Կանայք Օսմանյան կայսրությունում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օսմանյան կայսրության կինը վայելում է սուրճը հարեմում։ Հարեմը մուսուլման կանանց հավաքատեղի էր, անկախ խավային պատկանելությունից, բայց կայսերական հարեմն ուներ հսկայական քաղաքական ուժ։

Օսմանյան կայսրությունում կանայք ունեին տարբեր իրավունքներ և դիրքեր՝ կախված իրենց ազգաին, կրոնական և խավային պատկանելությունից։ Կայսրության կանայք իրավունք ունեին մասնակցել իրավական համակարգի կարգավորման, գույք ձեռք բերելու և վաճառելու, ժառանգելու և ժառանգություն թողնելու, ֆինանսական գործունեության մասնակցության։ Տասնիններորդ դարում Թանզիմաթում ավելացվեց կանանց իրավունքերի մասին մի քանի կետեր․ դրանք հիմնականում վերաբերում էին կրթության կազմակերպմանը։ Իգական առաջին դպրոցներից որոշները բացվեցին 1858 թվականին, չնայած որ ուսումնական պլանը կենտրոնացված էր դասավանդելու մուսուլման կանանց և մայրերին։

Կանանց սուլթանությունն ընգրկում էր 1520-ականներից մինչև տասնյոթերորդ դարն ընկած ժամանակաշրջանը։ Դրա ընթացքում բարձր դասի պատկանող կանայք ունեին քաղաքական ուժ և հասարակական դիրք, ինտեգրված էին ներքաղաքական կյանքին, արտասահմանյան բանակցություններին և անհրաժեշտության դեպքում կարող էին լինել նաև ռեգենտ։ Մայր թագուհիներն ու հարճերի ղեկավարները զգալի ազդեցություն են ունեցել հարեմի քաղաքականության վրա։ Առավել մեծ ազդեցություն ունեցող վալիդե սուլթաններից էին Նուրբանու Սուլթանը, Սաֆիե Սուլթանը, Հանդան Սուլթանը, Հալիմե Սուլթանը, Քյոսեմ Սուլթանը և Թուրհան Հատիկ Սուլթանը[1][2][3]։

Սոցիալական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսմանյան կայսրությունում շատ կանանց փոխհարաբերությունները սահմանափակվում էին ընկերների, նրանց ընտանիքների անդամների շրջանում։ Կանայք միմյանց հետ շփվում էին իրենց տներում, ինչպես նաև լոգարաններում։ Բարձր հասարակության կանայք, մասնավորապես նրանք, ովքեր չէին ապրում պալատում, հազվադեպ այցելում էին միմյանց տներ։ Նրանք, ովքեր ապրում էին պալատում, ենթարկվում էին խիստ կանոնների, որոնք խոչընդոտում էին հեշտությամբ հասարակության հետ շփմանը։ Քաղաքում ապրող կանայք միմյանց հանդիպում էին տանը, լոգարաններում, որը շատ կարևոր ծիսակատարություն էր տվյալ ժամանակաշրջանում։ Կանայք իրենց լավագույն լոգանքի աքսեսուարներ էին բերում, ինչպիսիք էին փաթաթված սրբիչները և բարձր, փայտյա սանդալները[4]։ Ինչպես ցանկացած հասարակության մեջ, Օսմանյան կայսրությունում նույնպես, զգեստների ոճը կարևոր դեր ուներ հասարակական կյանքում։ Համաձայն 18-րդ դարում Ստամբուլում Մեծ Բրիտանիայի դեսպանի կնոջ խոսքերի՝ Օսմանյան կանանց զգեստը «արտացոլում էր իրենց արժանապատվությունն ու իրավունքները»[5]։ Օսմանյան կինն իր հագուստով ցույց տվեց ոչ միայն հասարակության մեջ ունեցած իր կարգավիճակը, այլև առիթը։ Կային հագնվելու երկու կատեգորիաներ․ ամենօրյա հագուստ և հագուստ հատուկ առիթների համար[5]։ 18-րդ դարում արևմտյան ազդեցության տարածման արդյունքում օսմանյան կայսրությունում ապրող կանայք մեծացրին եվրոպացի կանանց հետ փոխհարաբերությունները։ Այս փոխհարաբերությունները Օսմանյան կանանց սոցիալական կյանքում նոր փոփոխություններ մտցրին։ Եվրոպացիների հետ շփվել կարողանալու համար նրանք սովորեցին ֆրանսերեն[5]։ Այս շրջանում Արևմտյան երկրների հետ փոխհարաբերությունները փոխեցին շատ Օսմանյան կանանց սոցիալական կյանքը։ Այս առաջընթացը նոր կապ էր ստեղծում օսմանյան և եվրոպական կանանց միջև։ Հասարակությունում նորմալ էր դառնում եվրոպացի ծանոթներին հրավիրել և ընդունել իրենց տները։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև տասնիններորդ դար, Օսմանյան կանանց համար ֆորմալ կրթություն գոյություն չուներ։ Կանանց կրթությունը սկսվել է երիտասարդ տարիքից իրենց տներում՝ գաղտնիության մեջ. աղջիկներին ուսուցանվել են տնային պարտականություններ։ Օսմանյան երիտասարդ աղջիկները դասավանդվում էին Հարեմի կրթության միջոցով։ Դրա շնորհիվ նրանք սովորեցին այնպիսի հմտություններ, ինչպիսիք են` «կարը, ասեղնագործությունը, նվագախումբում երգելը, ավանդույթներ և ծիսակատարություններ»[6]։

