Կաուպերի փոքր Տիրամայր
Կաուպերի փոքր Տիրամայր | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ռաֆայել Սանտի[1] |
տարի | 1505 |
բարձրություն | 59,5 սանտիմետր[2] |
լայնություն | 44 սանտիմետր[2] |
ուղղություն | Բարձր վերածնունդ |
ժանր | հոգևոր արվեստ |
նյութ | յուղաներկ[2] և փայտե տախտակ[2] |
գտնվում է | Արվեստի ազգային պատկերասրահ |
հավաքածու | Արվեստի ազգային պատկերասրահ |
հիմնական թեմա | Աստվածամայրն ու Որդին |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Small Cowper Madonna Վիքիպահեստում |
«Կաուպերի փոքր Տիրամայր», Բարձր Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի նկարիչ Ռաֆայել Սանտիի նկարը։ Նկարում պատկերված են Տիրամայրը և Մանուկը, ստեղծվել է մոտավորապես 1505 թվականին, նկարչի՝ Ուրբինոյից Ֆլորենցիա տեղափոխվելու ընթացքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարի ստեղծման իրական շարժառիթը հաստատապես հայտնի չէ։ Հավանաբար այն եղել է մասնավոր պատվեր կամ ստեղծվել է վաճառելու նպատակով։ Ըստ մեկ այլ վարկածի՝ այն ստեղծվել է իբրև նվեր։ Այդ ժամանակշրջանում Իտալիայում մեծ հռչակ էին վայելում Տիրամորը և Մանկանը պատկերող նկարները, որոնք հաճախ նվիրում էին հարսանիքների ժամանակ[3][4]։ Տարածված է այն կարծիքը, որ նկարի վերին աջ անկյունում պատկերված եկեղեցին Սան Բեռնարդինոյի (իտալ.՝ Chiesa di San Bernardino)[5] եկեղեցին է, որը գտնվում է Ուրբինոյում՝ Ռաֆայելի հարազատ քաղաքում[6]։
Նկարի ոճը հոգեհարազատ է Ռաֆայելին։ Միաժամանակ զգալի է թե՛ իր առաջին ուսուցչի՝ Պերուջինոյի, թե՛ Լեոնարդոյի և Միքելանջելոյի, ինչպես նաև Հռոմում[3] հանդիպած անտիկ մշակույթի ազդեցությունը։
Նկարի անվանումը պայմանավորված է այն հանգամանքով, որ այն երկար ժամանակ պահվել է Կուպերի կոմսության Կլավերինգ-Կուպեր դինաստիայի մասնավոր հավաքածուում[7]։ Երբ 1905 թվականի դինաստիան դադարեց իր գոյությունը, նկարը տասնամյակներ շարունակ ունեցավ տարբեր տերեր, բազմիցս վերավաճառվեց, մինչև որ[8] 1942 թվականին նվիրվեց Արվեստի միջազգային պատկերասրահին։ Եվս մեկ նկար, որ պատկանում է Ռաֆայելին վրձնին, ունի համանման ճակատագիր։ Ուստի այդ երկու կտավներն իրարից տարբերվում են իրենց չափսերով՝ մեծ և փոքր։
2011 թվականին Անդորրայի բանկը թողարկել է 15 դինար արժողությամբ դրամական միավոր, որի վրա պատկերվել է Կուպերի փոքր Տիրամայրը[9]։
2015 թվականին Վուստերսկի արվեստի թանգարանում նկարը ցուցադրվել է «Նորտբրուկի Տիրամայր» (անգլ.՝ The Virgin and Child (The Northbrook Madonna)) նկարի հետ միասին, որը սխալմամբ վերագրվել է Ռաֆայելին[10][11]։ Համեմատական ցուցադրության նպատակը նկարի իրական հեղինակին պարզելն էր։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վառ կարմիր հանդերձով շիկավարս կինը, որը նստած է կենտրոնում, Տիրամայրն է։ Սպիտակամաշկ է, համարյա գունատ դեմքով՝ այտերին թեթև վարդագույն երանգով:Նա նստել է փայտե նստարանին։ Աջ ձեռքը վեհորեն դրված է ծնկներին գցված մուգ կապույտ ծածկոցի վրա։ Հանդերձանքն ամբողջանում է կիսաթափանցիկ շղարշով, որը ծածկել է ուսերը և կախվել մեջքի վրա։ Նրա գլուխն օղակել է աղոտ, հազիվ նկատելի լուսապսակը։ Ձախ ձեռքով գրկել է մանուկ Հիսուսին, որը մի ձեռքով փարվել է Տիրամոր մեջքին, մյուսով՝ պարանոցին։ Մանուկը նայում է դեպի հետ և ժպտում է համեստ, ամոթխած ժպիտով։ Հետին պլանում արևոտ, պայծառ օրվա պատկեր է, իսկ հեռվում՝ երկու մարդկանց ուրվագծեր, որոնք, հավանաբար, քայլում են դեպի առվակը։ Երկար ճանապարհի վերջում մեծ և գրավիչ շինություն է։ Հավանաբար կաթոլիկ եկեղեցի է։ Կաթոլիկ ճարտարապետությանը բնորոշ գմբեթը և մյուս տարրերը արտահայտիչ են դարձնում աստվածային սրբության և երանության ներկայությունը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ RKDimages (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 National Gallery of Art - Collection
- ↑ 3,0 3,1 «Raphael's Madonnas: Full of Grace» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Информация о картине на сайте [[Национальная галерея искусства|Национальной галереи искусства]]» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.
{{cite web}}
: URL–wikilink conflict (օգնություն) - ↑ Вероятно, имеется в виду святой Бернардин Сиенский
- ↑ Один из блогеров ЖЖ. «Фотографии церкви Сан-Бернардино в Урбино».
см. также: Портал о путешествиях. «Небольшое описание церкви Сан-Бернардино». - ↑ «История владения картиной на сайте [[Национальная галерея искусства|Национальной галереи искусства]]» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 11-ին.
{{cite web}}
: URL–wikilink conflict (օգնություն) - ↑ New York Times. «Заметка о продаже картины за $500 000» (անգլերեն).
- ↑ «Новость на нумизматическом портале».
- ↑ Вустерский музей искусств. «Информация о выставке» (անգլերեն).
- ↑ Местная газета. «Статья о выставке» (անգլերեն).