Կախի Կախիաշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կախի Կախիաշվիլի
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մականուն(ներ)՝Ակակիոս Կակիաշվիլիս
Ազգություն՝Վրաստան Վրաստան
Մասնագիտացում՝ծանրամարտ
Երկիր՝ Հունաստան
Ծննդյան ամսաթիվ՝13 հուլիսի, 1969
Ծննդավայր՝Ցխինվալ
Հարավ-Օսեթական ինքնավար մարզ
Վրացական ԽՍՀ
ԽՍՀՄ
176 սանտիմետր
Մարզչական մրցանակներ
Օլիմպիական խաղեր
Ոսկի Բարսելոնա, 1992 (մինչև 90 կգ)
Ոսկի Ատլանտա, 1996 (մինչև 99 կգ)
Ոսկի Սիդնեյ, 2000 (մինչև 94 կգ)
Աշխարհի առաջնություններ
Արծաթ Մելբուրն, 1993 (մինչև 91 կգ)
Արծաթ Ստամբուլ, 1994 (մինչև 91 կգ)
Ոսկի Գուանչժոու, 1995 (մինչև 99 կգ)
Ոսկի Լախտի, 1998 (մինչև 94 կգ)
Ոսկի Աթենք, 1999 (մինչև 94 կգ)

Կախի Կախիաշվիլի (Ակակիոս Կակիաշվիլիս) (վրաց.՝ კახი კახიაშვილი, հուն․՝ Ακάκιος Κακισβίλης; 13 հուլիսի 1969, Ցխինվալ, Հարավ-Օսեթական ինքնավար մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), սովետական, վրացական ու հունակաան հայտնի ծանրամարտիկ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Վրացական ԽՍՀ կազմում գտնվող Հարավ-Օսեթական ինքնավար մարզի Ցխինվալ քաղաքում։

Կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախի Կախիաշվիլին սպորտով սկսել է զբաղվել 1980 թվականից՝ մարզիչ Ի. Ս. Գրիկուրովի ղեկավարության տակ։ Կախիաշվիլիի թե՛ սպորտային, թե՛ մարզչական կյանքում կարևոր նշանակություն ունեցավ Դոնի Ռոստով տեղափոխվելը։ Այստեղ տաղանդավոր ծանրամարտիկի համար ստեղծված էին կանոնավոր մարզումների բոլոր պայմանները։ Նա ապացուցեց, որ լիովին արժանի է լինել Միացյալ հավաքականի կազմում և 1992 թվականին մեկնել Բարսելոնա՝ Օլիմպիական խաղերի։ Այնտեղ Կախի Կախիաշվիլին գրավեց իր առաջին ոսկե մեդալը։ Օլիմպիադայից հետո նա մի ամբողջ տարի հանդես եկավ նորից վերաձևավորված Վրաստանի դրոշի ներքո։

Հունաստանի դրոշի ներքո[խմբագրել | խմբագրել կոդը]

Սակայն արդեն 1994 թվականին՝ Եվրոպայի առաջնությունից հետո, Կախի Կախիաշվիլին արտագաղթում է Հունաստան և մինչև իր սպորտային կարիերայի ավարտը ներկայացնում է Հունաստանը՝ Ակակիոս Կակիաշվիլիս մարզական կեղծանունով։ Ատլանտայի Օլիմպիական խաղերում երկրորդ ոսկե մեդալին արժանանալուց հետո ծանրամարտիկն ասաց.

Իմ երկու ոսկե մեդալներից առաջինը ես հաղթեցի Վրաստանի համար, որտեղ ես ծնվել ու ապրել եմ մինչև 23 տարեկանը։ Բայց ես մեծ ցանկություն ունեի հաղթել ևս մեկը Հունաստանի համար՝ երկիր, որը ես սիրում եմ, և որտեղ ապրում եմ ծնողներիս հետ

:

2006 թվականին Կախի Կախիաշվիլիին տրվեց Վրաստանի քաղաքացիություն, ինչի մասին որոշումը կայացրել էր անձամբ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ 2010 թվականին նա ներգրավվեց ծանրամարտի փառքի սրահում[1]։

Սպորտային նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիմպիական խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անցկացման վայր Ներկայացուցչություն Կատեգորիա Արդյունք Գումար, կգ Ձգում + հրում
1992 Բարսելոնա ԽՍՀՄ Միացյալ Հավաքակա մինչև 90 կգ չեմպիոն 412,5 177,5 + 235
1996 Ատլանտա Հունաստան Հունաստան մինչև 90 կգ չեմպիոն 420 185 + 235
2000 Սիդնեյ Հունաստան Հունաստան մինչև 94 կգ չեմպիոն 405 185 + 220
2004 Աթենք Հունաստան Հունաստան մինչև 94 կգ - 180 + -

Ծանրամարտի աշխարհի առաջնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 Մելբուրն Վրաստան Վրաստան մինչև 91 կգ 2-րդ տեղ 402,5 180 + 222,5
1994 Ստամբուլ Հունաստան Հունաստան մինչև 91 կգ 2-րդ տեղ 397,5 177,5 + 220
1995 Գուանչժոու Հունաստան Հունաստան մինչև 99 կգ չեմպիոն 410 182,5 + 227,5
1998 Լախտի Հունաստան Հունաստան մինչև 94 կգ չեմպիոն 400 180 + 220
1999 Աթենք Հունաստան Հունաստան մինչև 94 կգ չեմպիոն 412,5 188 + 225

Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 Սեքսարդ ԽՍՀՄ Միացյալ Հավաքական մինչև 90 կգ չեմպիոն 400 175 + 225
1993 Սոֆիա Վրաստան Վրաստան մինչև 91 կգ չեմպիոն 402,5 180 + 222,5
1994 Սոկոլով Վրաստան Վրաստան մինչև 91 կգ 2-րդ տեղ 400 180 + 220
1995 Վարշավա Հունաստան Հունաստան մինչև 91 կգ չեմպիոն 407,5 180 + 227,5
1996 Ստավանգեր Հունաստան Հունաստան մինչև 99 կգ չեմպիոն 392,5 170 + 222,5
1998 Ռիզա Հունաստան Հունաստան մինչև 94 կգ 3-րդ տեղ 380 172,5 + 207,5
1999 Լա Կորունյա Հունաստան Հունաստան մինչև 94 կգ 2-րդ տեղ 402,5 177,5 + 225

Սահմանված ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախիաշվիլին իր ամբողջ սպորտային կարիերայի ընթացքում սահմանել է յոթ համաշխարհային ռեկորդ։ Ձգման ռեկորդը՝ 188 կգ, ուժի մեջ է 1999 թվականից։ Երկամարտի գումարային ռեկորդը՝ 412 կգ, որը սահմանել է նույն թվականին, 12 տարի մնաց անհաղթահարելի, հետագայում այն բարելավեց Իլյա Իլյինը (Ղազախստան) 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերի ժամանակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]