Տասնիններորդ տարում Թանզիմաթում կատարված փոփոխությունները լրացուցիչ իրավունքներ էին ներառում կանանց համար՝ հատկապես կրթության ոլորտում։ 1858 թվականին բացվեցին իգական դպրոցներ, որոնք կոչվում էին "Rüştiyes" (Ռյուշտիյես), դրանց հետևեց 1869 թվականի օրենքը, որի համաձայն տարրական կրթությունը պարտադիր էր[6] 1860-ականների ընթացքում օսմանյան կանանց համար ստեղծվեցին կրթական նոր հնարավորություններ։ Այս տասնամյակում կառուցվեցին առաջին միջնակարգ դպրոցները, ուսուցիչների վերապատրաստման քոլեջներն ու արդյունաբերական դպրոցները, որոնք կոչվում էին «Ինաս Սանայի Մեկտեպլերի»։ Դրանք ստեղծվել էին տղաների համար՝ արդյունաբերական դպրոցների կառուցմանը զուգահեռ[6]։ Տղամարդկանց կրթությունը կենտրոնացված էր աշխատանքի ուսուցման վրա, մինչդեռ կանանց կրթությունը կենտրոնացված էր մուսուլման կանանց սոցիալական հայացքները զարգացնելու և ձևավորելու վրա։ Դեռահասության տարիքից իրենց կրթությունն սկսած կանայք, կենտրոնացան այն ֆորմալ հմտությունների վրա, որոնք նրանք չունեին, օրինակ՝ խոսելը, ընթերցելը և գրելաձևը։ Դպրոցներում դասավանդվում էին բացառապես տարբեր առարկաներ[6]։

Կանանց կրթական շարժումը մեծ մասամբ ներկայացվում էր ամսագրեում, որոնցից առավել ճանաչված էր «Hanimlara Mahsus Gazette» (The Ladies Own Gazette)։ Այն ունեցավ տասնչորս տարվա կյանք և նրա հանդես գալը բավականին հաջողված էր[7]։

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև տասնվեցերորդ դարը կանայք քաղաքական ուժ չունեին պետությունում։ Օսմանյան կայսրությունում այդ փոփոխությունը տեղի ունեցավ Սուլեյման I-ի՝ 1520 թվականին գահ բարձրանալուց հետո։ Սուլեյմանի իշխանության ներքո կայսերական հարեմը տեղափոխվեց պալատ։ 16-րդ դարի ընթացքում Սուլթանների կանայք ավելի շատ իշխանություն ձեռք բերեցին, քանզի ավելի մերձեցումը թույլ էր տալիս ավելի մեծ ազդեցություն ունենալ։ Սուլեյմանի թագավորության այս ժամանակաշրջանը, որը տևեց մինչև տասնյոթերորդ դարի կեսերը, հայտնի է «կանանց սուլթանություն» անվամբ։ Հատկանշական է, որ նույն շրջանում Մեծ Բրիտանիայի կանանց մեծ մասը ստրուկ էր։ Օսմանյան կայսրությունում ստրկությունը շատ տարածված էր։ Երբեմն սուլթանի կանայք և զավակներն էին հենց այդ ստրուկները։ Այնուամենայնիվ, Սուլթանի մայրը, որը, ամենայն հավանականությամբ, սուլթանի ծառան է եղել Հարեմում, ստացել է «Վալիդ Սուլթան»-ի հատուկ կարգավիճակ։ Նա վայելում էր հսկայական քաղաքական ուժ։ Թագուհի Մայրը և առաջատար տոհմերը նպաստում էին ներքաղաքական խմբակցությունների ստեղծմանը, օգնում օտարերկրյա դեսպանների հետ բանակցություններում և սուլթանի խորհրդականներին։ Կայսերական հարեմի կարևորությունը աճում էր, քանի որ կանայք սկսում էին ավելի մեծ քաղաքական դեր խաղալ. այդ աճը, կանանց համար ավելի մեծ հնարավորություններ էր բացում։ Այս դարաշրջանում բարձրաստիճան կանայք քաղաքականապես լիազորված էին և ստացել էին հանրային նշանակություն[8]։ Չնայած իմպերիալիստական հարեմի նոր նշանավորությանը, կանանց մեծ մասը մնացել էր այդ պատերի արանքում։ Միայն թագուհի մայրը կարող էր շարժվել հարեմի սահմաններից դուրս, բայց նույնիսկ այդ շարժունակությունը սահմանափակ էր։ Թագուհի մայրը կարող էր մասնակցել հանրային արարողություններին և նույնիսկ բարձրաստիճան պետական պաշտոնյաների հետ հանդիպումների, բայց այդ ամեն ինչը կատարվում էր գաղտնիության պայմաններում[8]։

