Խուան Նատալիսիո Գոնսալես Պարեդես (իսպ.՝ Juan Natalicio González Paredes), (սեպտեմբերի 8, 1897, Վիլյառիկա, Պարագվայ - դեկտեմբերի 16, 1966, Մեխիկո, Մեքսիկա), պարագվայական լրագրող և քաղաքական գործիչ, երկրի նախագահ 1948 թ. օգոստոսի 16-ից 1949 թ. հունվարի 30-ը։ Նրա կառավարման տարիներին ազգայնացվեց ամերիկյան Compañía Americana de Luz y Tracción (CALT) ընկերությունը։ Գահընկեց է արվել պետական հեղաշրջմամբ Ֆելիպե Մոլաս Լոպեսի և Ֆեդերիկո Չավեսի ղեկավարությամբ։
Պարագվայի նախագահներ |
---|
| | | | | շեղատառ նշված են պաշտոնակատար, փոխարինող կամ ժամանակավոր նախագահները։ |
|