Կաղապար:Օրվա հոդված/Ապրիլի 20, 2018 թ.
![Սուրբ Պետրոսի տաճարը գիշերով](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1a/Saint_Peter%27s_Basilica_at_night.jpg/200px-Saint_Peter%27s_Basilica_at_night.jpg)
![Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c7/1000_most_imortant_articles_logo.svg/150px-1000_most_imortant_articles_logo.svg.png)
Սուրբ Պետրոսի պապական բազիլիկ Վատիկանում (իտալ.՝ Basilica Papale di San Pietro in Vaticano) կամ պարզապես Սուրբ Պետրոսի բազիլիկ (լատին․՝ Basilica Sancti Petri), կաթոլիկ տաճար Վատիկանում։
Կառուցվել է իտալական Վերածննդի ժամանակաշրջանում, և նրա կերտման գործում մեծ ներդրում են ունեցել Դոնատո Բրամանտեն, Միքելանջելոն, Կառլո Մադերնան և Լորենցո Բերնինին։ Աշխարհի ամենամեծ քրիստոնեական եկեղեցին է։ Չնայած նրան, որ Կաթոլիկ եկեղեցու մայր տաճարը չէ, և ոչ էլ Հռոմեական թեմի առաջնորդարանը, սակայն համարվում է ամենանվիրական կաթոլիկ սրբավայրերից մեկը։ Սուրբ Պետրոսի տաճարը նկարագրվել է որպես «Քրիստոնեական աշխարհում եզակի դիրք ունեցող» և «Քրիստոնեական աշխարհի բոլոր եկեղեցիներից ամենամեծը»։
Ըստ կաթոլիկ ավանդության տաճարը կառուցվել է Հիսուսի առաքյալներից մեկի՝ Պետրոս առաքյալի շիրիմի վրա։ Վերջինս համարվում է Հռոմի քրիստոնյա համայնքի առաջին եպիսկոպոսը և, ըստ այդմ՝ առաջին Հռոմի պապը։ Սուրբ Պետրոսի գերեզմանը ենթադրաբար գտնվում է անմիջապես բազիլիկի Ավագ խորանի տակ։ Այդ իսկ պատճառով... Ավելին⇒