Խուան Մելենդես Վալդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խուան Մելենդես Վալդես
իսպ.՝ Juan Meléndez Valdés
Juan Meléndez Valdés (1797).jpg
Ծնվել էմարտի 11, 1754(1754-03-11)[1][2][3][4]
ԾննդավայրRibera del Fresno, Բադախոս, Էստրեմադուրա, Իսպանիա
Վախճանվել էմայիսի 24, 1817(1817-05-24)[1][2][3][4] (63 տարեկանում)
Վախճանի վայրՄոնպելիե
Գրական անունcarepito
Մասնագիտությունբանաստեղծ, գրող և քաղաքական գործիչ
Լեզուիսպաներեն[1]
ՔաղաքացիությունԻսպանիա
ԿրթությունՍալամանկայի համալսարան
Ժանրերպոեզիա
ԱնդամակցությունԻսպանիայի արքայական ակադեմիա
ԱշխատավայրՍալամանկայի համալսարան
Firma de Juan Meléndez Valdés.svg
Juan Meléndez Valdés Վիքիպահեստում

Խուան Մելենդես Վալդես (իսպ.՝ Juan Meléndez Valdés, մարտի 11, 1754(1754-03-11)[1][2][3][4], Ribera del Fresno, Բադախոս, Էստրեմադուրա, Իսպանիա - մայիսի 24, 1817(1817-05-24)[1][2][3][4], Մոնպելիե), իսպանացի գրականագետ, բանաստեղծ, Սալամանկայի բանաստեղծական դպրոցի հիմնադիր: Հայտնի է եղել նաև «Բատիլո» («Batilo») կեղծանվամբ: Եղել է Իսպաներեն լեզվի թագավորական ակադեմիայի անդամ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խուան Մելենդես Վալդեսին նվիրված հուշարձան, որը գտռնվում է Բադախոս նահանգի Ռիբերա դել Ֆրենսո քաղաքում

Խուան Մելենդես Վալդեսը ծնվել է 1754 թվականի մարտի 11-ին Բադախոս նահանգում գտնվող Ռիբերա դել Ֆրենսո բնակավայրում[5](ռուս.): Սովորել է սկզբում Մադրիդի համալսարանում, այնուհետև Սալամանկայի համալսարանում, որտեղ վերջին հաշվով դարձել է դասախոս:

Որոշակի ժամանակահատված աշխատել է որպես դատավոր Սարագոսայում, Վալյադոլիդում, ինչպես նաև մայրաքաղաք Մադրիդում[6]:

1800 թվականին Խուան Մելենդես Վալդեսը խառնակչության համար արտաքսվել է Մեդինա և Սամորա:

Պիրենեյան պատերազմների ժամանակ Խուան Մելենդես Վալդեսը հանդես է եկել իշխանությունների հետ համագործակցության օգտին, որը հայտարարվել էր Նապոլեոնի կողմից: Այդպիսով նա դառնում է այն մարդկանցից մեկը, ում Բոնապարտը տալիս է «ֆրանսիականացված» մականունը[7]:

Օկուպացիոն իշխանությունների անկումից հետո Խուան Մելենդես Վալդեսը ստիպված էր լքել երկիրը: Արտագաղթելուց կարճ ժամանակ անց՝ 1817 թվականի մայիսի 24-ին նա մահանում է Մոնպելիեում[5]: Գրեթե շուրջ կես դար անց բանաստեղծի աճյունը տեղափոխվում է Մադրիդ քաղաքի պանթեոն:

19-րդ դարի վերջերին և 20--րդ դարի սկզբներին Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան-հանրագիտարանում Խուան Մելենդես Վալդեսի ստեղծագործական գործունեության մասին տրվել է հետևյալ գնահատականը. - «Նրա բանաստեղծությունները («Poesias», 1785 թվական) տարբերվում են և՛ նրբությամբ, և՛ հզորությամբ: Նա փորձւմ էր իսպանական գրականությանը հաղորդել վերջինի համար ոչ ռազմականացված բնութագիր: Նրա ամենամեծ որակներն են հետևողականությունը, անկեղծությունը, զբացմունքը և կենդանի երևակայությունը»[8]:

Խուան Մելենդես Վալդեսը մեծ ազդեցություն է ունեցել Խոսե Իգլեսիաս դե լաս Կասայի գրական գործունեույթան վրա[9]:

В родном городе поэта ему был установлен памятник.

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Real Academia de la Historia Diccionario biográfico españolReal Academia de la Historia, 2011.
  5. 5,0 5,1 Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  6. Энциклопедия Кругосвет(ռուս.)
  7. Demerson G., Don Juan Meléndez Valdés. Une vie espagnole sous ie signe de la France (1754—1817), P., 1961.
  8. «Мелендес-Вальдес, Хуан»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  9. «Иглезиас-де-лас-Казас, Хосе»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Astorgano Abajo, Antonio. Juan Meléndez Valdés, humanista. Estudio sobre la Cátedra de Salamanca. Publicaciones de la Diptutación de Badajoz. (pdf)
  • Astorgano Abajo, Antonio. Biografía de D. Juan Meléndez Valdés. Diputación Provincial. Badajoz, 1996.
  • Colford, W.E. Juan Meléndez Valdés. Nueva York, 1942.
  • Demerson, Georges. Don Juan Meléndez Valdés y su tiempo, 1754-1817. Editorial Taurus. Madrid, 1971.
  • Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  • Литературный энциклопедический словарь. - М.: Советская энциклопедия. Под редакцией В. М. Кожевникова, П. А. Николаева. 1987.
  • Melendez Valdés, Juan // «Энциклопедия Британника»; 1911 год (անգլ.).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]