Ռաուլ Կուբաս Գրաու
| Ռաուլ Կուբաս Գրաու | |
| Raúl Alberto Cubas Grau | |
| Պարագվայի 49-րդ նախագահ | |
| Ստանձնեց պաշտոնը՝ | օգոստոսի 15, 1998 |
|---|---|
| Լքեց պաշտոնը՝ | մարտի 29, 1999 |
| Կուսակցություն՝ | Կոլորադո |
| Նախորդող՝ | Խուան Կարլոս Վասմոսի |
| Հաջորդող՝ | Լուիս Անխել Գոնսալես Մաչչի |
| Ծննդյան օր՝ | օգոստոսի 23, 1943 |
| Ծննդավայր՝ | Ասունսյոն, Պարագվայ |
Ռաուլ Ալբերտո Կուբաս Գրաու (օգոստոսի 23, 1943[1], Ասունսյոն, Պարագվայ), պարագվայցի ինժեներ և քաղաքական գործիչ։ Երկրի նախագահ 1998 թ. օգոստոսի 15-ից 1999 թ. մարտի 23-ը։ Հրաժարական է տվել փոխնախագահ Լուիս Մարիա Արգանյայի սպանությունից հետո։
Հրաժարականից հետո Կուբասը հեռացել է Բրազիլիա և քաղաքական ապաստան խնդրելԿարդոզոյի կառավարությունից։ Լինելով իր երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը, նա տիրապետել է 14 դե Խուլիո շինարարական ընկերություններին, որոնցից մեկը մասնակցել է Իտայպույի ՀԷԿ-ի շինարարությանը։
2004 թ. սեպտեմբերին, Կուբասի 30-ամյա դուստրը՝ Սեսիլիա Կուբաս Գուսինսկայան առևանգվել է։ Մեկ ամիս անց հաջողվել է կապ հաստատել առևանգող խմբավորման հետ։ 2005 թ. փետրվարին նրա մարմինը գտնվել է թաղված Ասունսյոնի արվարձան Նեմբի քաղաքի տներից մեկում։ Առևանգումը կապվել է Լիբերալ կուսակցության և Կոլումբիայի հողափոխական բանակի հետ[2][3]։ Մեղադրյալներից երկուսը 2006 թվականին քաղաքական ապաստան են գտել Բոլիվիայում[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||||||||