Կանադայի գրադարան և արխիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Library and Archives Canada
(Կանադայի գրադարան և արխիվ)
Library and Archives Canada.JPG
ԵրկիրԿանադա, Օնտարիո, Օտտավա
ՏեսակԳրադարան և արխիվ
Հիմնվել է2004
ՄասնաճյուղերՎարչական գրասենյակներ

550, բուլվար դե լա Սիտե, Գատինո, Քվեբեկ
Պահպանության կենտրոն

625, դյու Քարֆուր բուլվար, Գատինո, Քվեբեկ
Հավաքածուներ
Հավաքածուների տեսակգրքեր, պատմական փաստաթղթեր, տեսագրություններ և ձայնագրություններ, քարտեզներ, լուսանկարներ    և այլն
Չափ20 մլն միավոր[1]
Այլ տվյալներ
Բյուջե126,6 մլն C$[2] աշխատանքի վարձատրություն` 64.859.355 CDN$ (2007—2008)
տեխնիկական ծախսեր` 45.223.934 CDN$ (2007—2008)
ՏնօրենԴանիել Քարոն ( 2009 թվականից)[3]
Անձնակազմ1152[2]
Կայքbac-lac.gc.ca

Կանադայի գրադարան և արխիվ (անգլ.՝ Library and Archives Canada, ֆր.՝ Bibliothèque et Archives Canada), Կանադայի դաշնային պետական վարչություն, երկրի փաստագրական ժառանգության հավաքման և պահպանման պատասխանատու, տեքստերի, պատկերների և այլ փաստաթղթերի, որոնք առնչվում են Կանադայի պատմության, կուլտուրայի և քաղաքականության հետ։ Արխիվային և գրադարանային նյութերը գալիս են պետական հիմնարկներից, ազգային համայնքներից և կազմակերպություններից, մասնավոր նվիրատուներից, ինչպես նաև պարտադիր օրինակների համակարգի շնորհիվ:Հաստատությունը գտնվում է Օտտավայում, նրա տնօրենը զբաղեցնում է նախարարի տեղակալի պաշտոնը և կրում է Կանադայի Գրադարանավարի և Արխիվարիուսի կոչումը (անգլ.՝ Librarian and Archivist of Canada):

Վարչությունը ստեղծվել է Կանադայի խորհրդարանի կողմից 2004 թվականին և միավորել է Կանադայի ազգային արխիվը (ստեղծվել է 1872 թվականին` որպես Կանադայի պետական արխիվ, վերանվանվել է 1987 թվականին) և Կանադայի Ազգային գրադարանը (ստեղծվել է 1953 թ.): Միաձուլումից հետո այնտեղ աշխատում է ավելի քան 1100 ծառայող։ Ներկայումս նրա գործունեությունը կարգավորվում է Կանադայի գրադարանի և արխիվի մասին ակտով։

Գրադարանի հավաքածուն համալրելիս առաջին հերթին հետաքրքրվում են այն նյութերով, որոնք կապված են Կանադայի պատմությանն ու մշակույթին։ Այստեղ պահպանվում են հանդեսներ բնիկների մասին, սքրափբուքինգներ, ճարտարապետական էսքիզներ, գտածոներ, արվեստի գործեր, մանկական գրականություն, կոմիքսի պարբերագրեր, թերթեր, պարբերական հրատարակություններ, էլեկտրոնային հրապարակումներ և գրառումներ, բուլվարային գրականություն, էթնիկ համայնքների տեղեկագրեր, կարճաժամկետ օգտագործման հրատարակություններ, բելետրիստիկա[Նշում 1] և վավերագրական գրականություն, ֆիլմեր, կառավարական հրապարակումներ, փաստաթղթեր և կայքեր, հրեական աղբյուրներ, հուդաիկա, գիշերօթիկ դպրոցների փաստաթղթեր հնդիկների համար, օրագրեր և անձնական ամսագրեր, նկարիչների գրքեր, ձեռագրեր, գլոբուսներ, քարտեզներ, միկրոֆիլմեր, լուսանկարներ, բանաստեղծություններ, դիմանկարներ, հազվագյուտ գրքեր, երաժշտական պարտիտուրներ, ալբոմներ նկարելու համար, աուդիո և վիդեո, նամականիշեր, տեքստային արխիվներ, տրակտատներ և ատենախոսություններ, առևտրային կատալոգներ։

Կանադայի գրադարանի և արխիվի շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքի դիմաց կա քանդակ «Գիտության գաղտնի նստարան» Լեա Վիվոյի աշխատանքներից

