Թամար Հովհաննիսյան (երաժշտագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թամար Հովհաննիսյան
Ծնվել էապրիլի 14, 1948(1948-04-14) (71 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտություներաժշտագետ և դաշնակահարուհի
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՀայաստանի Հանրային Հեռուստաընկերություն, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն և Ազդակ
ՇրջանավարտԵրևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա
ԱնդամակցությունՀայաստանի կոմպոզիտորների միություն և Հայաստանի ժուռնալիստների միություն

Թամար Ստեփանի Հովհաննիսյան (ապրիլի 14, 1948(1948-04-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժշտագետ, դաշնակահարուհի: Արվեստագիտության թեկնածու (1987): Հայաստանի կոմպոզիտորների միության (1991), Հայաստանի ժուռնալիստների միության (1994) անդամ[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թամար Հովհաննիսյանը ծնվել է 1948 թվականին Երևանում: 1966 թվականին ավարտել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտացված դպրոցը: 1966-1971 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում, 1985-1987 թվականներին՝ Թբիլիսիի Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայի դիսերտանտուրայի երաժշտագիտության բաժնում[1]:

1976-1982 թվականներին եղել է «Հայհամերգ» միավորման մենակատար, 1982-1988 և 1992-1993 թվականներին՝ Հայաստանի Հեռուստատեսության և Ռադիոկոմիտեի երաժշտական խմբագրության ավագ խմբագիր, 1988-1992 թվականներին՝ Հայաստանի Հանրագիտարանի գլխավոր խմբագրության արվեստի բաժնի ավագ գիտաշխատող և երաժշտության բաժնի վարիչ: 1990-ական թվականներին աշխատել է ԱՕԿՍ-ում, եղել է երաժշտական միջոցառումների կազմակերպիչ և բանախոս, 1993-1995 թվականներին՝ «Առագաստ» թերթի մշակույթի բաժնի վարիչ, 1996-1998 թվականներին` Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գեղարվեստական հարցերով խորհրդատու, 1997-2000 թվականներին՝ «Ազգ» օրաթերթի մշակույթի բաժնի վարիչ, 1995-2007 թվականներին՝ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դաշնակահար[2]։

2004 թվականից Բեյրութի «Ազդակ» օրաթերթի մշակույթի բնագավառի Հայաստանի ներկայացուցիչն է: 2009-2011 թվականներին եղել է Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի մշակութային միջոցառումների կազմակերպիչ և վարող[1]:

Աշխատությունները վերաբերում են հայ կոմպոզիտորական և կատարողական արվեստների խնդիրներին[3]: Հեղինակ է գրքերի, հոդվածների, հաղորդումների: Հանդես է գալիս նաև որպես լրագրող, բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ[1][4]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սիրիր այս օրը, Երևան, 1979:
  • «Թիֆլիսի «Հայարտան» դերը հայ երաժշտական արվեստի զարգացման գործընթացում 1920-ական թթ.», «Սաբչոտա խելովնեբա», Թբիլիսի 1987:
  • «Հարություն Դելլալյանի կյանքը և ստեղծագործությունը», «Մակու», Երևան, 1992:
  • «Արաքս Մանսուրյան», «Մակու», Երևան, 1993:
  • «Սիրո առեղծվածը կամ էջեր կոմպոզիտորի կյանքից» «Համալսարան», Երևան, 1999:
  • «Դիրիժորը», «Զանգակ-97», Երևան, 2003:
  • «Կոմպոզիտոր Վլադիլեն Բալյան», «Աստղիկ-գրատուն», Երևան, 2003:
  • «Երաժշտի ժամանակը», «Զանգակ»-97, Երևան, 2003:
  • Վիկտոր Խաչատրյանի արվեստը, Երևան, 2004:
  • Կյանք ստի և սիրո մեջ, Երևան, 2005:
  • Հայրենի գրականության արահետներով, Երևան, 2005:
  • Կյանքիս խճանկարը, Երևան, 2011:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]