Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 26, 2023 թ.
- ․․․ այս ֆրանսուհին 108 տարեկանում թողարկել է ալբոմ, որը ներառել է Ջորջ Գերշվինի, Ռոբերտ Շումանի, Աստոր Պիացոլայի և Կլոդ Դեբյուսիի ստեղծագործությունները։
- ․․․ այս նկարը (լուսանկարում) պահվում է հատուկ պաշտպանիչ տուփի մեջ, քանի որ նկարիչը չէր դիմանում լուծիչների սուր հոտին։
- ․․․ ավստրալական ոչ այնքան հասանելի այս լիճը, վարդագույն է շնորհիվ ջրում ապրող դունալիելլա աղաջրային ջրիմուռի։
- ․․․ համաձայն մի տեսության՝ կախված տնտեսության վիճակից կանանց փեշի երկարությունը կարճանում կամ երկարում է։
- ․․․ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում անցկացվում է ամենամյա միջոցառում, որի ընթացքում մարդիկ, գաղափարական նկատառումներով, այրում են իրենց թղթադրամները։
- ․․․ Կիմ Ջոնգ Ունը ԿԺԴՀ-ում արգելել է ինքնասպանությունը՝ այն անվանելով «դավաճանություն սոցիալիզմին»։