիրողական նկարիչ։ Նրա որոշ գործեր, օրինակ՝ Սուրբ Հիերոնիմոսը, ներկայացվել են հանրությանը։ Բայց ինֆանտի հիմնական կիրքը երաժշտությունն էր։ Մինչ նա ստիպված էր եղել լքել Իսպանիան, նա երգի դասեր է առել Պեդրո Անսելմո Մարշալից և ջութակի դասեր Ֆրանչեսկո Վակկարիից[32]։ Նա համարվում էր լավ բաս երգիչ։ Նա բազմաթիվ հայտնի երաժիշտների հրավիրեց թագավորական պալատ և երգեց նրանց հետ[33]։ Նա նաև երգել է Թագավորական պալատի երաժշտական երեկոների ժամանակ՝ ընտանիքի և պրոֆեսիոնալ երգիչների ներկայությամբ[33]։ Իր պատանեկությունից մինչև կյանքի վերջ Ֆրանցիսկոսը հավաքել է երաժշտություն, որն ի վերջո կազմել է ավելի քան 700 պարտիտուր։ Այս հավաքածուն ձեռք է բերվել Իսպանիայի ազգային գրադարանի կողմից, որտեղ այն պահվում է մինչ օրս[34]։ Երբ թագավոր Ֆերդինանդ VII-ը 1830 թվականին ստեղծեց Մադրիդի թագավորական կոնսերվատորիան, Ֆրանցիսկոսը դարձավ վերջինիս պատվավոր անդամը։

Քաղաքական պայքար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերդինանդ VII թագավորը 1820-ական թվականներին մնացել է առանց ժառանգների։ Նրա երրորդ կինը՝ Մարիա Ժոզեֆա Սաքսոնիացին, ամուլ էր։ Սպասվում էր, որ Իսպանիայի հաջորդ թագավորը կլինի Դոն Կառլոսը, որը սերունդ ուներ պորտուգալացի ինֆանտ Մարիա Ֆրանցիսկայից։ Նա ուներ երեք որդի։ Ինֆանտ Ֆրանսիսկո դե Պաուլան աջակցում էր իր եղբայրներին Իսպանիայում բացարձակ միապետության պահպանման վերաբերյալ նրանց տեսակետներում, չնայած այն հանգամանքին, որ նրա անձնական տեսակետները շատ ավելի լիբերալ էին։ Նրա կինը՝ Լուիզա Կարլոտան, եռանդուն և գերիշխող կին էր, որը մշտապես իր ամուսնուն ներգրավում էր քաղաքականության մեջ[35]։ Չնայած նա անընդհատ հղի էր, բայց միշտ ժամանակ էր գտնում հասարակական գործերի համար։ Մի ժամանակ նա կտրականապես դեմ էր, որ Կառլոսը երբևէ ժառանգեր գահը, քանի որ վատ հարաբերությունների մեջ էր նրա կնոջ՝ Մարիա Ֆրանցիսկայի և նրա քրոջ՝ Բեյրայի արքայադուստր Մարիա Թերեզայի (Իսպանիայի և Պորտուգալիայի Պեդրո Կառլոսի կինը, Ֆրանցիսկոսի զարմիկը) հետ։ 1829 թվականի մայիսին թագուհի Մարիա Ժոզեֆան մահացավ, և Ֆերդինանդը հնարավորություն ունեցավ ևս մեկ անգամ ամուսնանա և նոր ժառանգներ ունենալ[36][37]։ Լավ հարաբերությունների մեջ լինելով թագավորի հետ՝ Լուիզա Կարլոտան համոզեց նրան ամուսնանալ իր քրոջ՝ Մարիա Քրիստինայի հետ։ Նրանց նշանադրությունը տեղի ունեցավ նույն թվականի դեկտեմբերին։ Այս ամուսնությունից ծնվել են երկու դուստրեր, որոնցից ավագը՝ Իզաբելլան, Լուիզա Կարլոտայի մեծ ճնշման ներքո ստացել է Աստուրիայի արքայադստեր և գահաժառանգի տիտղոսը։ Դոն Կառլոսն ու նրա ընտանիքը կտրականապես դեմ էին հաջորդաբար նման փոփոխությանը։ Այդ պատճառով նրանք ստիպված եղան լքել Իսպանիան[37]։ Դրանից կարճ ժամանակ անց Ֆերդինանդը մահացավ 1833 թվականի սեպտեմբերի 29-ին[37]։

