Jump to content

Կառլուշ Բելու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառլուշ Բելու
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 3, 1948(1948-02-03)[1][2][3] (76 տարեկան)
ԾննդավայրԲաուկաու, Արևելյան Թիմոր
Քաղաքացիություն Արևելյան Թիմոր
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[4]
ԿրթությունSalesian Pontifical University? և Catholic University of Portugal?
Մասնագիտությունկաթոլիկ քահանա, քաղաքական գործիչ և կաթոլիկ եպիսկոպոս
Զբաղեցրած պաշտոններտիտղոսավոր եպիսկոպոս և առաքելական ադմինիստրատոր
Պարգևներ և
մրցանակներ
Ստորագրություն
Изображение автографа
 Carlos Filipe Ximenes Belo Վիքիպահեստում

Կառլուշ Ֆելիպե Շիմենեշ Բելու, (պորտ.Carlos Filipe Ximenes Belo, փետրվարի 3, 1948(1948-02-03)[1][2][3], Բաուկաու, Արևելյան Թիմոր), հռոմեական կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսն է, ով Խոսե Ռամուշ Օրտայի հետ 1996 թվականին ստացել է Նոբելյան մրցանակ Արևելյան Թիմորում հակամարտության խաղաղ և արդար կարգավորման համար[7]։ Հանդիսանում է Դոն Բոսկոյի միանձնուհիների միաբանության անդամ և Պորտուգալիայի Ազատության շքանշանակիր։

Կրոնական ճանաչումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլուշ Բելուն ծնվել է Արևելյան Թիմորի հյուսիսային ափին գտնվող Վայլակամա գյուղում։ Նա դպրոցի ուսուցիչ Դոմինգուշ Վազ Ֆիլիպեի և իր կնոջ՝ Էրմելինդա Բապտիստ Ֆիլիպեի ընտանիքում հինգերորդ երեխան էր։ Նրա ծնվելուց երկու տարի անց հայրը վախճանվել է։ Բելուն կրթութույն է ստան ում կաթոլիկական դպրոցներում, իսկ 1968 թվականին կրթությունն ավարտում է Դիլի մայրաքաղաքացից ոչ հեռու գտնվող փոքրիկ սեմինարիան։ 1969-1981 թվականներին (բացառությամբ 1974-76 թվականներին Արևելյան Թիմորում և Աոմինում ստացած գործնական պարապմունքների) Բելուն լինում է Պորտուգալիայում և Հռոմում։ Այնտեղ նա սովորում է փիլիսոփայություն և աստվածաբանություն, իսկ 1980 թվականին նա ձեռնադրվում է որպես քահանա։ Գտնվելով Եվրոպայում՝ ընդգրկվում է Դոնա Բոսկոյի կաթոլիկական միաբանություն։

Խաղաղապահ գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականի հուլիսին Բելուն վերադառնում է Արևմտյան Թիմոր։ Որպես ուսուցիչ աշխատում է Սալեզյան քոլեջ, որտեղ 20 ամիս անց դառնում է տնօրեն։ 1983 թվականից ղեկավարում է Արևմտյան Թիմորի եկեղեցին, որն ուղղակիորեն պատկանում էր Հռոմի Պապին։ Արդեն պաշտոնավարումկից հինգ ամիս անց ելույթ է ունենում քարոզչությամբ, որտըեղ արտահայտում էր իր բողոքը սպանությունների ու ձերբակալությունների դեմ, որոնք այդ ժամանակ տեղի էին ունենում Ինդոնեզիայում։ Քանի որ եկեղեցին կապի բացառիկ իրավունք ուներ արտաքին աշխարհի հետ, Բելուն օգտվում էր այդ հնարավորությունից, որպեսզի ի հեճուկս հարթեր արտասահմանյան կապերը ի հեճուկս ինդոնեզական ընդդիմության։

1988 թվականին Բելուն դառնում է եպիսկոպոս։ 1989 թվականի փետրվարին գրավոր նամակ է ուղարկում Պորտուգալիայի նախագահին, Հռոմի պապին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին։ Նա խնդրում է Արևելյան Թիմորի ապագա կարգավիճակի և ժողովրդին միկջազգային օգնություն ցուցաբերելու համար ՄԱԿ-ի շրջանակներում հանրաքվե անցկացնել։ Խաղաղության հասնելու Բելույի ջանքերը 1996 թվականի դեկտեմբեր ամսին աշխարհի Նոբելյան մրցանակի արժանանալուց հետո ճանաչվեցին համաշխարհային հասարակության կողմից (Ռամուշ Օրտայի հետ)։

Հրաժարական և նոր նշանակում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականի մայիսի 20- ին Արևելյան Թիմորը անկախացավ Ինդոնեզիայից։ Միևնույն ժամանակ առողջության վատթարացման ու բարձր ճնշումների պատճառով Բելուն հրաժարական տվեց Արևելհան Թիմորի եկեղեցու ղեկավարի պաշտոնից։ Հովհաննես Պողոս 2-րդ Պապը ընդունում է նրա հրաժարականի դիմումը 2002 թվականի նոյեմբերի 26-ին։

Դրանից հետո նա բուժման նպատակով մեկնում է Պորտուգալիա։ 2004 թվականի սկզբին հասարակությունը բազմիցս պահանջում էր նրան վերադառնալ Արևելյան Թիմոր և դառնալ երկրի նախագահ։ Վերադառնալ Արևելյան Թիմոր և դառնալ երկրի նախագահ։ Այնուամենայնիվ, մայիսին եպիսկոպոս Բելուն Պորտուգալիայի պետական հեռուստաալիքով հայտարարեց, որ չի պատրաստվում հավակնել պետության գլխավոր պաշտոնին։

Հունիսին պարզ է դառնում, որ Բելուի ինքնազգացումը լավանում է, և Վատիկանը նրան ուղարկում է Մոզամբիկ որպես քարոզիչ։ 2004 թվականի հուլիսին ուղևորվում է այդ աֆրիկյան պետության մայրաքաղաք Մապուտու։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]