Բեռնարդինո Կաբալյերո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բեռնարդինո Կաբալյերո
իսպ.՝ Juan Bernardino Caballero de Añasco y Melgarejo
Bernardino Caballero.jpg
Ծնվել է մայիսի 20, 1839(1839-05-20)
Ծննդավայր Իբիկուի
Մահացել է փետրվարի 26, 1912(1912-02-26) (72 տարեկանում)
Մահվան վայր Ասունսյոն, Պարագվայ
Քաղաքացիություն Flag of Paraguay (reverse).svg Պարագվայ
Մասնագիտություն քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններ Պարագվայի նախագահ
Քաղաքական կուսակցություն Կոլորադո կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Արժանիքների ազգային շքանշան
Bernardino Caballero Վիքիպահեստում

Բեռնարդինո Կաբալյերո դե Անյասկո ի Մելգարեխո (իսպ.՝ Juan Bernardino Caballero de Añasco y Melgarejo, մայիսի 20, 1839(1839-05-20), Իբիկուի - փետրվարի 26, 1912(1912-02-26), Ասունսյոն, Պարագվայ), պարագվայական ռազմական և քաղաքական գործիչ, երկրի ժամանակավոր նախագահ (1880-1882 թթ.), իսկ հետո սահմանադրական նախագահ (1882-1886 թթ.)։ Նա Պարագվայի Կոլորադո կուսակցության հիմնադիրներից է։

Մասնակցել է Պարագվայի պատերազմին, որպես կապիտան և մարշալ Ֆրանսիսկո Սոլանո Լոպեսի ադյուտանտ։ Կուրուպաիտիի ճակատամարտում ղեկավարել է հեծելազորային ջոկատը։ 1868 թվականին ստացել է գեներալի կոչում, իսկ 1869 թվականին պարգևատրվել է Ամամբայի մեդալով։