Երեքամյա թագուհի Իզաբելլա II-ը գահ է բարձրացել մոր՝ ռեգենտուհի Մարիա Քրիստինայի օրոք։ Ինֆանտ Ֆրանսիսկո դե Պաուլան դժգոհ էր, որ չի ընդգրկվել նոր կառավարության կազմում։ Թագավորի մահից երեք ամիս անց թագուհի-ռեգենտ Մարիա Քրիստինան երկրորդ մորգանատիկական ամուսնության մեջ է մտնում թագավորական գվարդիայի սերժանտի հետ։ Լուիզա Կարլոտան վիճել է քրոջ հետ այս ամուսնության համար[38]։ Հետագա ամիսների ընթացքում Ֆրանցիսկոսը և նրա կինը գաղտնի բանակցություններ են վարում լիբերալների հետ Մարիա Քրիստինայի տապալման շուրջ։ Իսպանիան ընկղմվեց քաոսի մեջ այն բանից հետո, երբ Դոն Կառլոսը ուլտրա-ռոյալիստների հետ միասին փորձեց ուժով զավթել իշխանությունը՝ սանձազերծելով քաղաքացիական պատերազմ (1833-1839)։ Մարիա Քրիստինային հաջողվել է պահպանել իշխանությունը չափավոր կուսակցության օգնությամբ։ Նա սկսեց չվստահել իր չափազանց հավակնոտ քրոջը, և երբ Ֆրանցիսկոսը 1837 թվականին ընտրվեց Սենատի անդամ, նա հրաժարվեց ընդունել դա։ Քույրերի այս վերաբերմունքը լիովին վնասեց ընտանեկան կապերը, որոնք այդպես էլ չվերականգնվեցին[39]։ Հաջորդ հինգ տարիների ընթացքում Ֆրանցիսկոսը կնոջ հետ միասին դավադրություն էր պատրաստում Մարիա Քրիստինայի թիկունքում՝ փորձելով նրան զրկել իշխանությունից։ Ի վերջո, Մարիա Քրիստինան հրամայեց նրանց ուղարկել արտասահման[38]։

Աքսոր և վերադարձ[խմբագրել | խմբագրել կոդը]

1838 թվականի գարնանը Ֆրանցիսկոսի ընտանիքը աքսորի մեջ հաստատվել է Ֆրանսիայում։ Նրանց հետ ապրում էր ինֆանտի անձնական քարտուղար կոմս Փարսնթը[38]։ Զույգը դարձել է Ֆրանսիայի թագավոր Լուի Ֆիլիպի և նրա կնոջ՝ Լուիզա Կարլոտայի մորաքույր՝ Մարիա Ամալյայի մշտական հյուրը։ Դորոթեա Սագանը՝ դքսուհի դե Դինոն, ով հանդիպել է ընտանիքին ֆրանսիական թագավորի արքունիքում, նրանց նկարագրել է այսպես.

Ինֆանտը բավականին գեղեցիկ է, խիստ դեմքով, և դրա հետ մեկտեղ նա կոպիտ էր խոսում ինձ հետ։ Ես անհարմար էի զգում նրա հետ, թեև նա իրեն բավականին քաղաքավարի էր պահում։ Նրա ամուսինը շեկ է ու անկերպար, և նրանց բոլոր սերունդները նույնքան զզվելի են։

Մինչդեռ Իսպանիայից Էսպարտերո Բալդոմերոն 1839 թվականին նշանակվեց վարչապետ՝ կարլիստների նկատմամբ տարած հաղթանակների համար։ Շուտով նա դարձավ թագավորության փաստացի դիկտատոր՝ ստիպելով Մարիա Քրիստինային հրաժարվել իր ռեգենտությունից և 1840 թվականի հոկտեմբերին աքսորելով նրան Ֆրանսիա։ Ֆրանցիսկոսին և Լուիզա Կարլոտային թույլ տվեցին վերադառնալ Իսպանիա[40]։