Շենքը, որտեղ տեղակայված է վարչությունը, գտնվում է 395, Վելինգտոն-սթրիթ, Օտտավա, Օնտարիո հասցեում, այլ կարևոր շենքերի կողքին, ինչպիսին է, օրինակ, Կառավարական բլուրը և Կանադայի վերին ատյանը։ Շենքի շինարարությունն արժեցել է 13 մլն կանադական դոլար, այն զբաղեցնում է հինգ հարկ և 52 600 մ² տարածք։ Երբ գրադարանը բացվեց վարչապետ Պիրսոն Լեստեր Բոուլսի կողմից, նրա հավաքածուն ուներ 400000 հատոր։ Այժմ այդ թիվը գերազանցում է 18 միլիոնը։ Ներկայումս շենքը հայտարարվել է պատմական ժառանգություն։

Վարչական մասնաշենքեր, այդ թվում` մուտքեր վարող բաժիններ (նվիրատվություն, գնումներ և պարտադիր օրինակներ), կատալոգներ, ISBN, նյութերի պահպանում և այլ ուղղություններ վաղուց արդեն գլխավոր շենքից ձգվել են Վելինգթոն-սթրիթով և հարակից փողոցներով։ 2004 թվականի աշնանից սկսած ՝ 600 կամ 700 աշխատակից, որոնք աշխատում էին այդ շենքերում, աստիճանաբար տեղափոխվում է նոր համալիր` Գատինոյի պահպանության կենտրոնի ճանապարհով։

Գատինոյի պահպանության կենտրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գատինոյի պահպանության կենտրոն

Երկար տարիների նախագծումից հետո 1997 թվականի հունիսի 4-ին Գատինոյում (Քվեբեկ) բացվում է Պահպանության կենտրոն (անգլ.՝ LAC Preservation Centre): Դա մեծածավալ շենք է, որը հանգար է հիշեցնում։ Դրսի պատերը պատրաստված են ապակուց, իսկ ներսում` անթափանց ցեմենտից։ Դրա ներսում գտնվում են հատուկ կառուցվածքի պահեստարաններ, որոնք պարունակում են որոշ, առավել փխրուն փաստաթղթեր։ Այս պահեստները զբաղեցնում են երեք հարկ, և դրանցում պատուհաններ չկան։ Վերին հարկը հատկացված է գրասենյակներին և լաբորատորիաներին։ Պահպանության կենտրոնը գտնվում է Օտտավայի կենտրոնից մոտ 12 կմ հյուսիս-արևելք` 625, բուլվար Դյու Քարֆուր, Գատինո, Քվեբեկ հասցեում։

2000 թվականին պահպանության կենտրոնի շենքը անվանվել է Կանադայի թագավորական ճարտարապետական ինստիտուտ, 500 լավագույն շենքերի շարքում, որոնք ստեղծվել են Կանադայում վերջին հազարամյակում [4]։

Ղեկավարների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդական գրադարանավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1953—1967 Վիլյամ Քեյ Լեմ
  • 1968—1983 Գի Սիլվեստր
  • 1984—1999 Մարիաննա Սքոտ
  • 1999—2004 Ռոք Քերիեր

Ժողովրդական արխիվարիուսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1872—1902 Դուգլաս Բրիմներ
  • 1904—1935 Սըր Արթուր Ջորջ Դաֆթի (նրա արձանը տեղադրված է գրադարանի և արխիվի շենքի հյուսիսային կողմում)
  • 1937—1948 Գուստավ Լանկտոտ
  • 1948—1968 Վիլյամ Քեյ Լեմ
  • 1969—1985 Վիլֆրեդ Սմիթ
  • 1985—1997 Ժան-Պիեռ Վալլո
  • 1997—2004 Յեն Ուիլսոն

Կանադայի գրադարանավարներ և արխիվարիուսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004—2009 Յեն Ուիլսոն
  • 2009 թվականից մինչև օրս` Դանիել Քարոն

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արձակագրություն, վիպագրություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «LAC at a glance - About Us - Library and Archives Canada» (անգլերեն)։ 2009-03-17։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-25-ին։ Վերցված է 2010-07-14 
  2. 2,0 2,1 «Library and Archives Canada 1 / 3: Summary of Performance» (անգլերեն)։ 31 марта 2009։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-25-ին։ Վերցված է 2010-07-14 
  3. Биография Даниэля Карона Archived 2017-05-11 at the Wayback Machine.(անգլ.)
  4. Cook Marcia (11 May 2000)։ «Cultural consequence»։ Ottawa Citizen (Canwest)։ Արխիվացված է օրիգինալից 2010-05-30-ին։ Վերցված է 2010-01-14 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]