Կամո Արզումանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Արզումանյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Կամո Արզումանյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 14, 1956 |
Ծննդավայր | Եղվարդ, Սյունիքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 13, 2019 (62 տարեկանում) |
Մահվան վայր | Կապան, Սյունիքի մարզ, Հայաստան |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան |
Պարգևներ և մրցանակներ | Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, Մովսես Խորենացու մեդալ, Գարեգին Նժդեհ մեդալ և ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ |
Կամո Արզումանյան (մայիսի 14, 1956, Եղվարդ, Սյունիքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ - ապրիլի 13, 2019, Կապան, Սյունիքի մարզ, Հայաստան), հայ դերասան[1]։ ՀՀ վաստակավոր արտիստ (2003)։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կամո Արզումանյանը ծնվել է 1956 թվականին, ՀԽՍՀ Կապանի շրջանի Եղվարդ գյուղում (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզ)։ Ավարտել է Եղվարդի միջնակարգ դպրոցը, ծառայել խորհրդային բանակում, արժանացել բանակի գերազանցիկ մեդալի, ընտրվել Բեռլինի համաբանակային կոնֆերանսի պատվիրակ։ 1978 թվականին որպես դերասան հանդես է եկել Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում, միաժամանակ, 1979-1984 թվականներին՝ սովորել Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանում։ 1991 թվականից Կապանի պետական թատրոնի տնօրենն է։
Մասնակցել է Արցախյան ազատամարտին։ 2006 թվականին լույս է տեսել արձակագիր Էդուարդ Զոհրաբյանի «Ինչպես մի լեռ Խուստուփ...» գիրքը Կամո Արզումանյանի մասին[2]։
Մահացել է 2019 թվականի ապրիլի 13-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում[3]։
Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեր | Ստեղծագործության հեղինակ | Ներկայացում |
---|---|---|
Հմայակ Վառլամյան | Ալեքսանդր Շիրվանզադե | «Արմենուհի» |
Ներսե իշխան | Մուրացան | «Ռուզան» |
Սավելլա | Շեյլի | «Չենչի» |
Ալոզո | Ուիլյամ Շեքսպիր | «Փոթորիկ» |
Սուր | Հակոբ Պարոնյան | «Պաղտասար ախպար» |
Փիլոյան | Ժիրայր Անանյան | «Տաքսի-տաքսի» |
Եղիշե Չարենցի «Կապկազ թամաշա» ներկայացումով հանդես է եկել Մոսկվայի Մայակովսկու անվան թատրոնում և արժանանացել ՀԼԿԵՄ մրցանակի։
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմ | Տարեթիվ |
---|---|
«Թռիչքն սկսվում է երկրից» | 1980 |
«Կորուսյալ դրախտ» | 1991 |
«Երևան ջան» | 2002 |
«Տխուր փողոցի լուսաբացը» | 2008 |
Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀՀ վաստակավոր արտիստ, 2003 թ.
- Մովսես Խորենացու մեդալ, 2006 թ.
- Ակսել Բակունց մեդալ, 2011 թ.
- Վազգեն Սարգսյան մեդալ, 2012 թ.
- Մայրական երախտագիտություն մեդալ
- Լորիս Մելիքով մեդալ
- Գարեգին Նժդեհ մեդալ, 2014 թ.
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2015 թ.
- ԵԿՄ 20-ամյակի մեդալ, 2015 թ.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Կամո Արզումանյան»։ avproduction.am։ Վերցված է 2017-05-14
- ↑ ««Կապանցիները նորից սկսել են թատրոն հաճախել»»։ www.old1.hayernaysor.am։ Վերցված է 2017-05-14
- ↑ Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Կամո Արզումանյանը