Կաթնապուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաթնապուր
Տեսակապուր
Ենթատեսակապուր
Հիմնականկաթ

Կաթնապուր, ապուրի տեսակ, որում ջրի հետ մեկտեղ որպես հեղուկ զանգված օգտագործվում է կաթ։ Այդպիսի ապուրները, սովորաբար պարունակում են շիլաներ կամ արիշտա։ Կարող է պարունակել կարտոֆիլ կամ այլ բանջարեղեններ։ Գոյություն ունեն կաթնապուրի պատրաստման բաղադրատոմսեր դդումով, սնկերով, սիսեոով, լոբիով, բրնձով (կաթնով) և այլն[1]։ Սկզբում բաղադրամասերը խաշվում են ջրում, իսկ խաշվելուց հետո ավելացնում են կաթ և աղ։ Կաթնապուրները պատրաստում են ցածր ջերմության վրա խուսափելու կաթի այրումից։ Կաթնապուրները մատուցվում են տարբեր տեսակի սենդվիչների հետ։ Կարող է մատուցվել որպես քաղցր կերակրատեսակ։ Հաճախ համի բարելավման համար կաթնապուրին ավելացնում են ձիթապտղի յուղ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]