Ծխագույն ընձառյուծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ծխագույն ընձառյուծ, (լատ․ Neofelis nebulosa)[1], մալայական անվանումը՝ «խարիմաու-դահան», կատվազգիների ընտանիքի ներկայացուցիչ[2], բնակվում է Հարավ-արևելյան Ասիայում։ Նախկինում հիշեցնում է հովազ և համարվում է բավականին հնագույն տեսակ։

Ծխագույն ընձառյուծի գանգը

Դասակարգումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանձնացվում են երեք ենթատեսակներ.

Մինչև 2006 թվականը Կալիմանտանի ծխագույն ընձառյուծը ևս համարվում էր Neofelis nebulosa diardi անվամբ ծխագույն ընձառյուծի ենթատեսակ, սակայն ԴՆԹ հետազոտության արդյունքում առանձնացվեց Neofelis diardi անվամբ ընձառյուծի տեսակ։

Բնութագրումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծխագույն ընձառյուծի իրանի երկարությունը 61-100 սանտիմետր է, պոչինը՝ 75-92 սանտիմետր։ Արուի մարմնի զանգվածը 16-21 կիլոգրամ է, էգինը՝ 11-15 կիլոգրամ։ Վզակոթի բարձրությունը 50-55 սանտիմետր է։ Նրա մարմնի ծավալը մոտավորապես համապատասխանում է սովորական լուսանի մարմնի ծավալին։ Ծխագույն ընձառյուծի մորթու նախշերը ընդհանրություն ունեն մարմարե կատվի մորթու նախշերի հետ. դեղին երանգի վրա կան ցրված, խոշոր, անհավասար սև բծեր։ Պարանոցի և մեջքի վրա մուգ շականակագույն կամ սև երկնավուն բծեր կան։ Պոչը ծանր է, փափուկ, ներկված է իրար չմիացած սև օղակաձև բծերով։ Այդ բծերից յուրաքանչյուրը մոտենալով մարմնի մեջտեղի հատվածին` դառնում է ավելի լուսավոր։ Ծխագույն ընձառյուծի գանգը երկարաձգված է, ինչի շնորհիվ էլ առանձնանում է մյուս ժամանակակից կատուներից։ Ծխագույն ընձառյուծի ժանիքները մարմնի չափերի համեմատ ամենամեծն են բոլոր տեսակի կատվազգիների մեջ և կարող են հասնել 3,5 սանտիմետրի։ Թաթերը համեմատաբար կարճ են և լայն քայլեր են անում։ Աչքերը դեղին են։ Պոչը որքան մոտենում է ծայրին, այնքան մգանում է։

Տարածումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծխագույն ընձառյուծը հանդիպում ենք Ասիայի հարավ-արևելքում՝ Հարավային Չինաստանից մինչև Մալակկա, և արևելյան Հիմալայներից մինչև Վիետնամ։ (Նման տեսակը, որը հանդիպում է Թայվանում, 2013 թվականին համարվում էր վերացած, սակայն 2019 թվականին հայտնվեց տեղեկություն, որ կենդանուն երկու անգամ տեսել են կղզու հարավ-արևելքում)։ Նրա կենսատոպերը համարվում են արևադարձային և մերձարևադարձային անտառները, որոնք տեղակայված են մինչև 2000 մետր բարձրության վրա։

Ըստ գիտնականների հաշվարկների, 2008 թվականին ծխագույն հասուն ընձառյուծների թիվը 10000-ից ավելի չէր[3]։

Վարքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծխագույն ընձառյուծներն ապրում են միայնակ և սովորաբար տեղաշարժվում են խմբերով։ Երկար պոչն օգնում է նրանց պահել հավասարակշռությունը շարժման համար ոչ բարենպաստ վայրերում։ Կատվազգիների ընտանիքի տեսակների մեջ ծխագույն ընձառյուծները բոլորից լավ են կարողանում մագլցել ծառերի վրա, միայն ծխագույն ընձառյուծներն ու մարմարե կատուներն են կարողանում գլիխիվայր իջնել մինչև ծառի բունը[4]։ Նրանք նաև կարողանում են լավ լողալ։ Նրանց որս են դառնում եղջերուները, վարազները, կապիկները, թռչունները, այծերը, սողունները։ Իրենց զոհին սպասում են ճյուղերի վրա և անսպասելիորեն վերևից ցատկում են նրանց վրա։

Ծխագույն ընձառյուծների բազմացման մասին բնության մեջ ոչինչ հայտնի չէ, բայց վանդակում պահման պայմաններում բազմացումը տեղի է ունենում մարտ-օգոստոս ամիսներին։ Հղիությունը տևում է 86-95 օր։ Ձագերը ծնվում են ծառի փչակում, այդ տարածքում տեղավորվում են 1-5 ձագեր, ամեն մեկն ունի 150-280 գրամ մարմնի զանգված։ Աչքերը բացվում են 10-12 օր հետո։ Ծնվելիս կատուների մարմինը պատված է դեղնամոխրագույն մորթիով, իսկ առաջին 6 ամիսների ընթացքում հայտնվում են բծեր։ Ձագերը չափազանց ակտիվ են ծնվելուց հետո առաջի 5 ամիսների ընթացքում։ 10 ու կես շաբաթ հետո նրանք արդեն մեծ չափերի որս են ուտում, 5 ամսվա ընթացքում ստանում են մայրական կաթ։ 9 ամիս հետո արդեն մորից անկախանում են և սկսում են վարել ինքնուրույն կյանք։

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծխագույն ընձառյուծի թանկարժեք մորթու համար նախկինում շատ էին այն որսում։ Այսօր նրան սպառնում է որսագողություն, բայց նրա կյանքի համար ամենամեծ վտանգը արևադարձային անտառների անտառահատումն է, որոնք հանդիսանում են նրա բնակեցման վայրերը։ Երեք ենթատեսակներից (4, եթե հաշվենք Neofelis nebulosa diardi -ն) արդեն վերացել է թայվանական ծխագույն ընձառյուծը (Neofelis nebulosa brachyurus): Բոլոր տեսակներին սպառնում է ոչնչացման վտանգ։

Բացի ծխագույն ընձառյուծ անվանումից հանդիպում է պուտավոր ընձառյուծ սխալ անվանումը[5]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կաղապար:Книга:Пятиязычный словарь названий животных. Млекопитающие
  2. А.Э. Брем Жизнь животных.Хищные. — Москва: Мир Книги, 2011. — С. 23-24.
  3. На Борнео засняли редкого дымчатого леопарда(չաշխատող հղում)
  4. Andrew J. Hearn, Joanna Ross, Henry Bernard, Soffian Abu Bakar, Luke T. B. Hunter The First Estimates of Marbled Cat Pardofelis marmorata Population Density from Bornean Primary and Selectively Logged Forest // PLoS ONE. — 2016-03-23. — В. 3. — Т. 11. — ISSN 1932-6203. — doi:10.1371/journal.pone.0151046
  5. Биоляпы — специальная страничка
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծխագույն ընձառյուծ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծխագույն ընձառյուծ» հոդվածին։