Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 40, 2018 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< «Շաբաթվա հոդված» նախագիծ
Գաբրիել Գարսիա Մարկես
Գաբրիել Գարսիա Մարկես
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։

Գաբրիել Խոսե դե լա Կոնկորդիա Գարսիա Մարկես (իսպ.՝ Gabriel José de la Concordia García Márquez, մարտի 6, 1927, Արակատակա, Մագդալենա շրջան, Կոլումբիա - ապրիլի 17, 2014, Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), կոլումբացի վիպագիր, կարճ պատմվածքների հեղինակ, սցենարիստ և լրագրող: Լատինական Ամերիկայում հայտնի է նաև Գաբո անունով։ Լինելով 20-րդ դարի ամենաազդեցիկ և իսպանալեզու գրականության լավագույն ներկայացուցիչներից մեկը՝ 1972 թվականին արժանացել է Նեյշտադյան գրական միջազգային մրցանակի, իսկ 1982 թվականին՝ Նոբելյան մրցանակ գրականության ոլորտում։ Զբաղվել է ինքնակրթությամբ, կիսատ է թողել իրավաբանական կրթությունը՝ լրագրողի կարիերա սկսելու նպատակով։ Անարգել քննադատել է կոլումբական ներքին և արտաքին քաղաքականությունը։ 1958 թվականին ամուսնացել է Մերսեդես Բարչայի հետ․ ունեցել են երկու որդի՝ Ռոդրիգոն և Գոնզալոն։

Գարսիա Մարկեսը գրողի կարիերան սկսել է որպես լրագրող՝ գրելով բազմաթիվ ոչ գեղարվեստական գործեր և կարճ պատմվածքներ, բայց առավել հայտնի է իր վեպերով, ինչպես օրինակ՝ «Հարյուր տարվա մենություն» (1967), «Նահապետի աշունը» (1975), «Սերը ժանտախտի օրերին» (1985): Նրա գործերը բազմիցս արժանացել են գրաքննադատների հավանությանը և մեծ պահանջարկ են վայելել՝ առավելապես մոգական ռեալիզմ գրական ժանրը հանրայնացնելու համար։ Մոգական ռեալիզմն օգտագործում է մոգական տարրեր և իրադարձություններ սովորական և ռեալիստական իրավիճակներում։ Նրա որոշ գործերի իրադարձությունները ծավալվում են Մակոնդո կոչվող հորինված գյուղում (այս վայրը ստեղծելիս գրողը ներշնչվել է իր ծննդավայր Արակատակայից), և դրանց մեծ մասն անդրադառնում են միայնության թեմային։

2014 թվականի ապրիլին՝ Գարսիա Մարկեսի մահից հետո, Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը նրան անվանել է... Ավելին