Խուան Կաբրե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խուան Կաբրե
Juan Cabré y Aguiló.jpg
Ծնվել էօգոստոսի 2, 1882(1882-08-02)[1]
Calaceite, Teruel Province, Արագոն, Իսպանիա
Մահացել էօգոստոսի 2, 1947(1947-08-02)[2] (65 տարեկանում)
Մադրիդ, Իսպանիա
ՔաղաքացիությունԻսպանիա
Մասնագիտությունհնագետ
Տիրապետում է լեզուներինիսպաներեն[1]
ՊարգևներCommander of the Civil Order of Alfonso X, the Wise?
Երեխա(ներ)Encarnación Cabré Herreros?
Juan Cabré Aguiló Վիքիպահեստում

Խուան Կաբրե Ագիլո (իսպ.՝ Juan Cabré Aguiló, օգոստոսի 2, 1882(1882-08-02)[1], Calaceite, Teruel Province, Արագոն, Իսպանիա - օգոստոսի 2, 1947(1947-08-02)[2], Մադրիդ, Իսպանիա)[3], իսպանացի հնագետ։ Կալասեիտե համայնքում նրան նվիրված թանգարան է բացվել[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խուան Կաբրեն ծնվել է 1882 թվականի օգոստոսի 2-ին Իսպանիայի Տերուել պրովինցիայի Կալասեիտե համայնքում։ Սովորել է Տորտեսա ի Սարագոսայում։ Ավելի ուշ ուսումը շարունակել է Մադրիդում շնորհիվ Տերուելի պատգամավորականության կողմից հատկացված կրթաթոշակի։ Միևնույն ժամանակ Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիայի սանն էր, ինչպես նաև Պրադո թանգարանում որոշ աշխատանք է կատարել։

Նրա հակվածության վրա դեպի նկարչությունը, իսկ ավելի ուշ՝ հնագիտությունը, հնարավոր է, որ ազդել է կոլեկցիոներ Սեբաստիան Մոնսեռատ դե Սարագոսան, ով նրան ծանոթացրեց իբերական մշակույթի կտորներից կազմված իր հավաքածուին։ 1907 թվականին Կաբրեն հրատարակեց հնագիտական իր առաջին աշխատանքը Բարսելոնայի գրչության թագավորական ակադեմիայի լրաբերում. թեման Սան Անտոնիո դե Կալասեիտե իբերական բնակավայրի պեղումների մասին։ Այդ ժամանակվանից նշանակվել է Պատմության թագավորական ակադեմիայի անդամ և մասնակցել է Տերուել պրովինցիայի հուշարձանների կատալոգի կազմմանը։

Ampliación de Estudios միությունը նրան կրթաթոշակ շնորհեց Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Իտալիայում և Շվեյցարիայում կրթությունը շարունակելու համար։

Կաբրեն 1917 թվականից թերակղզու հարավում սկսեց ուսումնասիրել իբերական մշակույթը, սակայն շուտով կենտրոնացավ կելտական մշակույթ կրող գյուղերի՝ Կոգոտասի, Սանչոռեխայի և Մեսա դե Միրանդայի պեղումների վրա։

Հայտնի է Լոս Կասարես (Ռիբա դե Սաելիսես) քարանձավի ժայռագրության կարևոր ուսումնասիրություններով և Օս (Սանտա Մարիա դել Էսպինո) քարանձավի հայտնաբերմամբ, ինչպես նաև 1934 թվականին Գուադալախարայի պրովինցիայում հայտնաբերված նախապատմական փորագրությունների և պատկերների ուսումնասիրությամբ[5]։

Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո Կաբրեն հեռացավ Սեռալբոյի թանգարանի պատասխանատուի պաշտոնից, իսկ 1940 թվականին նշանակվեց Դիեգո դե Վելասկեսի անվան արվեստի և հնագիտության ինստիտուտի նախնադարյան պատմության բաժնի պետ։ 1942 թվականի հուլիսին զբաղեցրեց Ազգային հնագիտական թանգարանի Նախնադարյան պատմության բաժնի պետի պաշտոնը մինչև մահը՝ 1947 թվականի օգոստոսի 2-ը։

Հրատարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Juan Cabré Aguiló, Cabré Herreros (1934)։ «Las cuevas de los Casares y de la Hoz» (JPEG)։ Madrid: Archivo español de Arte y Arqueología 
  • Juan Juan Cabré Aguiló (1940)։ «Figuras antropomorfas de la Cueva de Los Casares (Guadalajara)» (40)։ Madrid: Archivo español de Arqueología 
  • Juan Cabré Aguiló (1934)։ «La Cueva de Los Casares»։ Año 1։ Madrid: Anales de la Asociación española para el progreso de las Ciencias 
  • Juan Cabré Aguiló (25 de mayo de 1935)։ «Cave Art of some 30.000 years ago: a wonderful discovery in Spain» (English)։ Año 1։ Londres 
  • Juan Cabré Aguiló, Encarnación Cabré Herreros (1935)։ XVI Congres International d'Antropologie et d'Archeologie Prehistorique (francés)։ Bruselas 
  • Juan Cabré Aguiló, Encarnación Cabré Herreros (1998)։ Investigaciones de las Cuevas de los Casares y de la Hoz (1934-1941)։ Sigüenza: Librería Rayuela 
  • Juan Cabré Aguiló, Encarnación Cabré Herreros (29 de septiembre de 1935)։ «Neu entdeckte Felsenmalereien aus der alten Steinzeit Mittelspaniens» (alemán) (40)։ Frankfurt am Main։ էջեր pp. 797–799 

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]