Հիլիեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սա լճի մասին հոդված է։ Հեռուստասերիալի մասին հոդվածը կոչվում է Հիլեր։
Հիլիեր
Տեսակաղի լիճ և լիճ
Երկիր Ավստրալիա
ՎարչատարածքԱրևմտյան Ավստրալիա
Երկարություն0,6 կմ
Լայնություն0,25 կմ
Մակերես0,015 կմ²
Ավազանի երկիր Ավստրալիա
Քարտեզ
Քարտեզ

Հիլիեր (անգլ.՝ Hillier), աղի լիճ Ավստրալիայի հարավ-արևմուտքում, Արևմտյան Ավստրալիա նահանգի Միդլ Այլենդ կղզում։ Վարդագույն երանգի ջուր ունի։ Լճի եզրերը շրջապատված են ավազով և նվենու անտառներով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզին և լիճը հայտնաբերվել են 1802 թվականին, բրիտանական ծովագնաց Մեթյու Ֆլինդերսի արշվախմբի կողմից։ Կապիտան Ֆլինդերսը լիճը նկատել է կղզու ամենաբարձր հատվածից։

20-րդ դարի սկզբին Հիլիեր լճում սկսվել է աղի արդյունահանում, սակայն վեց տարի անց այն դադարեցվել է։

Վարդագույն երանգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիճը թռչնի բարձրությունից։

Ծովի ջրի գույնը մշտական է և չի փոխվում։ Ենթադրվում է, որ ջրի վարդագույն լինելու պատճառը պայմանավորված է աղիությամբ և առանձնահատուկ միկրոօրգանիզմներով, որոնք բնակվում են լճում, սակայն 1950 թվականի անցկացված փորձաքննությունները չեն հաստատել այդ ենթադրությունները։ 2016 թվականին Extreme Microbiome Project նախագծի շրջանակներում անցկացվել են ծովի ջրի մետագենոմական հետազոտություններ, որոնք բացահայտել են, որ ջրի վարդագույն երանգը պայմանավորված է Դունալիելլա աղաջրային ջրիմուռով, ինչպես նաև Salinibacter ruber, Dechloromonas aromatica օրգանիզմներով և արքեաների որոշ այլ տեսակներով[1][2]։

Զբոսաշրջիկների համար Հիլիերը այնքան էլ հարմար վայր չէ։ Ջրային նավիգացիոն համակարգի բացակայության պատճառով այդ շրջաններ հասնելու առավել հարմար եղանակը օդային թանկ տրանսպորտն է[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռետբա (վարդագույն լիճ Սենեգալում)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Heger, Monica (2016 թ․ մարտի 7). «Extreme Microbiome Project Aims to Characterize Microbes Living in Harsh Environments». genomeweb. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
  2. "Pink Lake Mystery Solved!".
  3. «Озеро Хиллер — самое необычное розовое озеро в Австралии». countofworld.ru. 2013 թ․ մայիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիլիեր» հոդվածին։