Կառլա Սոուսա
Կառլա Սոուսա | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | դեկտեմբերի 11, 1985 (38 տարեկան) |
Ծննդավայր՝ | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Քաղաքացիություն՝ | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ[1] |
Մասնագիտություն՝ | կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի և մոդել |
IMDb։ | ID 0646568 |
karlasouza.com |
Կառլա Սոուսա (իսպ.՝ Karla Souza, դեկտեմբերի 11, 1985, Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի դերասանուհի, առավել հայտնի է ABC հեռուստաալիքի թողարկած «Ինչպես խուսափել սպանության համար պատժից» հեռուստասերիալում Լորել Քաստիլոյի դերով։
Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոուսան ծնվել է Մեքսիկայի Մեխիկո քաղաքում և սկսել է իր կարիերան մշտական դերով մեքսիկական «Verano De Amor» հեռուստասերիալում 2009 թվականին[2]։ Դրանից հետո նա սկսել է նկարահանվել «Los Héroes del Norte» և «La Clinica» սիթքոմներում, իսկ հետո նաև «Prada և զգացմունքներ» կինոֆիլմում։ 2013 թվականին նկարահանվել է «Մենք ազնվական ենք» կատակերգությունում, ինչպես նաև հայտնվել է «Հրահանգները չեն կցվում» կատակերգությունում, երկու ֆիլմերն էլ հաջողություն են ունեցել[3][4]։
2014 թվականի սկզբին, Սոուսան տեղափոխվել է Լոս Անջելես և շարունակել է իր կարիերան Միացյալ Նահանգներում[5]։ Նույն թվականին ստացել է «Ինչպես խուսափել սպանության համար պատժից» հեռուստասերիալի հիմնական դերերից մեկը ABC-ում[6][7]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի դեկտեմբերին Սոուսան նշանադրվել է Մարշալ Թրենկմանի հետ, զույգը ամուսնացել է 2014 թվականի մայիսին[8][9]։ Զույգը ունի դուստր՝ Ջիանան, որը ծնվել է 2018 թվականին[10]։ 2020 թվականի մայիսին Սոուսան իր ինստագրամյան էջում հայտարարել է երկրորդ հղիության մասին[11]։
Սոուսան ազատ տիրապետում է իսպաներենին, անգլերենին և ֆրանսերենին։ Նա կաթոլիկ է։
2018 թվականի փետրվարին Սոուսան հայտնվել է մեքսիկացի լրագրող Կարմեն Արիստեգիի շոուում և պատմել, որ նա սեռական բռնության զոհ Է դարձել։ Սոուսան հայտարարել է, որ երբ եղել է 22 տարեկան, նրան բռնաբարել է հեռուստաշոուի ռեժիսորը, որտեղ նա աշխատել է, նա չի անվանել տվյալ մարդու անունը[12]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.huffpostbrasil.com/entry/htgawm-star-karla-souza-explains-why-shes-a-spoiled-american_n_57e19e4ee4b0e28b2b50c15b?ri18n=true&guccounter=1&guce_referrer=aHR0cHM6Ly93d3cuZ29vZ2xlLmNvbS8&guce_referrer_sig=AQAAAJouDK3pIVW1C-W6bDRoV3OX6eqFWnw7UJYY4zLKsXtlD-tGTChFVoZP-4A-wvfCUITZuvtA8vMwObuj7bX6Zde0tlLunoPYfn_JtDQLCyLdQ0KYloALeTFuaUSvg4x9x6_ERhbmchsJzzHpa_i8Jw7mZK4fk8OaKS6n4ZkDr1-m
- ↑ «Karla Souza agradece a Pedro Damián». Quien.com. Վերցված է 2014 թ․ մայիսի 12-ին.
- ↑ Redacción GQ. «¿Cómo conquistar a Karla Souza? | GQ Mexico». Gq.com.mx. Վերցված է 2014 թ․ մայիսի 12-ին.
- ↑ «Actor Gonzalo Vega, Karla Souza and NOSOTROS LOS NOBLES Director Interview | Interviews | Articles». Cinemovie.tv. 2013 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2014 թ․ մայիսի 12-ին.
- ↑ «Karla Souza nos cuenta que su anillo de compromiso lo diseñó su novio». Quien.com. Վերցված է 2014 թ․ մայիսի 12-ին.
- ↑ Nellie Andreeva (12 февраля 2014). «Jeffrey Nordling & Christina Chang In ABC's 'Sea Of Fire', Trio Cast In 'Murder'». Deadline.com. Վերցված է 2014 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Nellie Andreeva (8 мая 2014). «ABC Picks Up 'Selfie', 'Forever', Jeff Lowell, 'Galavant', 'The Whispers', 'How To Get Away With Murder', 'American Crime', 'Black-ish' To Series». Deadline.com. Վերցված է 2014 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «¡Karla Souza se casa!». Vanidades.com. 2013 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ «EXCLUSIVA de ¡HOLA!: Karla Souza nos presenta a su prometido». Hola Revista. 2013 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ «How to Get Away With Murder's Karla Souza Welcomes Baby Girl». US Weekly. 2018 թ․ ապրիլի 20. Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ https://www.instagram.com/p/CAs3FNNhOD9/?igshid=1ejm5pcu5110z
- ↑ «"Cedí a que me besara y me tocara de formas que yo no quería... Me violó": Karla Souza en CNN». AristeguiNoticias.com. 2018 թ․ փետրվարի 20. Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլա Սոուսա» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 11 ծնունդներ
- 1985 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեխիկո քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Մեքսիկացի դերասանուհիներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- 21-րդ դարի դերասանուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի կանայք
- Թատրոնի դերասանուհիներ
- Ամերիկացի մոդելներ