Վերադառնալով Իսպանիա՝ նրանք բնակություն հաստատեցին Բուրգոսում։ Էսպարտերոն արգելեց նրանց մուտքը մայրաքաղաք[38]։ Ի վերջո, նա թույլ տվեց նրանց ապրել Մադրիդում, բայց թագավորական պալատից դուրս։ Զույգը հույս ուներ ազդել երիտասարդ թագուհու վրա։ Նրանք ծրագրում էին իրենց որդիներին՝ Ֆրանսիսկո դե Ասիզայի և Էնրիկեին ամուսնացնել թագուհու և նրա քրոջ՝ ինֆանտ Լուիզա Ֆերնանդայի հետ։ Երբ նրանք փորձեցին կրկնակի դաշինք կնքել նրանց միջև, Էսպերտերոն վտարեց նրանց Մադրիդից՝ 1842 թվականի օգոստոսին բնակեցնելով Սարագոսայում[41]։

Ժամանելով Սարագոսա՝ զույգը դարձավ Էսպերտերոյի կառավարության դեմ ուղղված միջուկը։ Նոյեմբերին ինֆանտի կողմնակիցները փորձեցին պետական հեղաշրջում իրականացնել՝ տապալելով նրա ռեգենտը։ Նրա տեղը կզբաղեցներ Ֆրանսիսկո դե Պաուլան։ Երբ դավադրությունը բացահայտվեց, ամուսինները հերթական անգամ վտարվեցին Իսպանիայից։ Բայց նոր աքսորը կարճ տևեց։ 1843 թվականի հուլիսին չափավոր կուսակցությունը նրան միացած զինվորականների հետ տապալեց ռեգենտին։ Ապստամբները թագուհի Իզաբելային հռչակեցին չափահաս, իսկ Էսպերտերոյին վտարեցին Անգլիա[40]։

Ֆրանցիսկոսը կնոջ հետ վերադարձել է Իսպանիա։ Այդ ժամանակից ի վեր նրանք ապրում էին իրենց սեփական պալատում՝ Սան Խուանում, որը կառուցել է Ֆերդինանդ VII-ը Բուեն Ռետիրո այգու մոտ։ 1844 թվականի հունվարի 29-ին Լուիզա Կարլոտան հանկարծամահ է լինում կարմրուկից[42]։ Նա ընդամենը 39 տարեկան էր[43]։ Այրի դառնալուց հետո Ֆրանսիսկո դե Պաուլան շարունակեց ապրել Սան Խուան պալատում։ Նա երկրորդ ամուսնության ցանկություն է հայտնել՝ առաջարկություն անելով իր զարմուհուն՝ իր առաջին կնոջ քրոջը՝ Մարիա Կարոլինա Բուրբոն-Սիցիլիացուն, սակայն մերժում է ստացել[44]։ Նա վերականգնեց իր որդիների՝ թագուհու և նրա քրոջ հետ ամուսնանալու ծրագրերը։ Թագուհի Մարիա Քրիստինան դեմ էր նման միություններին։ Այնուամենայնիվ, ֆրանսիական դիվանագիտության ճնշման տակ նա այնուամենայնիվ համաձայնել է Իզաբելլայի ամուսնությանը Ֆրանսիսկո դե Պաուլայի որդու՝ Ֆրանսիսկո դե Ասիսի հետ։ Նա չկարողացավ ամուսնացնել իր երկրորդ որդուն՝ Էնրիկեին թագուհու քրոջ հետ։ Որպես ամուսին՝ նա ընտրեց Լուի Ֆիլիպ թագավորի կրտսեր որդուն՝ ֆրանսիացի արքայազն Անտուան Օռլեանսկուն։ Մերժված ինֆանտ Էնրիկեն ներգրավված էր դավադրության մեջ և ստիպված էր մեկնել արտասահման[43]։

Վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիսկո դե Պաուլան ծերության ժամանակ

