Ֆուլխենսիո Եգրոս
| Ֆուլխենսիո Եգրոս ի Ֆրանկո դե Տոռես | |
| իսպ.՝ Fulgencio Yegros y Franco de Torres | |
| Պարագվայի 1-րդ պետության ղեկավար | |
| Ծննդյան օր՝ | 1780[1][2][3] |
|---|---|
| Ծննդավայր՝ | Քույքույհո, Paraguarí, Պարագվայ |
| Վախճանի օր՝ | հուլիսի 17, 1821 |
| Վախճանի վայրը՝ | Ասունսյոն, Պարագվայ |
Ֆուլխենսիո Եգրոս ի Ֆրանկո դե Տոռես, իսպ.՝ Fulgencio Yegros y Franco de Torres (1780[1][2][3], Քույքույհո, Paraguarí, Պարագվայ - հուլիսի 17, 1821, Ասունսյոն, Պարագվայ), պարագվայցի ռազմական և քաղաքական գործիչ, 1811 թվականի անկախության հռչակումից հետո, Պարագվայի ղեկավար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է զինվորականների ընտանիքում և Ասունսյոնում կրթություն ստանալուց հետո անցել է զինվորական ծառայության։ Մասնակցել է 1802 թվականի պորտուգալացիների դեմ պատերազմին և 1802 թ. Բուենոս Այրեսի վրա անգլիացիների հարձակման դիմադրությանը, որից հետո 1810 թվականին ստացել է կապիտանի աստիճան և նշանակվել Միսյոնես նահանգի նահանգապետ։ 1811 թ. Եգրոսի բանակը դիմադրություն ցույց տվեց երկիր ներխուժած Արգենտինայի բանակին։ Դրանից հետո, մայիսին Եգրոսը և Պեդրո Խուան Կաբելերոն հայտարարեցին երկրի անկախության մասին ու մտան Գերագույն Խունտայի կազմի մեջ, իսկ մայիսի 27-ին Եգրոսը դարձավ դրա ղեկավարը, հիմնելով երկրում առաջին ռազմական ակադեմիան։ 1813 թ. հոկտեմբերի 12-ին ուժի մեջ մտավ երկրի Սահմանադրությունը, որի համաձայն երկիրը կառավում էին երկու կոնսուլները, 4 ամիս ժամկետով։ Եգրոսի հետ կոնսուլ ընտրվեց Խոսե Գասպար Ռոդրիգես դե Ֆրանսիան։ Եգրոսը կոնսուլի պաշտոնում մնաց 1814 թ. փետրվարի 12-ից հունիսի 12-ը։ Ֆրանսիան, որը զգալի ազդեցություն ուներ քաղաքականության մեջ, երկրորդ անգամ կոնսուլ դառնալուց հետո հեղաշրջում իրականացրեց և ողջ իշխանությունը վերցրեց իր ձեռքը, իսկ Եգրոսը լինելով ավելի շատ զինվորական քան քաղաքական գործիչ, հեռացավ իր կալվածքը։
1820 թվականին Եգրոսը մասնակցեց Ֆրանսիայի դեմ անհաջող դավադրությանը, որից հետո բանտարկվեց և մահացավ բանտում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Faceted Application of Subject Terminology
- 1 2 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- 1 2 varios autores Diccionario biográfico español (իսպ.) — Real Academia de la Historia, 2011.
| ||||||||||||||||
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆուլխենսիո Եգրոս» հոդվածին։ |
| ||||||||||