Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 32, 2020 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

< «Շաբաթվա հոդված» նախագիծ

Արիանա Գրանդե Բուտերա (անգլ.՝ Ariana Grande-Butera, հունիսի 26, 1993, Բոկա Ռաթոն, Պալմ Բիչ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, դերասանուհի, երգերի հեղինակ և երաժշտական պրոդյուսեր, «Գրեմմի» երաժշտական մրցանակի դափնեկիր։

Գրանդեն իր կարիերան սկսել է 2008 թվականին բրոդվեյական «13» մյուզիքլում։ Հայտնի է դարձել «Nickelodeon»«Վիքտորիուս» (2010-2013 թվական) և «Սեմ և Քեթ» (2013-2014 թվական) հեռուստասերիալներում Քեթ Վալենթայնի դերի շնորհիվ: 2011 թվականին Գրանդեն պայմանագիր է կնքել «Republic Records»-ի հետ այն բանից հետո, երբ լեյբլի ղեկավարները YouTube-ում գտել էին երգերի քավեր տարբերակների տեսանյութը։ Նրա՝ 1950-ական թվականների doo-wop ազդեցությամբ փոփ և R&B առաջին դեբյուտային «Yours Truly» (2013 թվականին) ալբոմը գլխավորել է ԱՄՆ «Billboard 200» աղյուսակը, իսկ դրա գլխավոր սինգլը՝ «The Way», հայտնվել է ԱՄՆ «Billboard Hot 100»–ի առաջին տասնյակում:

Գրանդեի երկրորդ ստուդիական ալբոմը՝ «My Everything»-ը (2014), ներառել է փոփ, R&B և EDM ժանրերի երաժշտություն՝ թողարկելով թիվ մեկ սինգլները Մեծ Բրիտանիայում՝ «Problem»-ը և «Bang Bang»-ը։ Նա շարունակել է ուսումնասիրել փոփ և R&B ժանրերը իր երրորդ՝ «Dangerous Woman» ստուդիական ալբոմում (2016 թվական)՝ դառնալով Մեծ Բրիտանիայի անընդմեջ լավագույն երեք համարներից առաջինը: Նրա թրեփ-միահյուսված չորրորդ և հինգերորդ ստուդիական ալբոմները՝ «Sweetener» (2018) և «Thank U, Next» (2019), ունեցել են առևտրային հաջողություն, նաև դրական են ընկալվել քննադատների կողմից։

Գրանդեն արժանացել է «Գրեմմի» մրցանակի՝ «Լավագույն փոփ վոկալ» ալբոմի անվանակարգում, այնուհետև առաջադրվել է «Գրեմմիի» տարվա ալբոմի և փոփ վոկալային ալբոմի ամենամեծ հոսքային շաբաթվա ռեկորդ սահմանելու համար։ «Thank U, Next», «7 Rings» և «Break Up With Your Girlfriend, I'm Bored»» սինգլների շնորհիվ Գրանդեն դարձել է առաջին սոլո կատարողը, որը միաժամանակ զբաղեցնում էր «Hot 100»-ի առաջին երեք հորիզոնականները, առաջին կինը, որը հաջողության է հասել «UK Singles Chart»-ում, և առաջին մարդը, որը գլխավորել է սինգլների հիթ-շքերթները իր առաջին հինգ ստուդիական ալբոմներից յուրաքանչյուրի հետ «Hot 100»-ի առաջին տասնյակում: 2020 թվականին իր «Stuck with U» և «Rain On Me» համագործակցությունների շնորհիվ նա ռեկորդ է սահմանել «Hot 100»-ում թիվ մեկ դեբյուտների քանակով և դարձել առաջին կատարողը, որի առաջին չորս լավագույն սինգլների դեբյուտը տեղի է ունեցել ամերիկյան հիթ-շքերթների գագաթին։

Գրանդեն ունի ընդարձակ չորս օկտավա վոկալային դիապազոն և սուլիչ ռեգիստր։ Իր կարիերայի ընթացքում նա արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ մեկ «Գրեմմի», մեկ «Brit Awards», երկու «Billboard Music Awards», երեք «American Music Awards», հինգ «MTV Video Music Awards», և ութ անգամ դարձել է Գինեսի ռեկորդակիր: «Թայմ» վաճառատունը Գրանդեին անվանել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը (2016 և 2019 թվականներին), իսկ «Ֆորբս»-ը նրան ներառել է երաժշտության ոլորտում ամենաբարձր վարձատրվող կանանց իր ամենամյա ցուցակում (2019 և 2020 թվականներին), «Billboard»-ը նրան ճանաչել է Տարվա կին (2018 թվական) և ամենակատարյալ արտիստուհին, որն իր դեբյուտը կատարել է 2010-ական թվականներին։ Ավելին