Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 29, 2023 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Շաբաթվա հոդված» նախագիծ

Անգլո-իսպանական պատերազմ, 1585-1604 թվականներին տեղի ունեցած ռազմական հակամարտություն մի կողմից Իսպանական կայսրության, մյուս կողմից՝ Անգլիայի թագավորության միջև՝ վերջիններիս դաշնակցային զորքերի գործուն դերակատարությամբ։ Այս պատերազմի նշանակալի առանձնահատկությունն էր կողմերի ձեռնպահ մնալը միմյանց պաշտոնապես պատերազմ հայտարարելուց, որի արդյունքում էլ հակամարտությունն ընթանում էր բազմաթիվ ինքնաբուխ ռազմական դրվագներով։ Փաստացիորեն, պատերազմը սանձազերծվել է 1585 թվականին՝ Ռոբերտ Դադլիի գլխավորած Անգլիայի ռազմական արշավախմբի կողմից Իսպանական Նիդերլանդներում բռնկված հակահաբսբուրգյան հեղափոխությանը միջամտելուց և ապստամբական ուժերին աջակցելուց հետո։

Պատերազմի սկզբնամասում անգլիացիները նշանակալի հաղթանակ են տոնում իսպանական ուժերի նկատմամբ՝ կործանելով, այսպես կոչված, «Անպարտելի արմադա»-ն։ Ի պատասխան իսպանացիների արշավանքի՝ Անգլիայի թագուհին Իսպանական թերակղզի է ուղարկում Անգլիական արմադան («Հակաարմադա»), որը նույնպես իր նպատակին չի ծառայում։ Իսպանական նավատորմը Բրիտանական կղզիների ուղղությամբ նավարկում է 1596 և 1597 թվականներին ևս, սակայն գլխավորապես ջախջախվում է՝ եղանակի ոչ բարենպաստ լինելով պայմանավորված...Ավելին