Նա պորտուգալացի Ֆեդերիկո Չավեսի և Ֆելիսիա Կարեագայի որդին էր։ 1905 թ. ստացել է իրավունքի դոկտորի աստիճան։ Ղեկավարել է Կոլորադո կուսակցությունը։ Եղել է դեսպան և արտաքին գործերի նախարար։ 1949 թվականին ընտրվել է նախագահ։ 1950-1953 թվականներին իրականացրել է ազգայնական քաղաքականություն և սոցիալ-էկոնոմիկական ռեֆորմ, դեմ գնալով Միջազգային արժույթի հիմնադրամին։