Եգիպտացի բանվոր կին՝ գյուղացի կամ ֆերմեր, հայտնի հողատեր էֆենդիներից․ նկարվել է Ելիզաբեթ Ջերիչաու–Բաումանի կողմից 1878–ին։ Ջերիչաու–Բաումանի 1869–1870 և 1874–1875 թվականներին ստեղծված նկարների մեծամասնության թեման Օսմանյան կայսրությունում ճանապարորդության արդյունքն են։
Թուրք կինը ծխում է նարգիլե, մոտ 1910 թվական

Կանայք Օսմանյան օրենքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսմանյան կայսրության տիրակալության ժամանակ կանայք իսլամական իրավունքի ներքո ունեին ազատության աստիճան, որը համարվում էր բացառիկ այդ դարաշրջանում[9][10]։ Օսմանյան կայսրության մուսուլման կանայք կառավարվում էին «Շարիաթ»-ի օրենքների համաձայն։ Այդ կանոններն իրենց մեջ ներառում էին աշխարհիկ օրենքը, ներառյալ իսլամական քրեական դատավարությունը, հանցագործությունը, քաղաքական ասպեկտները, իսլամական տնտեսագիտությունն ու անձնական հարցերը, ինչպիսիք են սեռական իրավունքը, հիգիենան, դիետան, աղոթքը, առօրեական էթիկան և ծոմապահությունը։

Շարիթան ունի երկու տարրական կանոն․ հավատարմություն Հադիսին և Ղուրանին, իսլամական կրոնի մեջ Մուհամմադի սկզբունքերի կիրառում[11]։ Շարիաթի կանոններն օգտագործվում են նաև որպես իսլամական իրավագիտության հավաքածու[12][13][14]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Yermolenk Galina (2005)։ «Roxolana: The Greatest Empress of the East»։ Muslim World 95 
  2. Klimczak Natalia (2016)։ «The Strength of Kosem Sultan the Last Influential Female Rule of the Ottoman Empire» 
  3. Sancar Asli (1993)։ Ottoman Women։ Somersot New Jersey: The Light, Inc. 
  4. Faroqhi, 106.
  5. 5,0 5,1 5,2 Inal Onur (2011)։ «Women’s Fashions in Transition: Ottoman Borderlands and the Anglo-Ottoman Exchange of Costumes»։ Journal of World History 22 (2): 243–272։ ISSN 1527-8050։ doi:10.1353/jwh.2011.0058 
  6. 6,0 6,1 6,2 6,3 Akşit, Elif, «Being a Girl in Ottoman Novels», Childhood in the Late Ottoman Empire and After (Brill): pp. 91–114, ISBN 9789004305809, http://dx.doi.org/10.1163/9789004305809_006, վերցված է 2019-05-13 
  7. Frierson, 76.
  8. 8,0 8,1 Peirce, Leslie P. (2008-10-06), «Beyond Harem Walls: Ottoman Royal Women and the Exercise of Power», Servants of the DynastyPalace Women in World History (University of California Press): pp. 81–94, ISBN 9780520254435, http://dx.doi.org/10.1525/california/9780520254435.003.0004, վերցված է 2019-05-17 
  9. Lewis Reina (2004)։ Rethinking Orientalism: Women, Travel, and the Ottoman Harrem։ New Brunswick, New Jersey: Rutgers University Press 
  10. Faroqhi Suraiya (1994)։ An Economic and Social History of the Ottoman Empire, 1300-1914։ Cambridge University Press 
  11. Esposito, John (2001), Women in Muslim family law, Syracuse University Press, 978-0815629085
  12. «Islam in the Ottoman Empire - Islamic Studies - Oxford Bibliographies - obo» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-06 
  13. «The Hanafi School - Islamic Studies - Oxford Bibliographies - obo» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-06 
  14. Faroqhi, 103.