Ֆրանսիսկո դե Պաուլայի դիրքը արքունիքում կտրուկ բարձրացավ այն բանից հետո, երբ նրա որդին ամուսնացավ թագուհու հետ և դարձավ Իսպանիայի թագավոր-կոնսորտ[44]։ Իզաբելլա 2-րդ թագուհին շատ էր սիրում իր սկեսրայրին, իսկ նրա դուստր Ժոզեֆինա Ֆերնանդան համարվում էր թագուհու լավագույն ընկերուհին։ Այնուամենայնիվ, Իզաբելլայի և Ֆրանսիսկո դե Ասիսի ամուսնությունը երջանիկ չէր։ 1849 թվականին Ֆրանսիսկո դե Պաուլան փորձում է միջամտել ամուսինների ընտանեկան կյանքին[44]։ Նա անցավ թագուհու կողմը և միևնույն ժամանակ առաջարկեց նրան ձևավորել նոր կառավարություն Առաջադիմական կուսակցության անդամներով, ինչի համար չափավոր կառավարությունը նրան վտարեց երկրից[44]։ 1850 թվականին նա վերադարձավ[45]։

Վերադառնալով Իսպանիա՝ ինֆանտը ներքաշվեց սեքս-սկանդալի մեջ[45]։ Նրան հայտնաբերել են երկու կանանց հետ սեռական խաղեր խաղալիս, ինֆանտի աչքերը կապած էի։ Ոստիկանությունն ազատ է արձակել կանանց։ 1852 թվականի դեկտեմբերի 19-ին 58 տարեկանում նա երկրորդ ամուսնության մեջ է մտնում Մադրիդում[46]։ Երկրորդ կինը Սան Ռիկարդոյի դքսուհի Թերեզա դե Արեդոնդոն էր, ում հետ ամուսնությունից ծնվեց Ռիկարդոյի միակ որդին՝ Մարիա դե Արեդոնդոն։ Ինֆանտյի երկրորդ կնոջ մասին շատ քիչ բան է հայտնի։ Նա Մուրսիայից էր և լավ պարել գիտեր[46]։ Նրա ստույգ տարիքը հայտնի չէ, բայց նա Ֆրանցիսկոսից մի քանի տարով փոքր էր և հարկ է նշել, որ լավ օժիտ ուներ[46]։ Նրանց որդին իրավունք չուներ կրելու դե Բուրբոն ազգանունը և 1864 թվականին թագուհի Իզաբելլա II-ից ստացել է մոր կոչումը և նրա ազգանունը։ Նա մահացել է 1872 թվականին 20 տարեկան հասակում[47]։

