Ծաղիկներով աղջիկ (նկար, Մուրիլյո)
Ծաղիկներով աղջիկ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Բարտոլոմե Էստեբան Մուրիլյո[1] |
տարի | 1665 |
բարձրություն | 1207 միլիմետր |
լայնություն | 983 միլիմետր |
ժանր | դիմապատկեր |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Դալիջի պատկերասրահ[1] |
հավաքածու | Դալիջի պատկերասրահ |
սեփականատեր | Francis Bourgeois?[1] |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ |
«Ծաղիկներով աղջիկ» (իսպ.՝ Muchacha con flores), իսպանացի նկարիչ Բարտոլոմե Էստեբան Մուրիլյոյի ժանրային կտավը, որը նկարվել է մոտավորապես 1665-1670 թվականներին։ Կտավը գտնվում է Լոնդոնի Դալիջի պատկերասրահում (Մեծ Բրիտանիա)։ Գույների առումով այն համարվում է նկարչի լավագույն կտավներից մեկը[2]։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարում պատկերված է նստած ժպտացող աղջիկ՝ ծաղիկները շալի վրա։ Այս նկարում Մուրիլյոն օգտագործել է իմպրեսիոնիզմի տեխնիկան, իսկ գունային ներդաշնակության առումով այն ճանաչվել է որպես նկարչի կտավներից ամենագեղեցիկը[2]։
Ստեղծագործության պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]18-րդ դարից սկսած քննարկումներ են ընթանում «Էսկորիալի կուսական հղիությունը» նկարում պատկերված անձի վերաբերյալ, որի մի մասը գտնվում է «Ծաղիկներով աղջիկ» նկարի առաջին շերտի տակ։
Նրան են վերագրվում գարնան ծաղիկներ վաճառողի, գնչուի կամ կուրտիզանուհու կերպարները։ Նկարի ռենտգեն հետազոտության արդյունքում պարզվել է, որ առաջին շերտի տակ առկա է մեկ այլ պատկեր։ Եթե նկարը շրջում ենք 90 աստիճանով, ապա երկրորդ շերտում երևում է Մարիամ Աստվածածնի ստորին կեսը, որը նման է նույն նկարչի մեկ այլ՝ «Էսկորիալի կուսական հղիությունը» նկարին (պահվում է Պրադոյի թանգարանում, Մադրիդ)։ Հետազոտողները կարծում են, որ Մուրիլյոն վերանկարել է կտավները, այսպիսով, պահպանված նկարերից հայտնի է դառնում, որ նկարիչը 1664 թվականից նկարել է այս կոմպոզիցիայի այլ տարբերակներ[3]։ Ցրված լուսավորությունը, աղջկա զգեստի կտրտված թևքերի հստակ պատկերը բնորոշ են Մուրիլյոյի կարիերայի գագաթնակետին, այսինքն՝ մոտավորապես 1665-1670 թվականներին[3]։
1671 թվականին Մուրիլյոյի միակ դուստրը՝ Ֆրանցիսկա Մարիան (1655-1710), որը խուլ էր ծնվել, մեկնում է դոմինիկյան վանք՝ ստանալով քույր Ֆրանցիսկա Մարիա դե Սանտա Ռոզա անունը։ Ամսաթվերի համընկնումից ելնելով ՝ ենթադրվում էր, որ այս նկարը նկարչի դստեր դիմանկարն է ՝ ծաղկավաճառ աղջկա տեսքով։ Այս դեպքում վարդերը խորհրդանշում են նրա նոր անունը։ Հավանաբար ստեղծագործությունը համատեղել է կրոնական և ընտանեկան իրադարձությունները Մուրիլյոյի կյանքում[3]։
18-րդ դարի վերջին նկարը գնել է Ֆրենսիս Բուրժուան (1753-1811, անգլիացի նկարիչ, հնաոճ իրեր վաճառող և պատկերասրահի տեր) Լեհաստանի թագավոր Ստանիսլավ II Ավգուստի (1732-1798) պատվերով, որը ցանկանում էր Սանկտ Պետերբուրգի կայսերական Էրմիտաժի նմանությամբ թանգարան ստեղծել Վարշավայում։ Նախագծին վիճակված չէր իրականանալ, քանի որ 1795 թվականին Ստանիսլավ Երկրորդը հրաժարվեց գահից։ Կտակի համաձայն՝ 1811 թվականին Բուրժուայի մահից հետո «Ծաղիկներով աղջիկ» կտավը մնացած ցուցանմուշների հետ միասին տեղափոխվել է Դալիջի պատկերասրահ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Nina A. Mallory El Greco to Murillo: Spanish Painting in the Golden Age, 1556—1700, Harper & Row, 1990. 9780064355315
- Albert Frederick Calvert, Murillo C. Scribner’s sons, 1908.