Jump to content

Խուան Ֆակունդո Ռիանյո ի Մոնտերո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խուան Ֆակունդո Ռիանյո ի Մոնտերո
իսպ.՝ Juan Facundo Riaño y Montero
Ծնվել էնոյեմբերի 24, 1829(1829-11-24)
Գրանադա, Գրանադա, Անդալուզիա, Իսպանիա
Մահացել էփետրվարի 27, 1901(1901-02-27) (71 տարեկան)
Մադրիդ, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունարաբագետ, պատմաբան, արվեստագետ և քաղաքական գործիչ
Հաստատություն(ներ)Escuela Superior de Diplomática?
Պաշտոն(ներ)Թագավորության սենատոր, պրոֆեսոր, member of the Congress of Deputies?, Member of the Real Academia de la Historia?, Թագավորության սենատոր, Թագավորության սենատոր, Թագավորության սենատոր, Թագավորության սենատոր, Académico de la Real Academia de Bellas Artes de San Fernando? և director de la Real Academia de Bellas Artes de San Fernando?
ԱնդամակցությունՊատմության արքայական ակադեմիա, Իսպանիայի արքայական ակադեմիա, Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա և Cuerpo Facultativo de Archiveros, Bibliotecarios y Arqueólogos?
Ալմա մատերFacultad de Filosofía y Letras (Universidad de Granada)?, Մադրիդի կենտրոնական համալսարան և Մադրիդի համալսարան
Գիտական աստիճանդոկտոր
Տիրապետում է լեզուներինիսպաներեն
Երեխա(ներ)Juan Riaño y Gayangos?
 Juan Facundo Riaño y Montero Վիքիպահեստում

Խուան Ֆակունդո Ռիանյո ի Մոնտերո (անգլ.՝ Juan Facundo Riaño y Montero, նոյեմբերի 24, 1829(1829-11-24), Գրանադա, Գրանադա, Անդալուզիա, Իսպանիա - փետրվարի 27, 1901(1901-02-27), Մադրիդ, Իսպանիա), իսպանացի պատմաբան, արվեստի պատմաբան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խուան Ֆակունդո Ռիանյո ի Մոնտերոն ծնվել է Գրանադայում։ Ավարտել է Գրանադայի համալսարանի փիլիսոփայության և իրավունքի ֆակուլտետը։ Դոկտորի աստիճան ստացել է Մադրիդի կենտրոնական համալսարանում։ Սովորել է նաև արաբերեն։ Պատանեկան տարիներին ակտիվորեն ներգրավվել է Գրանադայի մշակության գործունեության մեջ, եղել է Cuerda Granadina-ի անդամ։ 1851 թվականին ճանաչողական շրջայց է կատարել Եվրոպա, եղել է Իտալիայում, Գերմանիայում, Անգլիայում։ 1864 թվականին ամուսնացել է Էմիլյա Գայանգոսի՝ արաբագետ, Պատմության արքայական ակադեմիայի անդամ Պասկուալ դե Գայանգոս ի Արսեի դստեր հետ։ Իսպանացի դիվանագետ Խուան Ռիանյո ի Գայանգոսը նրանց որդին է։

1863 թվականից Խուան Ֆակունդո Ռիանյո ի Մոնտերոն եղել է Դիվանագիտական բարձրագույն դպրոցի գեղարվեստի պրոֆեսոր։ 1870 թվականից եղել է Լոնդոնի Հարավային Կենսինգտոնի թանգարանի խորհրդատու, 1878 թվականին նշանակվել է Մադրիդի նորաստեղծ գեղարվեստական իրերի վերարատադրության թանգարանի տնօրեն[1]։ Ընտրվել է Պատմության արքայական ակադեմիայի և Սան Ֆերնանդոյի լեզվաբանության և գեղարվեստի ակադեմիայի անդամ։

1881-1883 թվականներին եղել է հանրության հետ կապերի ուսուցման գլխավոր տնօրեն, այնուհետև ընտրվել է սենատոր Գրանադա վարչական շրջանի, Գրանադայի համալսարանի, Գեղարվեստի թագավորական ակադեմիայի, 1988 թվականից եղել պետնախարար։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրատարակել է բազմաթիվ աշխատանքներ միջնադարյան արվեստի, արաբական ճարտարապետության ծագման կամ Ալհամբրայի մասին տարբեր իսպանալեզու և արտասահմանյան ամսագրերում[2]։

Կարևոր աշխատություններից են՝

  • The industrial arts in Spain, Londres, 1879.
  • "La Alhambra. Estudio de sus descripciones antiguas y modernas", en la Revista de España, 1884.
  • Critical and bibliographical Notes on early Spanish music, Londres, 1887.
  • "Viajes de extranjeros por España en el siglo XV". Boletín de la Sociedad Geográfica de Madrid, núm. 10, octubre 1877, tomo III, año II, pp. 289–301.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • CABALLERO CARRILLO, María Rosario (2002). Inicios de la Historia del Arte en España: La Institución Libre de Enseñanza (1876-1936). Madrid: CSIC. 84-00-08120-X.
  • RIARO, J.F. "Viajes de extranjeros por España en el siglo XV". Boletín de la Sociedad Geográfica de Madrid, núm. 10, octubre 1877, tomo III, año II, pp. 289–301.
  • TRUSTED, Marjorie (2006). «In all cases of difference adopt Signor Riaño's view: Collecting Spanish decorative arts at South Kensington in the late nineteenth century». Journal of the History of Collections (18). 1477-8564, 225/236.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախորդող
Խոսե Մարիա Ուետ ի Այիեր

Պատմության թագավորական ակադեմիա, մեդալ 12

1869 - 1901
Հաջորդող
Ֆեդերիկո Օլորիս ի Ագիլերա
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուան Ֆակունդո Ռիանյո ի Մոնտերո» հոդվածին։