Ինֆանտի երկրորդ ամուսնությունը տևեց տասներկու տարի և երջանիկ էր։ Նամակներում ու փաստաթղթերում նա բարձր է գնահատել իր կնոջ նվիրվածությունը[47]։ Նրանք առանձին էին ապրում Սան Խուան պալատում։ Ֆրանսիսկո դե Պաուլան երբեմն հայտնվում էր արքունիքում, բայց առանց կնոջ[47]։ Նրա կինը՝ Թերեզան մահացել է 1863 թվականի դեկտեմբերի 29-ին[48]։ Նրանց տասնմեկամյա որդուն հանձնել են մորական կողմի տատիկի խնամքին[48]։ Ինֆանտ Ֆրանսիսկո դե Պաուլան իր կտակում փորձել է իր ունեցվածքի մեծ մասը թողնել երկրորդ ամուսնությունից իր միակ որդուն՝ վերջինիս դնելով թագուհի Իզաբելլա II-ի պաշտպանության տակ։ Կնոջ մահից մեկ տարի էլ չանցած՝ 1865 թվականի օգոստոսի 13-ին նա մահացավ հաստ աղիքի քաղցկեղից[48]։ Նա ցանկանում էր որ իրեն հուղարկավորեն Սուրբ Ֆրանցիսկոսի եկեղեցում, բայց ի վերջո հուղարկավորվեց Էսկորիալում՝ վայելելով թագավորական ընտանիքի անդամի իր կարգավիճակը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 CERL ThesaurusConsortium of European Research Libraries.
  4. Матеос, Los desconocidos infantes de España, с. 109.
  5. Морал. El Infante don Francisco de Paula de Borbón: masonería y liberalismo a la sombra del trono. — P. 149.
  6. Рубио, Королевы Испании, с. 293
  7. 7,0 7,1 Рубио, Королевы Испании, с. 307
  8. Рубио, Королевы Испании, с. 311
  9. Матеос, Los desconocidos infantes de España, с. 110.
  10. 10,0 10,1 Матеос, Los desconocidos infantes de España, с. 111.
  11. 11,0 11,1 11,2 11,3 Морал,El Infante don Francisco de Paula de Borbón: masonería y liberalismo a la sombra del trono, с. 150
  12. Смердоу, Carlos IV en el exilio , с. 65.
  13. Смердоу, Carlos IV en el exilio , c. 112.
  14. Смердоу, Carlos IV en el exilio , c. 131.
  15. Смердоу, Carlos IV en el exilio , c. 256.
  16. Матеос, Los desconocidos infantes de España, с. 112.
  17. Матеос, That Sweet Young Infante, с. 199.
  18. 18,0 18,1 Морал, El Infante don Francisco de Paula de Borbón: masonería y liberalismo a la sombra del trono, с. 150
  19. Смердоу, Carlos IV en el exilio , с. 143.
  20. Смердоу, Carlos IV en el exilio , с. 243.
  21. 21,0 21,1 21,2 Морал, El Infante don Francisco de Paula de Borbón: masonería y liberalismo a la sombra del trono, с. 151
  22. Смердоу, Carlos IV en el exilio , с. 272.
  23. 23,0 23,1 Морал, El Infante don Francisco de Paula de Borbón: masonería y liberalismo a la sombra del trono, с. 152
  24. 24,0 24,1 24,2 24,3 24,4 Морал, El Infante don Francisco de Paula de Borbón: masonería y liberalismo a la sombra del trono, с. 153
  25. 25,0 25,1 25,2 Морал, El Infante don Francisco de Paula de Borbón: masonería y liberalismo a la sombra del trono, с. 154
  26. Матеос, Los desconocidos infantes de España, с. 114.
  27. Матеос, Los desconocidos infantes de España, с. 115.
  28. Матеос, That Sweet Young Infante, с. 200.
  29. Морал, El Infante don Francisco de Paula de Borbón: masonería y liberalismo a la sombra del trono, с. 155
  30. Морал, El Infante don Francisco de Paula de Borbón: masonería y liberalismo a la sombra del trono, с. 156
  31. Морал, El Infante don Francisco de Paula de Borbón: masonería y liberalismo a la sombra del trono, с. 158
  32. Лозано & Сото, La colección de música del infante don Francisco de Paula de Borbón, с. 20
  33. 33,0 33,1 Лозано & Сото, La colección de música del infante don Francisco de Paula de Borbón, с. 23
  34. Лозано & Сото, La colección de música del infante don Francisco de Paula de Borbón, p. 17
  35. Матеос, Los desconocidos infantes de España, с. 118.
  36. Морал, El Infante don Francisco de Paula de Borbón: masonería y liberalismo a la sombra del trono, с. 159
  37. 37,0 37,1 37,2 Матеос, Los desconocidos infantes de España, с. 117.
  38. 38,0 38,1 38,2 38,3 Матеос, Los desconocidos infantes de España, с. 119.
  39. Рубио, Королевы Испании, с. 508
  40. 40,0 40,1 Рубио, Королевы Испании, с. 519
  41. Морал, El Infante don Francisco de Paula de Borbón: masonería y liberalismo a la sombra del trono, с. 165
  42. Lozano & Soto, La colección de música del infante don Francisco de Paula de Borbón, с. 25
  43. 43,0 43,1 Матеос, Los desconocidos infantes de Espana, с. 122.
  44. 44,0 44,1 44,2 44,3 Матеос, Los desconocidos infantes de España, с. 123.
  45. 45,0 45,1 Морал, El Infante don Francisco de Paula de Borbón: masonería y liberalismo a la sombra del trono, с. 166
  46. 46,0 46,1 46,2 Матеос, Los desconocidos infantes de España, с. 125.
  47. 47,0 47,1 47,2 Матеос, Los desconocidos infantes de España, с. 126.
  48. 48,0 48,1 48,2 Матеос, Los desconocidos infantes de España, с. 127.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]