Հանդիպում ոլորասանդուղքի վրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանդիպում ոլորասանդուղքի վրա
տեսակգեղանկար
նկարիչFrederic William Burton?
տարի1864
բարձրություն95,5 սանտիմետր
լայնություն60,8 սանտիմետր
ուղղությունՊրեռաֆայելիտներ
ժանրպատմական գեղանկարչություն
նյութթուղթ, ջրաներկ և գուաշ
գտնվում էԻռլանդիայի ազգային պատկերասրահ
հավաքածուԻռլանդիայի ազգային պատկերասրահ
կայք
Ծանոթագրություններ
 Hellelil and Hildebrand or The Meeting on the Turret Stairs Վիքիպահեստում

Հանդիպում ոլորասանդուղքի վրա կամ Հանդիպում աշտարակի աստիճանների վրա կամ Հելելիլ և Հիլդեբրանդ (անգլ.՝ The Meeting on the Turret Stairs), Ֆրեդերիկ Ուիլյամ Բերթոնի 1864 թվականի ջրաներկ նկարն է, որն այժմ գտնվում է Իռլանդիայի ազգային պատկերասրահում։ Բարթոնը ծնունդով իռլանդացի էր այս նկարն ստեղծելու ժամանակ ապրել է Լոնդոնում, որտեղ հետագայում դարձել է Ազգային պատկերասրահի տնօրեն։ 2012 թվականին քվեարկությամբ նկարն իռլանդական հանրության կողմից ընտրվել է որպես Իռլանդիայի ամենասիրված նկար՝ քննադատների ներկայացրած 10 ստեղծագործությունների ցուցակից[1]։

Թեմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարի թեման Հելելիլի սիրո պատմությունն է, որ սիրահարվել է իր թիկնապահ Հիլդեբրանդին։ Ջորջ Էլիոթն այդ մասին նշել է. «Թեման կարող էր դառնալ աշխարհի ամենագռեհիկ բանը. նկարիչը այն բարձրացրել է զտված հույզերի ամենաբարձր աստիճանին»[2]։

Նկարում սիրահարված զույգ է պատկերված, որը գրկախառնվել է աշտարակի աստիճանների վրա։ Ակնհայտ է, որ տղամարդն ու կինը գաղտնի են շփվում են և կարող են միասին լինել ընդամենը մի քանի րոպե։ Հելելիլին թագավորի դուստրն էր,իսկ Հիլդեբրանդը նրան հսկող 12 ասպետներից մեկն էր։ Թեև Հիլդեբրանդը նույնպես արքայազն էր՝ Անգլիայի թագավորի որդին, բայց Հելելիլի հայրը նրան համարում էր դստեր համար ոչ պիտանի թեկնածու։ Սիրահարները որոշել են փախչել՝ վերցնելով թագավորական գանձարանը։ Նրանց հետապնդել են, բայց խիզախ ասպետ Հիլդեբրանդը հակահարված է տվել և սպանել թագավորին և նրա վեց որդիներին։ Հելելիլը խնդրեց իր սիրելիին խնայել ամենափոքրին՝ յոթերորդ եղբորը։ Բայց հենց դա անելուց հետո Հիլդեբրանդը կորցրել է իր ուժը և պարտվել։ Կրտսեր եղբայրը Հելելիլին հետ է տարել պալատ՝ նրա մազերով կապելով ձիու թամբին։ Եղբայրը պնդել է մահապատժի ենթարկել Հելելիլին, բայց մայրը խղճացել է նրան և վաճառել նրան ստրկության։ Հելելիլն թագուհու ստրուկ է դարձել, որին պատմել է իր պատմությունը, որից հետո մահացել է[3]։

Գրական նախօրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմությունը վերցված է միջնադարյան դանիական բալլադից, որը թարգմանել էր Ֆրեդերիկ Ուիլյամ Բերթոնի ընկեր Ուիթլի Սթոքսը[4][5] և տպագրվել է «Հելելիլ և Հիլդեբրանդ» վերնագրով Ֆրեյզեր ամսագրում 1855 թվականին։ Ավելի ուշ այն թանգարանին է նվիրել բանաստեղծի քույրը՝ Մարգարեթ Սթոքսը[6]։ Ավելի հայտնի է Ուիլյամ Մորիսի նույն բանաստեղծության թարգմանությունը, որը կոչվում է «Հիլդեբրանդ և Հելելիլ»[7]։

Նկարի պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարիչը չի դիմացել յուղի կամ, ավելի հավանական է, լուծիչների հոտին, ուստի նկարել է միայն ջրային հիմքով ներկերով՝ ջրաներկով և գուաշով։ «Հելելիլ և Հիլդեբրանդ. հանդիպում աշտարակի աստիճաններին» կտավը նկարել է ջրաներկով, ուստի ժամանակի ընթացքում այն փչանում է արևի լույսի ազդեցությամբ։ Այդ պատճառով նկարը պահպանվում է հատուկ պաշտպանիչ տուփի մեջ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Aidan Dunne, Romantic Scene Voted Ireland's Favourite Painting Արխիվացված 2012-05-25 Wayback Machine, Irish Times, 25 May 2012
  2. Robert O'Byrne. The man who made Ireland’s favourite painting (APOLLO)
  3. 3,0 3,1 admin (2021 թ․ ապրիլի 26). «Хеллелила и Хильдебранд: встреча на лестнице башни». Картины с историей (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 9-ին.
  4. Hellelil and Hildebrand, the Meeting on the Turret Stairs by Frederic William Burton (National Gallery of Ireland)
  5. «Hellelil and Hildebrand, the Meeting on the Turret Stairs». onlinecollection.nationalgallery.ie (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 6-ին.
  6. Froude, James Anthony; Tulloch, John (1855). Fraser's Magazine (անգլերեն). J. Fraser.
  7. Morris, William (2012 թ․ հոկտեմբերի 11). The Collected Works of William Morris: With Introductions by His Daughter May Morris (անգլերեն). Cambridge University Press. ISBN 978-1-108-05123-1.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]