Էդուարդ Զոհրաբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդուարդ Զոհրաբյան
Էդուարդ Զոհրաբյան.jpg
Ծնվել էնոյեմբերի 10, 1937(1937-11-10)
ԾննդավայրԲարձրավան, Սյունիքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
Վախճանվել էհուլիսի 4, 2009(2009-07-04) (71 տարեկանում)
Վախճանի վայրԳորիս, Սյունիքի մարզ, Հայաստան կամ Ստամբուլ, Թուրքիա
Մասնագիտությունարձակագիր
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
ԱնդամակցությունՀայաստանի գրողների միություն
Պարգևներսպորտի վարպետ
Էդուարդ Զոհրաբյան Վիքիդարանում

Էդուարդ Նիկոլայի Զոհրաբյան (1937, նոյեմբերի 10, Բարձրավան, Գորիսի շրջան - 2009, հուլիսի 4, Գորիս), հայ արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Գորիսի շրջանի Բարձրավան գյուղում։ 1966 թվականին ավարտել է Գորիսի թիվ 2 միջնակարգ դպրոցը (էքստեռն կարգով), ապա՝ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետը և Մոսկվայի հասարակական գիտությունների ակադեմիայի ժուռնալիստիկայի բաժինը։ Աշխատել է շրջանային և հանրապետական մամուլում, հանրապետական ռադիոյում և հեռուստատեսությունում, Արմենպրես գործակալությունում: Խմբագրել է «Նորաթերթ», «Սյունիք», «Մշակ» թերթերը, «Տաթև» ամսագիրը։ 1966 թվականից եղել է ԽՍՀՄ ժուռնալիստների, 1989 թվականից՝ ԽՍՀՄ և Հայաստանի գրողների միությունների անդամ։ Դասավանդել է Գորիսի բուհերում, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղում։ Եղել է Հայաստանի գրողների միության Սյունիքի բաժանմունքի նախագահը[1]:

Թարգմանել է Եվգենի Շվարցի, Ա. Չխեիձեի, Արկադի Ավերչենկոյի և այլոց պիեսները, Ա. Տիշկովի «Ռուդոլֆ Աբելն ամերիկյան դատարանի առջև», մոսկվաբնակ, ռուսագիր Գ. Կարապետյանի «Հայ բանահյուսության գոհարներ» գրքերը, Անդալուզիայի միջնադարյան բանաստեղծների ստեղծագործություններ։ Զոհրաբյանի սցենարներով նկարահանվել են փաստագրական ֆիլմեր[2]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Որոտանի որդիները (թունելագործների կյանքից), Ե., Հայաստան, 1974, 75 էջ:
  • Բողբոջները չբացվեցին (ակնարկներ), Ե., Սովետական գրող, 1978, 79 էջ:
  • Խորաձորի մարդիկ, Ե., Հայաստան, 1984, 66 էջ:
  • Ամենքը մի աշխարհ ունեն (գեղարվեստական ակնարկներ), Ե., Սովետական գրող, 1985, 173 էջ:
  • Յոլյաններ (վավերագրական վիպակ), Ե., Սովետական գրող, 1988, 208 էջ:
  • Հավերժություն, Ե., Հայաստան, 1990, 206 էջ:
  • Ձիեր (վիպակ, պատմվածքներ), Ե., Հրազդան, 2000, 160 էջ:
  • Ավանդապատում (լեգենդներ ու հեքիաթներ), Ե., Հրազդան, 2000, 42 էջ:
  • Օրբելյաններ (վավերագրական վեպ), Երևան, 2000:
  • Ավանդապատում (զանգեզուրյան հեքիաթներ, լեգենդներ և զրույցներ), Ե., ՎՄՎ-ՊՐԻՆՏ, 2002, 56 էջ:
  • Խնձորեսկ (գյուղի պատմ.), Ե., ՎՄՎ-ՊՐԻՆՏ, 2003, 140 էջ:
  • Հին ջրաղացի նովելը (վիպակ), Ե., ՎՄՎ-Պրինտ, 2003,128 էջ:
  • Պատմություններ Անդրանիկի մասին, Ե., ՎՄՎ-ՊՐԻՆՏ, 2004, 32 էջ:
  • Գորիսի ժողովրդական բանահյուսություն, Ե., ՎՄՎ-ՊՐԻՆՏ, 2004, 80 էջ:
  • Իմ Վանիկ Սանթրյանը (ակնարկ), Ե., Գրիգոր Տաթևացի, 2005, 48 էջ:
  • Մեծ ճանապարհի որբերը (պատմվածքներ), Ե., Գրիգոր Տաթևացի, 2005, 28 էջ:
  • Ինչպես մի լեռ Խուստուփ..., Ե., Գրիգոր Տաթևացի, 2006, 51 էջ:
  • Լեռնային լեգենդ, Ե., ՎՄՎ-Պրինտ, 2007, 288 էջ:
  • Գորիսի հանրագիտարան, Ե., ՎՄՎ-Պրինտ, 2008, 452 էջ:

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Որոտանի կապույտ երակները (ակնարկ), «Գրական թերթ», 1969, № 2:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի Դաշնության «Փառքի Ոսկե Աստղ» շքանշան
  • ԽՍՀՄ սպորտի վարպետ, 1957
  • Գորիսի պատվավոր քաղաքացի, 2007
  • ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վանիկ Սանթրյան, Էդուարդ Զոհրաբյան. կանաչ աչքերով տղան, Ե., ՎՄՎ-Պրինտ, 2010, 160 էջ:
  • Էդուարդ Զոհրաբյան-75 (ակնարկներ արձակագրի մասին), Ե., ՎՄՎ-Պրինտ, 2012, 60 էջ: Կազմեց Վանիկ Սանթրյանը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]