Կաղապար:Օրվա հոդված/Ապրիլի 19, 2018 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< «Օրվա հոդված» նախագիծ
Սուրբ Պետրոսի տաճարը գիշերով
Սուրբ Պետրոսի տաճարը գիշերով
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։

Սուրբ Պետրոսի պապական բազիլիկ Վատիկանում (իտալ.՝ Basilica Papale di San Pietro in Vaticano) կամ պարզապես Սուրբ Պետրոսի բազիլիկ (լատին․՝ Basilica Sancti Petri), կաթոլիկ տաճար Վատիկանում։

Կառուցվել է իտալական Վերածննդի ժամանակաշրջանում, և նրա կերտման գործում մեծ ներդրում են ունեցել Դոնատո Բրամանտեն, Միքելանջելոն, Կառլո Մադերնան և Լորենցո Բերնինին։ Աշխարհի ամենամեծ քրիստոնեական եկեղեցին է։ Չնայած նրան, որ Կաթոլիկ եկեղեցու մայր տաճարը չէ, և ոչ էլ Հռոմեական թեմի առաջնորդարանը, սակայն համարվում է ամենանվիրական կաթոլիկ սրբավայրերից մեկը։ Սուրբ Պետրոսի տաճարը նկարագրվել է որպես «Քրիստոնեական աշխարհում եզակի դիրք ունեցող» և «Քրիստոնեական աշխարհի բոլոր եկեղեցիներից ամենամեծը»։

Ըստ կաթոլիկ ավանդության տաճարը կառուցվել է Հիսուսի առաքյալներից մեկի՝ Պետրոս առաքյալի շիրիմի վրա։ Վերջինս համարվում է Հռոմի քրիստոնյա համայնքի առաջին եպիսկոպոսը և, ըստ այդմ՝ առաջին Հռոմի պապը։ Սուրբ Պետրոսի գերեզմանը ենթադրաբար գտնվում է անմիջապես բազիլիկի Ավագ խորանի տակ։ Այդ իսկ պատճառով... Ավելին