Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 06, 2019 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< «Շաբաթվա հոդված» նախագիծ
Մարի Կյուրի
Մարի Կյուրի
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։

Մարիա Սկլոդովսկա-Կյուրի (ֆր.՝ Marie Curie, լեհ.՝ Maria Skłodowska-Curie, նոյեմբերի 7, 1867- հուլիսի 4, 1934), ֆիզիկայից (1903) և քիմիայից (1911) Նոբելյան մրցանակի կրկնակի դափնեկիր, Փարիզում և Վարշավայում Կյուրիի ինստիտուտների հիմնադիր, ականավոր ֆրանսիացի ֆիզիկոս և քիմիկոս Պիեռ Կյուրիի կինը։ Ամուսնու հետ ուսումնասիրել են ռադիոակտիվության երևույթը, հայտնաբերել են ռադիում (լատին․՝ radium - ճառագայթող) և պոլոնիում (լատին․՝ polonium (Polonia - «Լեհաստան») քիմիական տարրերը։ Մարի Կյուրին առաջարկել է ուրանի հանքաքարի մշակման և զտման դասական մեթոդ, երկար տարիներ ուսումնասիրել է ռադիոակտիվ ճառագայթման հատկությունները, նրա ազդեցությունը կենդանական բջիջների վրա։ Առաջին կինն է, որ ստացել է Նոբելյան մրցանակ, առաջինը և միակ կինը, որ ստացել է կրկնակի Նոբելյան մրցանակ և միակ մարդը, որ Նոբելյան մրցանակ է ստացել երկու տարբեր գիտական բնագավառներից:

Նա նաև եղել է Փարիզի համալսարանի առաջին կին պրոֆեսորը, իսկ 1995 թվականին, երբ նրա աճյունն ամփոփվեց Փարիզի Պանթեոնում, դարձավ առաջին կինը, որն այնտեղ թաղված է սեփական արժանիքների և գիտական ձեռքբերումների համար:

Մարի Կյուրին ծնվել է Վարշավայում, Լեհական թագավորությունում, որն այն ժամանակ Ռուսական կայսրության մի մասն էր կազմում: Նախնական կրթությունը ստացել է Վարշավայի «Թռիչք» համալսարանում (գաղտնի գործող ուսումնական հաստատություն, որը պահպանում էր լեհական ավանդույթները), ապա սկսել է զբաղվել բնագիտության գործնական ուսումնասիրմամբ: 1891 թվականին, 24 տարեկան հասակում նա հետևում է ավագ քրոջը՝ Բրոնիսլավային և մեկնում Փարիզ՝ ուսումը շարունակելու: Այնտեղ նա բարձրագույն կրթություն է ստանում և շարունակում իր հետագա գիտական ուսումնասիրությունները: 1894 թվականին Մարիան հանդիպում է Պիեռ Կյուրիին, իսկ 1895 թվականին նրանք ամուսնանում են։ Նրանք միասին սկսում են ուսումնասիրել ուրանի աղերի արձակած անսովոր ճառագայթները։ 1903 թվականին նա ամուսնու՝ Պիեռ Կյուրիի և ֆիզիկոս Անրի Բեքերելի հետ մեկտեղ ստանում է Նոբելյան մրցանակ ֆիզիկայի բնագավառում: 1911 թվականին Մարի Կյուրին Նոբելյան մրցանակ է ստանում քիմիայի բնագավառում: Նրա ձեռքբերումները ներառում են «ռադիոակտիվության» տեսության զարգացումը (տեսություն, որի անունը ինքն էր հորինել), ռադիոակտիվ իզոտոպերի մեկուսացման տեխնիկան և երկու քիմիական տարրերի՝ ռադիումի և պոլոնիումի հայտնագործումը: Նրա ղեկավարությամբ աշխարհում առաջին անգամ սկսվեցին ուսումնասիրություններ կատարվել նորագոյացությունները ռադիոակտիվ իզոտոպերով բուժելու ուղղությամբ: Նա հիմնադրել է Փարիզի և Վարշավայի Կյուրիի անվան ինստիտուտները, որոնք մինչև օրս հանդիսանում են բժշկական հետազոտությունների գլխավոր կենտրոններ: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա մշակեց... Ավելին