Խորխե Բլանկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խորխե Բլանկո
Jorge Blanco 2017 (cropped).jpg
Ի ծնե անունիսպ.՝ Jorge Blanco Güereña
Ծնվել է1991, դեկտեմբերի 19
Գվադալախարա
ԵրկիրՄեքսիկա
Ժանրերփոփ երաժշտություն
Մասնագիտությունդերասան, երգիչ, պարող
Գործիքներվոկալ
ԼեյբլHollywood Records
Ստորագրություն
Ստորագրություն
Jorge Blanco (actor) Վիքիպահեստում

Խորխե Բլանկո (իսպ.՝ Jorge Blanco Güereña (դեկտեմբերի 19, 1991(1991-12-19), Գվադալախարա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ) — մեքսիկացի, երգիչ, դերասան, պարող։ Ավելի հայտնի է Լեոնի դերով «Վիոլետտա (հեռուստասերիալ)» սերիալում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2007—2009: High School Musical: La Selección y El Desafío[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի կեսերին Channel Latinoamérica և TV Azteca արտադրությամբ High School Musical: La Selección ծրագրին մասնակցումից հետո մեծ համբավ ձեռք բերեց։ Մի քանի ամսվա ընթացքում հանդիսատեսները քվեարկում էին ծրագրի մասնակիցների օգտին, որպեսզի ընտրեն High School Musical: El Desafío ֆիլմի աստղին։

2008 թվականի սկզբին Արգենտինա երկրի Բուենոս Այրես քաղաքի կամպուսում նա նկարահանվեց High School Musical: The Challenge ֆիլմում։ Խորխեն խաղաց Խորխեի դերը, որը հանդիսանում էր Քրիստափոր Ռոդրիգեսի ընկերը (Cristobal Orellana)։ Ֆիլմը ներկայացվել է 2008 թվականի սեպտեմբերի 5-ին մեքսիկական թատրոնում: Պրեմիերան կայացել է 2008 թվականի օգոստոսի 24-ին Մեքսիկայի «National Auditorium»-ում:

2010—2011: Highway y Cuando toca la campana[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին նա խաղաց Վալերիայի մանկության ընկեր՝ Դիեգոի դերը (Վալերիա Բարոնի):

2011 թվականին Cuando toca la campana-ի առաջին եթերաշրջանում նա խաղաց գլխավոր դերերից մեկը, իսկ երկրորդ եթերաշրջանի չորս սերիաներում եղել է հատուկ հյուր։

2011 թվականի մարտին նա գնաց ԱՄՆ՝ մասնակցելու Disney: Disney Channel Games Օլիմպիական խաղերին, որտեղ թիմերը մրցում էին բարեգործական նպատակներով։ Խորխեն մրցում էր դեղին թիմի կողմից՝ ի օգնություն ՅՈՒՆԻՍԵՖ ֆոնդին։ Նա ներկայացնում էր Մեքսիկան։ Նա երևաց «Մենք կարող ենք փոխել աշխարհը» երգի տեսահոլովակում, որը կատարում է Բրիջեթ Մենդերը։

2012—: Violetta[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի սեպտեմբերին նա սկսեց նկարահանվել Disney-ի, Վիոլետտա սերիալում։ Այնտեղ նա խաղում է Լեոնի՝ Վիոլետտայի սիրելիի («Նրա կյանքի միակ սերը») դերը: Սերիալի ցուցադրումը սկսեց Լատինական Ամերիկայում, 2012 թվականի մայիսի 14-ին` Disney Channel ալիքում։ Ռուսաստանում սերիալի ցուցադրումը սկսեց 2012 թվականի աշնանը։

Երբ Խորխե Բլանկոն այդ երիտասարդական դրամայի դերասանների հետ Մեխիկոյում էր, նա պատմեց այդ ծրագրի նկարահանման իր փորձի մասին, որը խոստանում էր զվարճացնել հանդիսատեսներին երաժշտությամբ, ռոմանտիկայով և հումորով:

Aquote1.png «Նրանց համար ովքեր եղել են Արգենտինայում, մենք նկարահանվել ենք փողոցում։ Դա զարմանալի փորձ էր։ Մենք անց ենք կացրել ինտենսիվ վերապատրաստում, ինչպես նաև հանդիպել ենք մարդկանց և ձեռք ենք բերել նոր ընկերներ»։ Aquote2.png


Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուետ․

Ալբոմ — «TINI նոր կյանք»

2017 թվականին հրատարակեց 4 նոր երգ` «Risky Business», «Summer Soul», «Una Noche», «Gone Is The Night»

2019 թվականին լույս է տեսել EP "Conmigo", որի մեջ մտան․

  1. Si Te Tuviera
  2. Escondida
  3. Opciones
  4. Te La Dedico
  5. Conmigo
  6. Beautiful Mistake