Կամիլա Երկանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Երկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կամիլա Երկանյան
Ծնվել էմայիսի 17, 1981(1981-05-17) (42 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդաշնակահարուհի և բանաստեղծուհի
Գործիքներդաշնամուր
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (2001)
ԱնդամակցությունՀԳՄ

Կամիլա Երկանյան-Քեշիշյան (մայիսի 17, 1981(1981-05-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դաշնակահար, բանաստեղծ։ Հայաստանի գրողների միության անդամ (2003), Լիբանանի պետական բարձրագույն կոնսերվատորիայի պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամիլա Երկանյանը ծնվել է 1981 թվականին Երևանում՝ դաշնակահար, դիրիժոր Սեդրակ Երկանյանի և երաժշտագետ, դաշնակահար Թամար Հովհաննիսյանի ընտանիքում։ 2001 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, 2003 թվականին՝ կոնսերվատորիայի ասպիրանտուրան։ 2004 թվականին ամուսնու՝ շվիահար, դուդուկահար Զաքար Քեշիշյանի հետ հիմնել է «Հայկական խճանկար» դուետը[1], 2015 թվականին դաշնակահարուհի Արմինե Աբաջյան-Բասմաջյանի հետ ստեղծել են «Կամար» դաշնամուրային դուետը, որը 2016 թվականին մենահամերգով հանդես է եկել Երևանի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում[2]։

Մենահամերգներով, ինչպես նաև սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես է եկել Կիպրոսում, Եգիպտոսում, Սիրիայում, Լիբանանում, Հայաստանում և Արցախում։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բեթհովենի 3-րդ կոնցերտ» (դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար, 1996)
  • «Նռնենի» (2006)
  • «Հայկական խճանկար» (2 ձայնասկավառակ, 2009)

Գեղարվեստական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամիլա Երկանյան-Քեշիշյանը զբաղվել է գեղանկարչությամբ, մետաքսանկարչությամբ, գրել է բանաստեղծություններ, ձևավորել իր գրքերը։ Նրա երկերը տպագրվել են հայաստանյան և արտերկրի մի շարք հայալեզու թերթերում և հանդեսներում, ալմանախներում[1]։ Կամիլա Երկանյան-Քեշիշյանի բանստեղծությունների հիման վրա գրվել են մի շարք վոկալ-նվագարանային ստեղծագործություններ։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Այս տողը իմ տունն է» (1999)
  • «Ձեզ նայելիս» (2001)
  • «Ղովտի կին» (2002)
  • «Քարի ու իմ միջև» (2004)
  • «Բառահանդես» (2007)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Կամիլա Երկանյանի կենսագրությունը avproduction.am կայքում(չաշխատող հղում)
  2. «ԿԱՄԻԼԱ ԵՐԿԱՆՅԱՆ-ՔԵՇԻՇՅԱՆ. «Աղավաղված հայ մշակույթը ոչ մե՛զ է պետք, ոչ էլ՝ օտարին» - thearmenians.am». thearmenians.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]